RSS

Category Archives: Թարգմանություններ

Ինչին հավատում եք, այն էլ ստանում եք. Ջոն Կեխո

 

kexo

Ջոն Կեխո

Ջոն Կեխոյի 20 արտատհայտությունները ենթագիտակցծության գաղտնիքների մասին

 

«Իմ ենթագիտակցությունը հաջողության հասնելու իմ գործընկերն է,- գրում է «Ենթագիտակցությունն ամեն ինչ կարող է» բեսթսելլերի հեղինակ Ջոն Կեխոն։ -Առաջին քայլը դեպի նոր կյանք զարմանալիորեն հեշտ է. ընդամենը պետք է հետևել սեփական մտքերի հոսքին և դրանք ուղղորդել համապատասխան ձևով»։ Առաջարկում ենք Կեխոյի գրքից 20 արտահայտություն այն մասին, թե ինչպես ձեր երազանքները մտքերի միջոցով դարձնեք իրականություն։ Հեղինակի կարծիքով դա բոլորն էլ կարող են։ Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ , ,

Մարդկայնության գազանային ատամները

Աղբյուրը

DQczBhaPPNw-600x400

Դիմա Զիցեր

Դիմա Զիցեր

 

«Մրցակցությունը մեր բնույթի բաղկացուցիչն է,- վրա է տալիս զրուցակցուհիս,- դա բնազդ է»։ Ի՞նչ ասեմ, որոշակի իմաստով նա միանգամայն ճիշտ է։ Եկեք հիշենք՝ հատկապես ինչպես են մեր մեջ սկսում աշխատել այդ բաղկացուցիչ բնազդները։ Ենթադրում եմ՝ բազմիցս դրա ականատեսն եք եղել։ Ասենք՝ թատրոնում ենք։ Երբ դահլիճը, թվում է, դեռ շնչում է «Աիդայի» վերջին հնչյունները, բայց դեպի հանդերձարան են շտապում առաջին հանդիսատեսները… Մեզնից ո՞վ նման իրադրության մեջ չի եղել։ Ընդամենը մի քանի րոպե առաջ հանրությունը խոնարհումով Վերդի էր ունկնդրում, իսկ հիմա հանդերձարանում իսկական ճակատամարդ է սկսվում առաջինը վերարկուն վերցնելու իրավունքի համար։ Կամ, օրինակ, շվեդական սեղանի մոտ, երբ ի վիճակի չլինելով կանգ առնելու, երշիկի յոթերորդ կտորն ենք դնում մեր ափսեի մեջ։ Կամ՝ ճանապարհին հանկարծ գերկարևոր է դառնում լուսացույցին առաջինը հասնելը՝ վազանցելով ինչ-որ մեքենայի։ Եվ ուրախ ճանապարհը կտրում ենք՝ հայելում ինքնագոհությամբ նայելով հետ մնացած մեքենային։ Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ , ,

Նոամ Խոմսկու 15 կենսական ասույթները

 

Chomsky

Նոամ Խոմսկի

Նոամ Խոմսկուն անվանում են Լեզվաբանության Էյնշտեյն։ Նա մեկն է այն գիտնականներից, ում շարունակ մեջբերում են։ Ամերիկացիները նրան «Մեր Սոկրատ» են ասում։ Իր դարաշրջանի հանճար, ժամանակակից աշխարհի գլխավոր ինտեքեկտուալ Նոամ Խոմսկին իր գրեթե 90 տարեկան հասակում մինչև հիմա Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանում լեզվի մասին գիտություն է դասավանդում, հարցազրույցներ է տալիս, գրքեր գրում։ Խոմսկին ոչ թե պարզապես մեծ լեզվաբան գիտնական է, այլ մտածողության ոճ։ Ներկայացնում ենք նրա՝ կրթված մարդկանց համար հետաքրքիր ամենագունեղ ասույթներից 15-ը։ Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ , , ,

Ալֆրեդ Շնիտկեն ինտուիտիվ իմացության, մարդու «անավարտության» և սխալների անփոխարինելիության մասին

alfred-schnittke_140068Ուսումնասիրելով «Ա.Շնիտկե. զրույցներ, ելույթներ, հոդվածներ» գիրքը՝ Моноклер-ը ընտրել է դրանցից մի քանի գունեղ պատառիկ, որոնցում 20-րդ դարի մեծ կոմպոզիտոր, յուրօրինակ մտածող ու անտարակույս հանճարեղ Ալֆրեդ Շնիտկեն մտորում է «չորրորդ մշակույթի» իռացիոնալ դարաշրջանն սկսվելու, ամենօրյա «լինել-չլինելու» ընտրության, մարդու «անավարտության», ստեղծագործելիս սխալների անհրաժեշտության, «համակարգչային աշխարհի» և կտրված իրականության մասին։

Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ , , ,

Ինչու են երեխաներն «ինչո՞ւ» ասում և ինչ բան է «լավ բացատրությունը»

question markՏիլբուրգի (Նիդրլանդներ) համալսարնի փիլիսոփայության ֆակուլտետի դոցենտ Մետտո Կոլոմբոն բացատրում է՝ ինչու են երեխաները «ինչո՞ւ» հարցը տալիս, բացատրության ինչ ընդունված մոդելնր կան, որքան կարևոր է այս կամ այն երևույթը բացատրելիս համատեքստն զգալը և ինչ ընդհանուր բան կա երեխաների ու գիտնականների միջև։ Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ , ,

Ոգեշնչման վարակիչ լինելը , կամ ինչն է խոսքը դարձնում ավելի ազդեցիկ

239Ինչո՞ւ որոշ տեքստեր ոգևորում են մեզ, իսկ  ուրիշները՝ ոչ։ Որոշ մարդկանց ճառերը մեզ խանդավառում են, ուրիշներինը արձագանք չեն գտնում մեր մեջ։ Ինչպե՞ս ոգևորություն գտնել և ոգևորել ուրիշներին։ Փենսիլվանիի համալսարանի՝ Դրական հոգեբանության կենտրոնին կից երևակայության ինստիտուտի գիտական ղեկավար Սքոթ Բարրի Քաուֆմանը պատմում է՝ ինչպես են գիտնականները հետազոտում ներշնչանքը, որքանով է դա վարակիչ, և ինչու  լավ տեքստ կամ ճառ ստեղծելու համար հարկավոր է անկեղծություն, ոչ թե առանձնահատկություն։ Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ , ,

Լռության պարուրակը. Ինչի՞ է հանգեցնում մեկուսացման վախը

%d0%b0%d0%bd%d1%82%d0%b812Պարտրա՞ստ են արդյոք մարդիկ իրենց կարծիքն արտահայետելու, եթե փոքրամասնության մեջ են։ Ինչի՞ մասին են խոսում ընտրությունների և հարցումների արդյունքները։ Ինչպե՞ս են ԶԼՄ-ներն ազդում այլախոհների կարծիքի վրա, և ինչպե՞ս է փոխվում մարդկանց վարքը, երբ վախենում են մեկուսացված լինելուց ։ Անդրադառնում ենք գերմանացի քաղաքագետ, սոցիոլոգ ու լրագրող Էլիզաբեթ Նոել-Նոյմանի՝ «Հասարակական կարծիք. «Լռության պարուրակի» բացում» գրքին։ Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ , ,

Երախտագիտությունը՝ գլխուղեղում

imagesՆևրոլոգ Սյուզաննա Մարտինեզ-Կոնդեն պատմում է, թե ինչ է տեղի ունենում մարդու ուղեղում, երբ երախտագիտություն է զգում, և թե ինչու անգամ կարճ մտածումը ուրիշների բարության մասին մեզ երախտագիրություն է սովորեցնում։ Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ , , ,

Ինչպես ենք նվեր ընտրում

gifts-5-minՈրոշեցինք պարզել, թե որքանով ենք համարժեք մոտենում նվիրատվության գործընթացին, և արդյոք հնարավոր է իդեալական նվեր ընտրել։ Կարդում ենք ժողովրդական իմաստությունները The New York Times-ից ու մի խումբ հետազոտողներից, ովքեր պարզել են, թե ինչու, նվեր ընտրելով, հազվադեպ ենք գուշակում մեր մտերիմների ցանկությունը, ինչ երկու տիպի քմահաճ նվեր ընդունողներ կան, որն է նրանց խնդիրը, և թե ինչու նվեր-քարտերն ավելի լավ են, քան մեզանում այնքան սիրված ծրարով դրամը։ Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ , ,

Սիդհարթա/ Գովինդա

hqdefaultՀերման Հեսսե

Նախորդ հատվածը

Ուրիշ վանականների հետ Գովինդան հանգստանում էր այն այգում, որ կուրտիզանուհի Կամալան նվիրել էր Գոթամային։ Այդտեղ նա լսեց զրույցը իրենցից մի օրվա ճանապարտի վրա՝  գետի մոտ ապրող ինչ-որ մի ծեր մակույկավարի մասին, որին շատերը իմաստուն էին համարում։ Երբ Գովինդան նորից ճանապարհ ընկավ, ընտրեց գետանցումը տանող ճանապարհը, որ տեսնի այդ մակույկավարին, քանի որ, թեպետ ողջ կյանքն ապրել էր կանոններից չշեղվելով, և երիտասարդ վանականները նրան հարգում էին տարիքի ու ժուժկալ կյանքի համար, բայց նրա հոգում անհանգստությունը չէր մարել, և չէին դադարել որոնումները։ Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ , ,