RSS

Category Archives: ընթերցարան

Հուդայի մատնության երեք վարկածները

borges

Խորխե Լուիս Բորխես

There seemed a certainty in degradation.
T. E. Lawrence, Seven Pillars of Wisdom[1]

Փոքր Ասիայում կամ Ալեքսանդրիայում, երբ Բասիլիդեսը մեր քրիստոնեական շրջանի երկրորդ դարում հայտարարում էր, թե տիեզերքը անկատար հրեշտակների հանդուգն կամ չարանենգ նյութանքն է, գուցե Նիլս Ռունեբերգը յուրօրինակ մտավոր կրքով ղեկավարեր գնոստիկների համայնքներից մեկը: Երևի Դանտեն նրա համար էլ սահմաներ կրակե մի պարունակ, գուցե նրա անունը Սատորնիլոյի և Կարպոկրատեսի միջև լրացներ կրտսեր աղանդապետերի ցանկը, երևի իր ամբարտավանություններով պճնյալ քարոզներից մեկը՝ «Liber adversus omnes haereses»-ը[2] պարականոն գրքում պահպանվեր կամ ոչնչանար, երբ վանական գրադարանի հրդեհը խժռեր «Sintagma»-ի[3] վերջին օրինակը: Սակայն Աստված նրա համար սահմանեց 20-րդ դարը և Լունդ քաղաքը: Այնտեղ, 1904 թվականին լույս տեսավ նրա «Kristus och Judas»-ի[4] առաջին հրատարակությունը, այնտեղ, 1909 թվականին լույս տեսավ նրա գլուխգործոցը՝ «Den hemlige Frälsaren»-ը[5]: (Այս վերջինի 1912 թվականի հրատարակությունից գերմաներեն մի տարբերակ կա՝ Էմիլ Շերինգի փոխադրությամբ, և  կոչվում է «Der heimliche Heiland»)[6]: Read the rest of this entry »

 
 

Պիտակներ՝ , ,

ԵԿ ԻՆՉՊԵՍ ՈՐ ԿԱՍ

tagoreՌԱԲԻՆԴՐԱՆԱԹ ԹԱԳՈՐ

Եկ ինչպես որ կաս, էլ ժամանակ մի կորցնի զուգվելուդ վրա։ Թող լինես հերարձակ-թափված վարսերով, թող սանրվածքդ լինի անկարգ ու կորսաժիդ ժապավենները քանդած, ինչ փույթ։
Եկ, ինչպես որ կաս, էլ ժամանակ մի կորցնի զուգվելուդ վրա։ Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ , ,

Ավ.Իսահակյան/ բանաստեղծություններ

Ավ.Իսահակյան

Ավ.Իսահակյան

Մի մրահոն աղջիկ տեսա

Մի մրահոն աղջիկ տեսա
Ռիալտոյի կամուրջին,
Հորդ մազերը — գետ գիշերվա,
Եվ հակինթներ՝ ականջին։ Read the rest of this entry »

 
Թողնել մեկնաբանություն

Posted by off 7 Հոկտեմբերի, 2015 in ընթերցարան

 

Պիտակներ՝ , ,

Արագածին

isahakyan

Դո՛ւ, Արագա՛ծ, ալմաստ վահան
Կայծակեղեն թրերի,
Գագաթներդ՝ բյուրեղ վրան
Թափառական ամպերի։ Read the rest of this entry »

 
Մեկնաբանություններ (2)

Posted by off 7 Սեպտեմբերի, 2015 in ընթերցարան

 

Պիտակներ՝ , ,

Ջեբրան Խալիլ Ջեբրան/ ՄԱՐԳԱՐԵՆ

khalil-gibran1Հատվածներ

ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Եվ խնդրեց հռետորը.
_ Ասա’ մեզ ազատության մասին:
Եվ նա պատասխանեց.
_ Քաղաքի դարպասների և ձեր օջախների մոտ ես
տեսել եմ, թե ինչպես եք դուք ծնրադրում և
խոնարհվում ձեր ազատությանը,
այդպես ստրուկներն են քծնում բռնակալի առջև
և փառաբանում են նրան, թեև նա սպանում է նրանց: Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ , , ,

Ճշմարիտ սերն ընդունակ է մենակության

OshoՕշո

Հնարավոր է խորապես սիրել, բայց լինել մենակ։ Իրականում հնարավոր է մենակ լինել միայն այն դեպքում, եթե խորապես սիրում ես։ Սիրո խորությունը շուրջդ օվկիանոս է ստեղծում, խորը օվկիանոս, և դու դառնում ես կղզի՝ բացարձակ միայնակ։ Հա, օվկիանոսը շարունակում է իր ալիքները նետել քո ափը, բայց ինչքան շատ են օվկիանոսի ալիքները ծեծում քո ափերը, էնքան դու ավելի կուռ ես դառնում, էնքան ավելի արմատավորվում ես, էնքան ավելի կենրտրոնաձգվում ես։ Սերն արժեքավոր է հենց նրա համար, որ քեզ մենակություն է տալիս։ Բավարար չափով տարածք է տալիս, որ դու մենակ լինես։ Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ , ,

ՎԱԹՍՈՒՆԵՐԵՔԻ ԽՈՒՄԲԸ 60-ԱԿԱՆՆԵՐԻ ԻՏԱԼԻԱՅԻ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿՅԱՆՔՈՒՄ

Հասմիկ Եղիազարյան

Հասմիկ Եղիազարյան

Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում և դրան հաջորդող տարիներին իտալական կինոյում և գրականության մեջ գերիշխող դարձավ նեոռեալիզմը: Ինչպես հայտնի է, այս մշակութային շարժումը հիմնվում է մի կողմից տասիններորդ դարավերջի իտալական վերիզմի վրա` ձգտելով գրեթե փաստագրական ճշգրտությամբ և օբյեկտիվորեն պատկերել կյանքը, մյուս կողմից, բովանդակային իմաստով, այն հենվում է երկրորդ համաշխարհային պատերազմում Իտալիայի ձեռք բերած փորձի վրա: Այս իմաստով վճռական դեր խաղաց պարտիզանական հակաֆաշիստական շարժումը` Դիմադրությունը: Այսպես, մի շարք հեղինակներ, որոնք կամ մասնակցել կամ էլ ականատես էին եղել պատերազմի սարսափներին, իրենց ստեղծագործություններում նկարագրեցին իրենց սեփակական փորձը: Մեծ դեր խաղաց փաստագրական և հուշագրական գրանակնությունը: Պարտիզանական պայքարի սյուժեները, ֆաշիստական օկուպացիան առաջատար տեղ գրավեցին իտալական արձակում (ինչպես Ալբերտո Մորավիայի «Չոչարա», Իտալո Կալվինոյի «Սարդի արահետները» վեպերը), նաև կինոսցենարներում: Սակայն նեոռեալիզմն իր առավել վառ արտահայտությունը գտավ կինոյում, որը հասավ մեծ բարձունքների և երկար տարիներ մնաց առաջատար համաշխարհային կինոարտադրության մեջ:

Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ , ,

Դորիան Գրեյի դիմանկարը/ Օսկար Ուայլդ

Մեջբերումներ

portrait_of_dorian_gray_by_mercuralis***

…գեղեցկությունը,  իսկական գեղեցկությունը անհետանում է այնտեղ, որտեղ հայտվում է ոգեշնչվածությունը։ Բանականությունն ինքնին օրինաչափության շեղում է, որ խախտում է դեմքի ներդաշնակությունը։

***

Որպես բարեկամ ես ընտրում եմ գեղեցիկ մարդկանց, որպես ընկեր՝ լավ համբավ ունեցողներին և որպես թշնամի՝ խելացիներին։

***

Դու բոլորին սիրում ես, իսկ սիրել բոլորին, նշանակում է անտարբեր լինել ամենքի նկատմամբ Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ , ,

Ակուտագավա Րյունոսկե/ Լյուցիֆերը

images«Ի սկզբանե Տերն արարեց աշխարհը, այնուհետեւ` երեսունվեց հոգիները: Այդ հզորագույն հոգիների մեջ առաջինը կոչվում էր Լյուցիֆեր… Նա պնդում էր, որ խելքով հավասար է հենց Տիրոջը: Տերը զայրացավ եւ նրան դժոխք նետեց… Թեեւ, հայտնվելով դժոխքում, Լյուցիֆերն այնտեղ տառապում էր, հոգիների կեսը վերածվեցին դեւերի եւ ախորժանք էին ապրում այս աշխարհի բերկրանքներից:

Նա խուսափում էր բարի մտադրություններով մարդկանցից»:Ջուլիո Ալեսկիի խոսքից եկեղեցական երրորդ պառակտման առթիվ: Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ , ,

Կանոն գրչության. Ագուտագավա Ռյունոսկէ «Ապագան»

imagesԵս չեմ սպասում, որ ապագայում ճանաչում կգտնեմ. հանրության պատկերացումները երբեք չեն խփում թիրախին:

Մեր ժամանակների հանրության մասին, որ խոսել չարժե: Պատմությունը մեզ ցույց է տալիս, թե որքան հեռու էին հանրության կատարելատիպից Պերիկլեսի ժամանակվա աթենացիները և Վերածննդի շրջանի ֆլորենտացիները: Եթե այդպիսին է այսօրվա և երեկվա հասարակությունը ապա հեշտ է ենթադրել, թե ինչպիսին կլինեն վաղվա հանրային ըմբռնումները: Որքան էլ ցավալի է, ես չեմ կարող թերահավատ չլինել, որ թեկուզ հարյուր տարի անց մարդիկ կկարողանան ոսկին զանազանել ավազից: Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ , ,