RSS

Category Archives: ընթերցարան

Տոնինո Գուերայի հուզիչ զրույցները

 

guerra

Տոնինո Գուերա

Օդը

Օդը թեթև նյութ է գլխիդ շուրջը, որն ավելի լուսավոր է դառնում, երբ ժպտում ես։

 

Փիլիսոփայական եզրահանգում
Դու սիրում ես ծաղիկներ ու քաղում ես դրանք։ Դու սիրում ես կենդանիներին՝ միս ես ուտում։ Ասում ես՝ սիրում ես ինձ։ Ես վախենում եմ քեզնից… Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ , , ,

Լուիս Ֆերնանդու Վերիսիմու/Քիթը

AniV66Նա շատ հարգված ատամնաբույժ էր` քառասունքանի տարեկան, աղջիկը` համարյա ուսանող: Լուրջ, զուսպ, առանց զարմացնող տեսակետների, բայց որպես մասնագետ ու քաղաքացի` մեծ համբավ վայելող մարդ: Մի օր տուն եկավ մի դնովի քթով: Վախն անցնելուց հետո, կինն ու աղջիկը ծիծաղեցին կեղծ հանդուրժողականությամբ: Ակնոցի սև շրջանակներով, հարբեցողի քթերից էր` ունքերով ու բեղերով, որ մարդուն նմանեցնում է Գրաուչո Մարկսին : Բայց մեր ատամնաբույժը չէր փորձում նմանակել Գրաուչո Մարկսին: Նստեց ճաշի սեղանի շուրջ (միշտ տանն էր ճաշում), իր սովորական ձգվածությամբ, հանգիստ ու մի թեթև ցրված: Բայց դնովի քթով: Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ ,

Մարի Մելիքյան. Կապույտ հրաշալիքը՝ Տատս

 

big_1506294148_5527426

Մարի Մելիքյան

Կապույտը բարձրադիր լճերի, անամպ երկնքի, երեկ գիշեր տեսածս երազի ու մեկ էլ տատիս աչքերի գույնն է: Բայց կապույտն ամենից առատաձեռն գտնվել է հենց տատիս աչքերի հարցում ու այդ գույնի ողջ նրբությամբ ու երանգներով արդեն քանի տարի է բնակություն է հաստատել այնտեղ: Երբ ուզում եմ ինձ պատկերացնել կապույտ լճակում, նայում եմ տատիս աչքերի մեջ, երբ ուզում եմ դուրս գալ կապույտ լճակից ու կապույտ առաստաղով տնակում հանգիստ առնել, էլի նայում եմ տատիս աչքերի մեջ: Այնտեղ ամփոփված է ինձ անհրաժեշտ իրերով ու երևույթներով լցված մի ամբողջ կապույտ աշխարհ: Read the rest of this entry »

 
 

Պիտակներ՝

Սիդհարթա/ Որդին

images-4Հերման Հեսսե

Նախորդ հատվածը

Տղան ահով ու արցունքների միջից մոր հուղարկավորությունն էր դիտում։ Մռայլ, մարդկանցից խուսափելով ՝ լսում էր Սիդհարթային, որ իրեն որդի էր անվանում, ասում էր, որ հիմա արդեն պիտի ապրի իրենց հետ Վասուդևայի հյուղակում։ Տղան օրերով նստում էր մոր գերեզմանի մոտ, գունատվել էր, ոչինչ չէր ուտում։ Քարացել էին նրա թե՛ հայացքը, թե՛ սիրտը։ Նա պայքարում էր, ըմբոստանում էր ճակատագրի դեմ։ Սիդհարթան պաշտպանում էր տղային. հասկանում էր նրա թախիծի պատճառը։ Սիդհարթան հասկանում էր, որ որդին չի ճանաչում ու չի կարող սիրել իրեն՝ որպես հոր։ Նա աստիճանաբար հասկացավ և այն, որ տասնմեկամյա տղան երես տված, փափկակենցաղ բալիկ է՝ մեծացած հարստությանն մեջ, նրբահամ սննդին, փափուկ անկողնուն սովոր, ծառաներին հրամայելու վարժված։ Սիդհաթան հասկանում էր, որ ձանձրացող ու կամակոր երեխան ոչ անմիջապես, ոչ էլ հաճույքով կհամաձայնի օտար ու աղքատ կյանքին։ Նա չէր պարտադրում տղային, խնայում էր, ընտրում էր նրա համար լավագույն պատառները։ Հույս ուներ, որ աստիճանաբար, բարեկամությամբ ու համբերությամբ կգրավի նրա հոգին։ Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ , ,

Սիդհարթա/Գետի մոտ

herman-hesse

Հերման Հեսսե

Հերման Հեսսե

Նախորդ հատվածը

Սիդհարթան քայլում էր անտառով՝ հեռանալով քաղաքից։ Նա գիտեր՝ էլ ետ չի դառնալու։ Այն կյանքը, որ այդքան տարի վարում էր, անցած, ավարտված է, խմել է մինչև հատակը, սպառել է ցմրուր։ Այգաբացի երազի թռչնակը մեռել է, մեռել է նրա հոգում թռչնակը։ Նա խորն էր սուզվել սանսարայի մեջ՝ բոլոր կողմերից սպունգի պես ներծծելով գարշանքն ու մոխիրը։ Եվ նա լիուլի հագեցած էր, լիուլի տառապած, լեփլեցուն էր մահով, և չկար աշխարհում մի բան, որ նրան գրավեր, ուրախացներ, կարողանար սփոփել։ Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ , , ,

Չարենց. «Տաղարան»

charents

Ինչքան որ հուր կա իմ սրտում — բոլորը քեզ.
Ինչքան կրակ ու վառ խնդում — բոլորը քեզ.—
Բոլո՜րը տամ ու նվիրեմ, ինձ ո՛չ մի հուր թող չմնա՝
Դո՜ւ չմրսես ձմռան ցրտում.— բոլո՜րը քեզ… Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ , ,

Էրիխ Ֆրոմմ. Սիրելու արվեստը

fromm«Սերը ինչ-որ ինքնըստինքյան հասկանալի բան չէ։ Դա ավելի շուտ պահանջում է կարգապահություն, կենտրոնացում, համբերություն, հավատ և նարսիցիզմի հաղթահարում։ Դա ոչ թե զգացում է, այլ գործողություն։ Սերը որոշում է, սերը վճիռ է, սերը խոստում է։ Եթե սերը միայն զգացմունք լիներ, իրար հավերժորեն սիրելու խոստումն անհիմն կլիներ։ Զգացմունքը գալիս է և հնարավոր է՝ անցնի։ Մարդ ինչպե՞ս կարող է վճռել, որ դա պիտի հավերժ մնա, երբ իմ գործողությունը չի ներառում վճիռ ու որոշում։ Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ , , ,

Վահան Տերյան. բանաստեղծություններ

05-9-2-1Հայտնություն

Գարնան անուշ աղմուկով,
Գարնան երգով դու եկար.
Փայլով, փառքով ու շուքով,
Խնդությունով խելագար….

Սիրտըս անուշ խոցեցիր
Արևավառ քո սրով,
Սև օրերըս այրեցիր
Գեղեցկությամբ ու սիրով։

Սիրտըս լիքն էր մութ մեգով,
Սիրտըս թույլ էր ու տկար,—
Գարնան անուշ աղմուկով,
Գարնան երգով դու եկար…

1912

***

Սրտիս հուշերը բարի են դեռ,
Եվ քո անվամբ է, անուշ Նվարդ,
Որ մայիսին այս դառն ու անվարդ
Սրտիս հուշերը բարի են դեռ։
Թեև իջնում է հոգուս ստվերը
Եվ չեմ սպասում գալիքից վարդ,
Սրտիս հուշերը բարի են դեռ
Քնքուշ անվամբ քո, անուշ Նվարդ։

***
Արդյոք կապրե՞ս սիրտըս մաշող կարոտը հեզ…
Չարտասանված, սրտում թաղված երազներըս աստեղաշող
Արդյոք կապրե՞ս…

Արդյոք կըզգա՞ս սիրտըս այրող սերը երազ…
Այն խոսքերը, այն երգերը, որ քեզ ասել ես չեմ կարող.
Արդյոք կըզգա՞ս…

***

Պիտի մնա միշտ ժպտուն ու վառ
Գարնան Թիֆլիսն իմ հեռու սրտում,
Որքան էլ գալիքն իջնի տրտում-
Պիտի մնա միշտ ժպտուն ու վառ.
Որքան էլ սրտիս տիրե խավար,
Որպես նայվածքիդ հուրը ցայտուն,
Պիտի մնա միշտ ժպտուն ու վառ
Գարնան Թիֆլիսն իմ հեռու սրտում։

***

Հիմա բացվում են այդտեղ վարդեր
Ու վարդերի մեջ դու, հրե վարդ,
Չենք հանդիպի մենք արդեն, Նվարդ,
Թեև բացվում են այստեղ վարդեր։
Օ, եղիր խնդուն, որպես թիթեռ,
Ու թող հրահրի հուրդ կախարդ.
Հիմա բացվում են այդտեղ վարդեր
Եվ դու՝ վարդերում վարդերի վարդ։

Անծանոթ աղջկան
Լույսն էր մեռնում, օրը մթնում.
Մութը տնից տուն էր մտնում.
Ես տեսա քեզ իմ ճամփի մոտ,
Իմ մտերի՛մ, իմ անծանո՛թ:

Աղբյուրն անուշ հեքիաթի պես
Իր լույս երգով ժպտում էր մեզ.
Դու մոտեցար մեղմ, համրաքայլ,
Որպես քնքուշ իրիկվա փայլ:

Անակնկալ բախտի նըման,
Հայտնվեցիր պայծառ-անձայն.
Անջատվեցինք համր ու հանդարտ,
Կյանքի ճամփին մի ակնթա՜րթ…

***

Հովիվներն այնտեղ կրակ են արել
Սարերի վրա- օ, անո՜ւշ հեռու.
Ձայնում են անվերջ մթնում իրարու,
Հովիվներն այնտեղ կրակ են վառել։
Ա՜խ, սիրտս թռավ աշխարհն այն հեռու,
Ուր, հի՜ն, հիչում ես, բարբառ հայրենի,
Հովիվներն այնտեղ կրակ են արել
Սարերում իմ բաց, անո՜ւշ հեռու…

***
Ես սիրում եմ քո մեղավոր աչքերը խոր,
Գիշերի պես խորհրդավոր.
Քո մեղավոր, խորհրդավոր աչքերը մութ,
Որպես թովիչ իրիկնամուտ։
Քո աչքերի անծայր ծովում մեղքն է դողում,
Որպես գարնան մթնշաղում։
Քո աչքերում կա մի քնքուշ բախտի վերհուշ,
Արբեցումի ոսկե մշուշ։
Մոլորվածին անխոս կանչող փարոսի շող,
Քո աչքերը հոգի տանջող։
Ես սիրում եմ գգվող-անգութ աչքերըդ մութ,
Որպես գարնան իրիկնամուտ։

***

Հովիվներն ազատ հեռու սարերում
Կրակ են անում-ձայնում են իրար։
Ես՝ կալանավոր աշխարհում արար…
Հովիվներն՝ ազատ հեռու սարերում։
Ու երկրից երկիր-գերումից գերում
Գնում են անդուլ՝ անհայտին ավար…
Հովիվներն ազատ հեռու սարերում
Կրակ են անում-ձայնում են իրար։

***

Դու հնչիր-քո սրտի գարունն է,
Իսկ իմում՝ վերջինն է հիվանդոտ,
Բայց քոնից բորբոքուն ու խանդոտ,
Դու հնչիր-քո սրտի գարունն է։
Օ՜, երգիր, քո հոգին վառվում է,
Իսկ իմում մահացում է տենդոտ,
Դու հնչիր-քո սրտի գարունն է,
Իսկ իմում՝ վերջինն է հիվանդո՜տ։

***

***

Այնպես օրորուն է քայլդ,
Սեըդ ահեղ ու բորբոք.
Մաշիր հոգիս անողոք,
Այնպես օրորուն է քայլըդ։
Այնպես հրահրուն է փայլըդ,
Նայվածըդ այնպես շոգ,
Այնպես օրորուն է քայլըդ,
Սերըդ ահեղ ու բորբոք…

 

Պիտակներ՝

Քիանու Ռիվզ. Ապրեք հիմա

12390929_1533309086985415_2279038413620810458_nՏեսնո՞ւմ եք մարդկանց իմ թիկունքում։ Նրանք շտապում են աշխատանքի և ուրիշ ոչ մի բանի ուշադրություն չեն դարձնում։ Հաճախ մենք այնքան ենք խճճվում մեր ամենօրյա կենցաղում, որ մոռանում ենք դադար առնել՝ հիանալու համար կյանքի գեղեցկությամբ։ Read the rest of this entry »

 

Պիտակներ՝

Լևոն Խեչոյան/ «Մհերի դռան գիրքը»

Մեջբերումներ Read the rest of this entry »

 
 

Պիտակներ՝ , , ,