RSS

Category Archives: Գեղարվեստական թարգմանություններ

Ջրահարսների լռելը

pqENH9OxpgcՖրանց Կաֆկա

Ապացույց, որ ոչ բավարար, նույնիսկ տղայական միջոցները կարող են փրկությանը ծառայել։

Որ պաշտպանվի ջրահարսներից, Ոդիսևսն իր ականջները մոմ է լցնում ու պատվիրում իրեն շղթայել կայմին։ Իհարկե, դարեր շարունակ այդպես կարող էին վարվել բոլոր ճանապարհորդները՝ բացի նրանցից, ում ջրահարսները դեռ հեռվից են մոլորեցրել։ Բայց ողջ աշխարհում հայտնի է, որ դա բոլորովին չի օգնում։ Ջրահարսների երգը թափանցում է ամենուր, և գայթակղվածների կիրքն ընդունակ է հաղթահարելու ավելին, քան շղթան ու կայմն են։ Բայց սրա մասին Ոդիսևսը չէր մտածում, չնայած, գուցե և լսել էր։ Նա լրիվ ապավինում էր մի բուռ մոմին ու շղթային, և անմեղորեն ուրախանալով իր հնարքի վրա՝ լողում էր դեպի ջրահարսները։ Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ , ,

Տասնմեկերորդ պատվիրանը

96_main Միլան Կունդերա
(հատված «Անմահություն» վեպից)

Կար ժամանակ, որ լրագրողի փառքը խորհրդանշում էր Էռնեստ Հեմինգուեյի մեծ անունը։ Նրա բոլոր ստեղծագործությունները, նրա լակոնիկ, գործնական ոճը արմատներով հասնում են այն ռեպորտաժներին, որ նա պատանության տարիներին Կանզաս- Սիթիում ուղարկում էր թերթին։ Լրագրող լինելն այն ժամանակ նշանակում էր ավելի քան ուրիշ մեկը մոտենալ իրականությանը, սողոսկել դրա բոլոր գաղտնի անկյունները, ձեռքերը թաթախել դրանում։ Հեմինգուեյը հպարտ էր, որ իր գրքերն այդքան կիպ իջնում էին մինչև գետին և սավառնում մինչև արվեստի վերին այերը։  Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ , ,

Ինչպե՞ս

73623348 (1)Բերնար Վերբեր

Արգելքների հանդիպելով՝ մարդը, որպես կանոն, նախ և առաջ մտածում է. «Ինչո՞ւ այս խոչընդոտն առաջացավ, ո՞վ է սրա մեղավորը»։ Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ , , ,

Անմահության հավակնող ժեստը

96_mainԲետինայի առաջին սերն իր եղբայր Կլեմենսն էր, որ հետո մեծ ռոմանտիկ բանաստեղծ դարձավ։ Դրանից հետո, ինչպես գիտենք, նա սիրահարված էր Գյոթեին, պաշտում էր Բեթհովենին, սիրում էր իր ամուսնուն՝  Ախիմ ֆոն Արնիմային, որ նույնպես մեծ բանաստեղծ էր, հետո խելքը գնում էր իշխան Հերման ֆոն Պյուկլեր-Մուսկայի համար, որ չնայած մեծ բանաստեղծ չէր, բայց գրքեր էր գրում ( ի դեպ՝ հենց նրան է Բետինան նվիրել «Գյոթեի նամակագրությունը երեխայի հետ»-ը), հետո Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ , ,

Hоmо Sentimentalis

96_mainՄիլան Կունդերա
հատված «Անմահություն» վեպից

Ընդունված է համարել, որ եվրոպական քաղաքակրթությունը հիմնված է գիտակցականության վրա։ Բայց դրա մասին նույնքան արդար կլիներ ասելը, որ զգացմունքների, սենտիմենտի քաղաքակրթություն է։ Սա ստեղծել է մարդու մի տիպ, որը ես կոչում եմ «մարդ սենտիմենտալ»՝ homo sentimentalis։ Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ , , , ,

Տերը

wildeՕսքար Ուայլդ 

Մութը պատել էր երկիրը, և Հովսեփ Արիմաթեցին, սոճեփայտե ջահը ձեռքին, բլուրից իջնում էր հովիտ՝  տան գործերն անելու։
Երբ անցնում էր Ամայի հովտով, նա մի երիտասարդի տեսավ, որ մերկ էր ու ողբում  էր։ Սա մեղրագույն մազեր ուներ, և մարմինը նման էր սպիտակ ծաղկի, բայց խոցոտել էր իր մարմինը փշերով, և իր մազերին պսակի տեղ մոխիր լցրել։  Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ , ,

2BRO2B

10262945_Vonnegut23Կուրտ Վոննեգուտ

Ամեն ինչ հոյակապ էր։
Ո՛չ բանտեր կային, ո՛չ ետնախորշեր, ո՛չ հոգեբուժարաններ, ո՛չ անկելանոցներ, ո՛չ աղքատություն, ո՛չ պատերազմ։ Բոլոր հիվանդությունները, ինչպես նաև ծերությունը հաղթահարված էին։ Մահը, բացառությամբ դժբախտ պատահարների, մի արկած էր կամավորների համար։ Միացյալ Նահանգների բնակչությունը կայուն քանակով պահպանվում էր՝ քառասուն միլիոն հոգի։ Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ , , , , , ,

Գետը

Cortazar_young2Հուլիո Կորտասար

Հիմա՝ ի՞նչ. ընդունենք՝ դու գնում էիր, վերջին պահին խոստանալով Սենը նետվել կամ նման մի բան…. Սովորական հիմարություններ, որ հենց միայն կարող էին խոր գիշերին հնչել գունդուկծիկ սավանի վրա բամբակյա լեզվով, ես էլ հազիվ եմ դրանք լսում՝ հակառակ քո՝ փափուկ հպումներով իմ ուշադրությունը գրավելու փորձերին, քանի որ վաղուց արդեն խուլ եմ իմ փակ աչքերից անդին, քնից անդին սահող, ինձ մի ցածր տեղ տանող քո այդ տեսակ խոսքերի դեմ։ Ի դեպ, շատ էլ լավ եղավ։ Իմ ի՞նչ գործն է՝ գնացել ես արդյոք, ջուրն ես նետվել, թե դեռ քայլում ես ափով՝ ջրին նայելով։ Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ , ,

Մահը

Բերնար Վերբեր
«Բացարձակ և հարաբերական գիտելիքի նոր հանրագիտարան» գրքից

Մարսելի՝ Տարո բախտաթղթերի մեջ  անանուն օղաթոկի մեջ պատկերված է «մահ-վերածնունդը»՝ մարմնագույն կմախք, որ հնձում է սև արտը։ Նրա աջ ոտքը խրված է հողում, իսկ ձախով հենվել է կնոջ գլխի։ Կմախքը շրջապատված է երեք ձեռքերով, մի ոտքով և երկու սպիտակ ոսկորներով։ Աջից ժպտացող մի գլուխ է՝ թագով պսակված։ Հողից դուրս են գալիս դեղին ու երկնագույն ծիլեր։  Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ , ,

Իլլիչի օրենքը

Բերնար Վերբեր
«Բացարձակ և հարաբերական գիտելիքի նոր հանրագիտարան» գրքից

Իվան (Այվան) Իլլիչը ռուսական հրեաների ընտանիքից սերած ավստրիական կաթոլիկ հոգևորական է։ Նա երկար ժամանակ ուսումնասիրել է երեխաների վարքը և մի շարք գործեր հրատարակել, որոնց թվում են «Դպրոցից ազատագրումը» և «Ստեղծագործ անգործությունը»։ Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ , , , ,