RSS

Category Archives: գրականագիտություն

Սիդհարթա/Սամանների հետ

herman-hesse

Հերման Հեսսե

Հերման Հեսսե

Նախորդ հատվածը

Նույն օրվա երեկոյան ընկերները հասան երեք ճգնավորներին, երեք հյուծված սամաններին ու խնդրեցին թույլ տալ դառնալու իրենց ուղեկիցն ու աշակերտը։ Նրանց ընդունեցին։ Մոտակա գյուղակում Սիդհարթան իր հագուստը նվիրեց մի աղքատ բրահմանի։ Հիմա միայն կոնքերն էր մի լաթով կապել, ու մի պատառ կտավ էլ նրան որպես թիկնոց էր ծառայում։ Ուտում էր օրը միայն մեկ անգամ և չէր ուտում եփած բաներ։ Նա տասնհինգ օր ծոմ պահեց։ Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ , , , ,

Հիմնական տասը փիլիսոփայական հասկացությունները

1372-730x512«Фактрум»-ը հրատարակում է շատ հետաքրքիր մի ժողովածու, որտեղ կարճ ու մատչելի լեզվով բացատրվում են փիլիսոփայության ամենակարևոր հասկացությունները, որոնք ամեն մարդու համար օգտակար են։ Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ ,

Ցանկություն և հաճույք

Ժիլ ԴելյոզԺԻԼ ԴԵԼՅՈԶ

Ըստ իս՝ կա երեք հասկացություն, որոնց Միշելը դիմում է բոլորովին նոր իմաստով՝ առանց դրանք զարգացնելու. ուժի հարաբերությունները, ճշմարտությունները, հաճույքները։

Ժիլ Դելյոզի այս տեքստը Միշել Ֆուկոյին ուղղված մի նամակ է, թվագրված 1977թ.: Այն այլ բան չէ, քան ՖուկոյիԿամք առ գիտելիք աշխատության առիթով Դելյոզի բավական ցրիվ նոթերը: Ժամանակակից ֆրանսիական փիլիսոփայության կարևորագույն ներկայացուցիչներից երկուսի դիրքերը պարզող այս նոթերի հետնախորքում հետպատերազմյան ֆրանսիական մտավորականության առջև կանգնած հիմնական երկընտրանքն էր. հաղթահարել մարքսիզմի և հոգեվերլուծության այն մտածելաեղանակներն ու դրանց արդյունքները, որոնք ժառանգված էին դասական փիլիսոփայությունից՝ դիալեկտիկա և ամբողջացում, պակաս և լրացում, ճշմարտություն և սուբյեկտ, պետություն և գաղափարաբանություն: Վերջիններիս Դելյոզն ու Ֆուկոն հակադրում են “իշխության” ու “ցանկության”, հոսքերի ու ռազմավարացման, փախուստների ու ապատարածքայնացման հղացքները: Մեր առջև հառնում է աշխարհընկալման եղանակների բավական բարդ ու հոսուն մի կառուցվածք, որը, Դելյոզի ու Ֆուկոյի համար լինելով ընդհանուր, այնուամենայնիվ, տեղիք էր տալիս էական տարակարծության: Սույն նոթերից հառնող հիմնական տարբերությունը հետևյալն է. հասարակական ամենատարբեր գոյացությունները “առանց օրգանների մարմնի” վրա ձևավորվող ցանկության դասավորվածքնե՞ր են (Դելյոզ), թե՞ ուժի հարաբերությունների բյուրեղացում հանդիսացող «իշխանության գործիքներ» (Ֆուկո): Ըստ Դելյոզի, այն, ինչ թերանում է ըմբռնել Ֆուկոն, ցանկության ներհատուկության (իմանենտության) գաղափարն է, որի արդյունք են իշխանության գործիքները:  Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ , , ,