RSS

Category Archives: Հոդվածներ

Արտավազդ Փելեշյանի և Ժան-Լյուկ Գոդարի զրույցը

Ժան-Լյուկ Գոդար.– Ինչպիսի՞ պայմաններում եք ստեղծել Ձեր կինոն:

Արտավազդ Փելեշյան.– Ես իմ բոլոր ֆիլմերը նկարահանել եմ Հայաստանում՝ հաճախ Մոսկվայի աջակցությամբ: Հին համակարգը գովաբանելու ցանկություն չունեմ, բայց չեմ էլ բողոքի: Կար ՎԳԻԿ, որ հոյակապ կրթություն էր ապահովում: Այնտեղ դասավանդում էին և´ խորհրդային, և´ համաշխարհային կինո, և հետո ամեն մեկն իր ուղին փնտրելու հնարավորություն ուներ: Եթե դուք հարցնում եք՝ ինչ ազդեցություն է համակարգը թողել իմ ստեղծագործական կյանքի վրա, ապա չեմ ուզում պատասխանատվությունը համակարգի վրա բարդել բավական քիչ ֆիլմեր նկարելու համար, ասենք այսպես՝ անձնական խնդիրներ ունեի: Դեռ չգիտեմ՝ նոր իրավիճակում հանգամանքներն ինչպես կդասավորվեն: Հուսով եմ, կկարողանամ շարունակել նկարել, իսկ դժվարություններ միշտ կան, Ֆրանսիայում դրանք ևս առկա են՝ կինոարտադրության, մարդկային փոխհարաբերությունների հետ կապված: Մինչ օրս ինձ համար ամենադժվար խնդիրն իմ ֆիլմերի քիչ ցուցադրումն է: Read the rest of this entry »

 
Թողնել մեկնաբանություն

Posted by off 22 Օգոստոսի, 2015 in Հոդվածներ

 

Պիտակներ՝ , , ,

Հայը / Դերենիկ Դեմիրճյան

blog26st31Արդյոք մի բան հասկանու՞մ եք հայից: Որքա~ն տարօրինակ, հանելուկային արարած, որքա~ն խաբուսիկ: Երևու՜յթը, ո՜չ ինքը: Բայց և ի՞նչ է ինքը, իր նկարագիրը:Զուտ աշխատանք: Որոնում ես իր ինքնությունը, գտնում, բայց և իսկույն տեսնում ես, որ դա էլ նորից երևույթ էր: Անհանգիստ դեմք ունի, չի թողնում նկարես: Թվով գրեթե ամենափոքրն է, տառապանքով՝ ամենամեծը: Ժամանակով ամենահինն է, վիճակով՝ ամենից անփոփոխը: Ամենից աննպաստն ի՜ր երկրի դիրքն է, ինքը ամենից համառ կառչեց նրան: Որքա~ն անհույս է թվում իր ապագան, բայց և որքա~ն հուսացող է նա: Իր կյանքում նա երկու բան չտեսավ. մեկ՝ բախտ, մեկ էլ՝ հուսահատություն: Ինչպե՞ս ճանաչես նրան, ինչպե՞ս չափես: Իր չափը չափազանցն է. զարմանալի~ հավասարակշռություն, որ ծայրահեղության մեջ է: Read the rest of this entry »

 
 

Պիտակներ՝ , , ,

Մանկավարժական անտրոպոլոգիայի առարկան, նպատակն ու խնդիրները, դրա մարդասիրական նշանակությունը

apm«Մանկավարժական անտրոպոլոգիան՝ որպես մարդաբանության միջճյուղային բնագավառ» դասախոսությունից.
դասախոսության տեքստը՝ Սալով Յու. Ի.

(սկիզբը)

Հոգեբանա-մանկավարժական անտրոպոլոգիան կրթության փիլիսոփայության ուղղություն է, որ ծագել է անտիկ աշխարհում և զարգանում է մինչև մեր օրերը։ Սակայն դրա տեղը մարդաբանական ու հատկապես մանկավարժական գիտություններում տարբեր պատմական ժամանակներում տարբեր է եղել։ Մինչև XVII դարը մանկավարժությունը եղել է փիլիսոփայության բնագավառներից և ամենասկզբից ունեցել է անտրոպոլոգիական ուղղվածություն, քանի որ մարդն իր էությամբ, ցեղային ու անհատական բնութագրերով փիլիսոփայական որոնումների կենտրոնում էր։ Եվ միայն Կոմենսկու գործերում մանկավարժությունը առանձնացավ որպես ինքնուրույն գիտական կարգ՝ սեփական առարկայով ու հասկացությունների ցանցով։ Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ , ,

Ճանաչողության մարդաբանական սկզբունքը

«Մանկավարժական անտրոպոլոգիան՝ որպես մարդաբանության միջճյուղային բնագավառ» դասախոսությունից.
դասախոսուapmթյան տեքստը՝ Սալով Յու. Ի.

Ժամանակակից գիտական աշխարհը խոստովանում է, որ ցանկացած բնագավառում զարգացում ապրելու համար այլևս չի կարող շրջանցել մարդուն համակողմանիորեն ուսումնասիրող գիտությունը՝ անտրոպոլոգիան։ Անտրոպոլոգիան, սակայն, անփոխարինելի է հատկապես մանկավարժության համար։ Մանկավարժությունը գործ ունի մարդու հետ։ Ավելին՝ մանկավարժության գործը աճող, անընդհատ փոփոխվող, պատմական, մշակութային և այլ ազդեցությունների ենթակա մարդու հետ է։ Որոշ երկրներ նույնիսկ բուհերի համար անտրոպոլոգիական դասախոսությունների ձեռնարկներ են հրատարակել՝ լրացնելու համար եղած բացը։ Փնտրտուքներիս արդյունքում հայտնաբերած այս հոդվածը հենց նման մի փորձ է՝ արված Ռուսաստանի Դաշնությունում։ Դասախոսությունը բաղկացած է երեք մասից, որոնցից այստեղ թարգմանաբար ներկայացնում եմ առաջին մասը (մյուս երկուսը կներկայացնեմ առաջիկայում)։ Փորձառու թե երիտասարդ մանկավարժների համար, կարծում եմ, անտրոպոլոգիան մտահորիզոնը լայնացնելու, ինչպես նաև մանկավարժական փորձառությունը տեսական գիտելիքներով հարստացնելու լավ ասպարեզ է։
Սիրով՝ Հ.Ղ. Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ , ,

Հետ-մարդկային սերնդի մարդկությո՞ւն / Post Human Generation?

nametheworld

Bifo, Berardi

Հայերեն թարգմանությունը՝ ներքեւում

An old American officer, in charge of training Marines going to wage war somewhere, recounted in Newsweek something interesting about his own experience: “I used to do this job in the 70s, during the war in Vietnam. In those years it took six months to train a young person to be prepared to kill a human being. Now I am doing the same job in Iraq, but things have changed. The young men come here already trained. They come here ready to kill.” 

View original post 123 more words

 
Թողնել մեկնաբանություն

Posted by off 5 Հոկտեմբերի, 2014 in Հոդվածներ

 

ՆՈՐԻՑ ԱԲՈՎՅԱՆԻ ՄԱՍԻՆ

Երբ առաջին անգամ կարդացի Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի»… Ստում եմ. առաջին անգամ «Վերք Հայաստանին» չկարդացի։ Առաջին էջերից արդեն պարզ էր, որ դա կարդալու համար գերագույն ջանքեր ու շատ ժամանակ է պետք։ Դրա համար էլ ծալեցի ու հնարավորինս հեռու դրեցի հանձնարարված վեպը, բացեցի ինձ համար երիցս ատելի դասագիրքն ու սերտեցի՝ ինչ այնտեղ գրված էր։ Իսկ առավոտյան՝ դասին, մատներս խաչ արած՝աղոթում էի, որ ինձ դաս չհարցնի։ Read the rest of this entry »

 
Թողնել մեկնաբանություն

Posted by off 28 Սեպտեմբերի, 2014 in Հոդվածներ

 

Պիտակներ՝ , ,

Ո՞Վ ԷՐ ԲԱԿՈՒՆՑԻ «ԱԼՊԻԱԿԱՆ» ԿԻՆԸ

Բակունց-1«Ալպիական մանուշակ» պատմվածքը Չարենցի կնոջ` Արփենիկի հիշատակին նվիրելուց առաջ Ակսել Բակունցը մի առիթով խոստովանել է, որ իրականում դա գրվել էր բոլորովին այլ կնոջ համար: Նույնիսկ պատմվածքում տողեր կային, որոնք գաղտնազերծում էին Բակունցի սրտի գաղտնիքը: Եվ այդ ճակատագրական կնոջ անունն էր Ժենյա Գյուզալյան:
Ժամանակակիցները պատմում են, որ Ժենյան միջին հասակի, բարեկազմ, փոքր ինչ սրված դիմագծերով աղջիկ էր: Միշտ երազկոտ հայացք ուներ: Հագնվում էր շատ ճաշակով: Սիրում էր ու ծանոթ էր գրականությանը: Այս սերը գալիս էր նրա ընտանիքից, որտեղ առանձնակի վերաբերմունք կար արվեստների նկատմամբ: Read the rest of this entry »

 
Թողնել մեկնաբանություն

Posted by off 8 Սեպտեմբերի, 2014 in Հոդվածներ

 

Պիտակներ՝ , ,

Կաֆկան ու նրա նախորդները

Խորխե Լուիս Բորխես

borges

Խորխե Լուիս Բորխես

Վաղուց էի մտադիր հետևելու Կաֆկայի նախորդներին։ Առաջին անգամ կարդալով՝ նրան մյուսներից միանգամայն տարբեր տեսա՝ որպես պաշտպանական հռետորական ճառերի առանձնահատուկ սիրահար։ Վարժվելով սկսեցի ճանաչել նրա ձայնը, նրա սովորությունները ուրիշ գրականության և ուրիշ դարերի տեքստերում։ Մի քանի օրինակ բերեմ ժամանակագրական կարգով։ Առաջինը՝ Զենոնի պարադոքսը՝ շարժման անհնարինության մասին։ Ա կետից դուրս եկողը, ինչպես պնդում է Արիստոտելը, երբեք չի հասնում Բ կետը, որովհետև նա նախ պիտի հաղթահարի դրանց մեջ եղած ճանապարհի կեսը, բայց դրանից առաջ՝ այդ կեսի կեսը, այսինքն՝ արդեն այս մի կեսի կեսը և այդպես ՝շարունակ։ Հանրահայտ խնդրի կաղապարը ճշգրտորեն վերարտադրված է «Դղյակում». Ճամփորդը, նետն ու աղեղը համաշխարհային գրականության մեջ առաջին կաֆկայական պերսոնաժներն են։ Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ , ,

Վլադիմիր Նաբոկով-Ֆրանց Կաֆկա. «Կերպարանափոխությունը» 

Vladimir NabokovՈրքան էլ նուրբ և սիրով վերլուծեն և մեկնաբանեն պատմվածքը, երաժշտական պիեսը, նկարը, միշտ էլ կգտնվի միտք, որ պաղ կմնա, և մեջք, որով սարսուռ չի անցնի: «… ընկալենք գաղտնիքը բոլոր իրերի»,- տրտում ասում է իրեն և Կորդելիային արքա Լիրը: Եվ այդպիսին է և իմ առաջարկը բոլոր նրանց, ովքեր արվեստը լուրջ են ընդունում: Տնանկից խլել են իր վերարկուն (Գոգոլի «Շինելը»), մեկ այլ խեղճ բզեզի է վերածվել («Կաֆկայի «Կերպարանափոխությունը»)` դե ի՞նչ: «Դե ի՞նչ»-ին ռացիոնալ պատասխան չկա: Կարելի է մասնատել պատմվածքը, կարելի է բացահայտել, թե ինչպես են դրա մանրամասները միմյանց կցված, ինչպես են հարաբերակցվում նրա կառուցվածքի մասերը, բայց ձեր մեջ պիտի ինչ-որ բջիջ լինի. որն ունակ է տատանվելու` ի պատասխան այն զգացողությունների, որոնք դուք չեք կարող ոչ ձևակերպել, ոչ էլ քամահրել: Գեղեցկություն` գումարած խղճահարություն. ահա արվեստի ձևակերպմանն ամենամոտ բաները, որ մենք կարող ենք առաջարկել: Read the rest of this entry »

 
 

Պիտակներ՝ , ,

Կյանքի խնդիրները՝ որպես կրթության բովանդակություն. «հայելու» կոնցեպցիան

bim-bad_1_sԲորիս Բիմ-Բադ
Մաս 3-րդ
սկիզբը

Մարդաբանության համակցված ու ներառված դասընթացների աղբյուր են ծառայում ոչ միայն հենց հոգեբանությունը, այլև արվեստի և մարդու մասին գիտությունների՝ առաջին հերթին մշակութաբանության, ազգագրության, պատմության, էթիկայի, Էպիստեմոլոգիայի, սոցիոլոգիայի և տարիքային ֆիզիոլոգիայի՝ հոգեբանորեն իմաստավորված տվյալները։ Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ , , ,