RSS

Category Archives: Հոդվածներ

Կյանքի խնդիրները՝ որպես կրթության բովանդակություն. «հայելու» կոնցեպցիան

bim-bad_1_sԲորիս Բիմ-Բադ

Հոգեբանական հայելու ավանդույթը պատանիների կրթության գործում։ Մարդկությունը միշտ էլ իր մասին ըստ էության հոգեբանական գիտելիքների պահանջ է ունեցել։ Փիլիսոփաները հետևել են «ճանաչիր ինքդ քեզ» կոչին, գրագետ մարդիկ ուսումնասիրել են իրենց իմաստության ու հիմարության պատմությունների «հայելում», պատմական իրադարձություններում ու առանձին ճակատագրերում։ Թե՛ Արևելքին, թե՛ Արևմուտքին լավ հայտնի է այդ «Հայեցումների» ժանրը։ Դրանք ստեղծվել են որպես ինքնաճանաչողության ձեռնարկներ, որոնց շնորհիվ ընթերցողն ուրիշների արարքներում գտնում էր սեփական կրքերի ու դրդապատճառների արտացոլումը։ Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ , , ,

Ընթերցանության, ժամանակավրեպ Թումանյանի ու նման բաների մասին

598694983983Ընթերցանությունը նախընտրանք է, շատ անհատական ու յուրահատուկ։ Բայց սա վերաբերում է մեծերին, ովքեր որևէ ազդեցությամբ կամ, եթե այդպես հնարավոր է, առանց կողմնակի ազդեցության արդեն ձևավորել են ընթերցանության իրենց մշակույթը կամ հրաժարվել դրանից մեկընդմիշտ։  Իսկ դպրոցի դերն այդ մշակույթը ձևավորելում ո՞րն է, ունի՞ դպրոցը դեր այդտեղ։
Նման մտքերը գլուխս չէին պաշարի, եթե չլիներ գործընկերոջս այս հոդվածը։ Read the rest of this entry »

 
1 մեկնաբանություն

Posted by off 8 Մայիսի, 2014 in Հոդվածներ

 

Տաթև կամ՝ որտեղից եմ գալիս…

Տաթևիկ, Տաթև… քնքուշ աղջիկ…
Բայց Տաթևի վանքն ամենևին էլ աղջկա անունով չէ, ոչ էլ որևէ կերպ կապվում է թևերի հետ։
Խոսքն այստեղ հասուն ու ամուր տղամարդկանց կամքի կայուն ուժի մասին է։
Հիմնադրվել է վանքը 4-րդ դարում, Եվստաթեոս առաքյալի (Թադևոս առաքյալի աշակերտներից) մասունքների հիման վրա և կոչվել է նրա անունով։ Սակայն վանքն անվանի է դառնում հատկապես 9-րդ դարից, երբ դառնում է Սյունիքի եպիսկոպոսանիստը։ Այս ժամանակներում սրբազան հայրերը կարողանում են շրջակայքի իշխաններից նվեր ստանալ և գնել այնքան տարածք, որ հավաքած հարկը (տասանորդը) թույլ է տալիս նրանց մտածելու Մայր եկեղեցուց անկախանալու մասին։ Փիլիպե իշխանի միջոցներով ու հանձնարարությամբ, մի շարք այլ նվերների թվում, կառուցվում է Սբ. Գրիգոր եկեղեցին։  Read the rest of this entry »

 

Կեղծ հանրօգուտ կառույցներ

ivan-illichԻվան Իլլիչ

Ճանապարհների համակարգը բավական մեծ տարածություններով տեղաշարժվելու ցանց է։ Որպես ցանց` դա պետք է պատկանի ինստիտւցիոնալ սպեկտրի ձախ եզրին։ Բայց այստեղ հարկավոր է դիտարկում անել, որ միաժամանակ կբացահայտի և՛ ճանապարհի բնույթը, և՛ իրական հանրօգուտ կառույցների էությունը։ Իրական ունիվերսալ ճանապարհները հենց իսկական հանրօգուտ կառույցներ են։ Գերարագ մայրուղիները մասնավոր տիրույթներ են, որոնց համար մասնակիորեն վճարել են ուրիշ մարդիկ։ Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ , ,

Ի պետս քերականության

Կրթվածությունն այն է, ինչ մնում է, երբ մոռանում են սովորածը։
Էյնշտեյն

Բոլոր տեսակի առարկաները, որ նախատեսվում են դպրոցում ուսումնասիրելու համար, արդեն հնացած գիտելիք են պարունակում։ Սա ճանաչված փաստ է։ Այդ հնացած գիտելիքը սերտելը սովորողի գլխին իսկական փորձանք է դառնում։ Մանավանդ ուսուցչի ամենախիստ ու լուրջ հայացքի ներքո մարդ քիչ է մնում հավատա, որ աշխարհը գուցե փլվի, եթե ինքը մեկ-երկու հավասարում պակաս հիշի, այսինչ երկրի բնակչության թիվն ըստ հինգ տարի առաջ արած մարդահամարի չհիշի, խառնի Իսահակյանի «Ռավեննայում» և Տերյանի «Տխրություն» բանաստեղծությունների տողերի քանակը։ Read the rest of this entry »

 

քաղաքական թատրոն (Եղիշե Չարենց “Կապկազ” թամաշա)

char
սիրանուշ դ’վոյան
Շենքը ինքնին դառնում էր պատմական հիշողության արխիվացման մի վայր, որտեղ դարաշրջանների հիշողության միակ վկան ու միեւնույն ժամանակ կրիչը ինքը` շենքն էր: Տարերայնորեն էր ընտրվում նոր ինստիտուտի տեղակայման վայրը, ոչ պատմականորեն, ասենք` պառլամետի շենքում կարող էր տեղակայվել պետական թատրոնը:
 

Գիտության բերկրանքը

Oxford_lecture«Հարցազրույց Հայաստանի հետ»

Բան. գիտ. թեկնածու (PhD), Լեյդենի համալսարանի հրավիրյալ դասախոս Հրաչ Մարտիրոսյանի հետ Ռիմա Գրիգորյան հարցազրույցից հատված

Լեզուն առաջընթաց է սիրում Read the rest of this entry »

 
Թողնել մեկնաբանություն

Posted by off 20 Փետրվարի, 2014 in Հոդվածներ

 

Ինչ և ինչու ենք սովորեցնում դպրոցում

bim-bad_1_sԲորիս Բիմ-Բադ

Դաստիարակին և ուսուցչին իշխանություն է տրված իր խնամքին հանձնված աճող մարդու հոգու ու ճակատագրի վրա։ Հարկ է հիշել, որ այդ իշխանությունը մեծ է, դրա համար էլ չարաշահելու կամ դա անփույթ կիրառելու վտանգը կա։ Երբ սա մոռացվում է, անկախ մեր բարի նպատակներից, թաքուն չարիք է հյուսվում։ Դուրս պրծնելով՝ չարիքը մեզ հանկարծակիի է բերում. «Որտեղի՞ց, ինչո՞ւ։ Չէ՞ որ մենք մենակ լավն ենք ցանկացել»։  Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ , ,

Համաշխարհային գրականության փունջը՝ շուրջ երկու ամսում

Գոյատևում է ոչ ամենաուժեղը և ոչ էլ առավել խելացին, այլ նա, ով լավագույնն է արձագանքում փոփոխություններին:
Չ.Դարվին

Գեղարվեստական գրականության ընթերցանությունը ժամանակակից աշխարհում ամենևին էլ միակ հաճելի զբաղմունքը չէ, ավելին, նույնիսկ առաջնային տեղ չունի։ Դանիելն Պենակն այս առիթով գրում է. « Չնեղանանք, բայց եթե ընտրելու անհրաժեշտություն է առաջանում՝ լավ գիրք, թե՞ հիմար ֆիլմ, վերջինը շատ ավելի հաճախ ենք գերադասում, քան կուզեինք խոստովանել»։ Բայց եթե նույնիսկ տեղեկացված լինելը կարևորվում է, ժամանակի անընդհատ վազքի հետ տեղեկությանը (նաև մտածողության մեջ եղած փոփոխություններին) ժամանակիս մարդը գերադասում է ավելի արագ միջոցներով ծանոթանալ։ Համաձայն եմ, որ դա հաճախ կատարվում է արվեստականության հաշվին, բայց հենց գրողներն` իրենք, 20-րդ դարի կեսերից սկսած, ավելի ու ավելի են հեռանում գեղարվեստականության՝ անցած դարերի պատկերացումներից, նախընտրում են խոսքի դիպուկությունը դրա զարդարունությունից։ Սա մտածողության տեսակ է, որին հասնում ես ճանաչողությամբ ու ժամանակի թելադրանքով։  Read the rest of this entry »

 
Թողնել մեկնաբանություն

Posted by off 18 Հունվարի, 2014 in Հոդվածներ

 

Պիտակներ՝ , , , ,

Դպրոցից ազատագրման հեղափոխական պոտենցիալը

ivan-illichԻվան Իլլիչ

Իհարկե, դպրոցը ժամանակակից միակ հաստատությունը չէ, որի գլխավոր նպատակը մարդու մեջ իրականության պատրանք ստեղծելն է։ Ընտանեկան կյանքի, կարիերայի, առողջության պահպանության, այսպես կոչված, արհեստավարժության կամ զանգվածային լրատվության միջոցների թաքցրած կրթական ծրագիրը կարևոր դեր է խաղում մարդու աշխարհը հիմնովին կեղծելու գործում՝ մշակվում են պատրանքը, լեզուն և պահանջները։

Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ , ,