RSS

Category Archives: Էս էլ՝ ես

Իմ ստեղծագործությունները

Էդպես էլ կա

Երևի հենց էդպես էլ եղել է. մի ժամանակ մարդ ստեղծելու համար նախ փնտրել գտել են հարմար նյութը՝ կավ, հետո դա թրջել են, մի լավ հունցել են ու թողել են հով տեղ՝ հասունանա։ Հետո մարդ են ծեփել դրանից։ Ծեփել են իրենց տեսքով ու նմանությամբ։ Միշտ չէ, որ հաջողվել է ճշգրիտ նմանություն ապահովել, բայց հիմնական նմանությունն ստացել են։ Երկար ժամանակ է պահանջվել, որ հողեղեն մարդը շունչ առնի։ Դրա համար արարողը մեծ համբերություն պիտի ունենար։ Դա դժվարությամբ, ձեռքի աշխատանքով ստեղծված արժեք էր, դրա համար էլ թանկ էր՝ դրախտում էր պահվում։

Read the rest of this entry »
 

Պիտակներ՝

Քննական

imagesՀետաքրքիր է՝ եթե դիմորդը որոշել է դառնալ դերասան, բժիշկ, ճարտարապետ, քիմիկոս, գենաբան կամ տուրիզմի կազմակերպիչ, շատ կարդացած մարդ է, կարողանում է մտքերը գրավոր և բանավոր շարադրել, բայց չգիտի, որ սղումը հնչյունափոխության տեսակ է, կամ չգիտի, որ դերբայական դարձվածը Read the rest of this entry »

 

Դադար

1453228825_uyut-skvoz-vremya-staryy-dom-dlya-novyh-hozyaev-foto-1Խորը, մուգ կապույում արդեն հայտնվում են առաջին աստղերը։ Փողոցներում աշխույժը մարում է աստիճանաբար, շուրջն ամեն ինչ հորանջում է։ Ու հորանջող ծուլությամբ բնակելի շենքի պատուհաններում հայտնվում են դեղին լույսերը։ Read the rest of this entry »

 
 

Պիտակներ՝ ,

«Ջուզեպպե Մոսկատի»

 

Maskati_1-300x172Երբ ֆիլմը դիտում ես մինչև գիշերվա 3-ը, իսկ առավոտյան պիտի աշխատանքի գնաս….

Քնուշ ու հուզառատ  ֆիլմ է՝ մարդու անընդհատ զոհաբերելու կարողության մասին։ Տեսարանները կոլորիտային են, դերասանական խաղը՝ հիմնականում համոզիչ։ Read the rest of this entry »

 
Թողնել մեկնաբանություն

Posted by off 17 Սեպտեմբերի, 2018 in Էս էլ՝ ես

 

Ի՞նչն է կարևորվում՝ քննությունը կարևորելով

«Բոլոր ավարտական քննությունները լինելու են միասնական և վերահսկվելու են ԳԹԿ-ի կողմից: Այսինքն՝ ավարտական քննություններին բոլոր աշակերտները պետք է պատրաստ լինեն բոլոր առարկաներից հանձնել Ա մակարդակի միասնական քննություններ: Սա կլինի արդյունքի միասնական ամփոփում, որպեսզի մենք վերջապես ստանանք կրթության արդյունքի իրական պատկերը: Նախարարությունը տնօրենից պահանջելու է պատասխանատվություն՝ կրթության արդյունքի համար»։ ԿԳ նախարար Ա.Հարությունյան Read the rest of this entry »

 
Թողնել մեկնաբանություն

Posted by off 22 Օգոստոսի, 2018 in Էս էլ՝ ես

 

Այսօր ապրիլի 7-ն է

hqdefault

Պետրոս Բեդիրյան

-Ո՛ հ, Անուշը՝ վերջին արարում,- ասաց, երբ դռան ճռռոցի վրա շրջվեց և տեսավ իջևանցի Մելիքբեկյան Սուսանին՝  բարձրահասակ, ամրակազմ, մազերն էլ այդ ժամանակի նորաձևության համաձայն գանգրացրած, ուռճացրած ու էդպես բաց թողած…  Read the rest of this entry »

 
 

Պիտակներ՝ , ,

«Մհերի դռան» առաջ

Untitled-281Բոլոր ժամանակներում մարդուն գրավել է խորհրդավորը, գաղտնին, թաքնագիտությունը… Հենց այդ հետաքրքրությունն է ֆանտաստիկայի ժանրը ծնել։ Read the rest of this entry »

 
 

Պիտակներ՝ , ,

Չեմ առաջարկում կարդալ

grigor pltyanԱրևմտահայերենն ինձ համար անհաղթահարելի չէ, բայց 500 և ավելի էջանոց վեպը… Աբովյանից հետո առաջին հեղինակն է, որ վերջակետը դարձրել է հազվադեպ նշան։ Կետադրությունն ընդհանրապես ծայրահեղ դեպք է այս վեպում (հասկացիր՝ ինչպես կհասկանաս)։ Ընթերցանության առաջին էջերից պարզ էր, որ «արևմտահայերեն» ասվածն այս գրքի համար խիստ չափազանցված է. չթարգմանված-չծանոթագրված ֆրանսերենը խառնած ֆրանսամիտ հայերենին անանցանելի մացառների նման չի թողնում՝ առաջ գնաս։ Read the rest of this entry »

 
Թողնել մեկնաբանություն

Posted by off 23 Օգոստոսի, 2015 in Էս էլ՝ ես

 

Պիտակներ՝ , ,

Ես մարդ եմ

PeleshyanԵ՞րբ հայտնվեց համացանցում Արտավազդ Փելեշյանի հետ հանդիպման հայտարարությունը. կեսօրից հետո՞։ Այն պահին, երբ մտա ֆեյսբո՞ւք (ժամը 4-ին թե 5-ին)։
Որոշմանս հակառակ՝ վերադասավորեցի օրս ու մի քիչ ուշացած հասա հանդիպմանը։
Ասեղ գցելու տեղ չկա դահլիճում։ Ստիպված ասեղ ես դառնում՝ ծակուծուկով անցնելու, տեղավորվելու, ձգվել-երկարելու ու տեսներու՝ էկրանին ո՞ր ֆիլմն է…. Փելեշյան է…Հաղորդակցման մի տեսակ է, որը վերլուծություն չի հանդուրժում։ Դիտեք։ Read the rest of this entry »

 
Թողնել մեկնաբանություն

Posted by off 29 Հուլիսի, 2015 in Էս էլ՝ ես

 

Այսօր ապրիլի 7-ն է

Ես ու ընկեր Բեդիրյանը

Ես ու ընկեր Բեդիրյանը

Երբ 2-րդ կուրսում պիտի սկսեինք գրաբար անցնել, բոլորս ուզում էինք ակադեմիայի թղթակից անդամ Աշոտ Աբրահամյանի խմբից լինել։ Փառահեղ մարդ էր՝ բարձրահասակ, խոժոր։ Արտաքինով արդեն սաստում ու կծկվել էր ստիպում։ Read the rest of this entry »

 
 

Պիտակներ՝ , ,