RSS

Category Archives: փիլիսոփայություն

«Մեջբերումների խճանկար». ինչ բան է ինտերտեքստուալությունը, և դա ինչպես է օգնում մեկնաբանելու տեքստերը

Տորմակավանք

Տորմակավանք

Մենք ապրում ենք տեքստերի տարածության մեջ՝ ավանդական գեղարվեստականից մինչև քաղաքագետների ասույթներ կամ հաղորդագրություններ, որ տեղավորված են ցանկացած մեդիանյութի մեջ (երաժշտություն, տեսանյութ, ֆիլմ)։ Ընդ որում լեզվաբանությունը վաղուց է գործ բռնում տեքստերի հետ և մշակում է դրանց վերլուծության տարբեր մեթոդներ։ Ելենա Դավիդովայի հետ պարզենք, թե ինչ մոտեցումներ կան գեղարվեստական տեքստ վերլուծելու համար, ինչ բան է տեքստի ինտերտեքստայնությունը և երկխոսայնությունը, ինչու է մեր ցանկացած խոսք ելնում ուրիշի խոսքից, և ինչպես է սա հասկանալը օգնում վերլուծել տեքստերը, որոնցով շրջապատված ենք։ Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ , , ,

Ի՞նչ ենք ասում, երբ խոսում ենք

original-182nՀաղորդակցումը բարդ երևույթ է։ Մենք մարդուն հասկանում ենք ոչ միայն ըստ նրա, թե ինչ է նա ասում, այլև ըստ նրա, թե ինչ է անում։ Հուսալով, որ «կբացահայտենք» զրուցակցին՝մենք նրա կերպարը ավարտին ենք հասցնում՝ կախվելով առանձին բառերից ու խոսելաձևից։ Բայց հիմնականում մենք այնուամենայնիվ հենվում ենք մեր կռահողունակության վրա։ Read the rest of this entry »

 

Պիտակներ՝

Ինքնարդիացում ըստ Մասլոուի

 

MaslowsneedsԻնչու է բուրգի վերջին փուլին հասնելն ավելի դժվար, քան թվում է։ Read the rest of this entry »

 
Մեկնաբանությունները կասեցված են Ինքնարդիացում ըստ Մասլոուի-ում

Posted by off 16 Փետրվարի, 2019 in հոգեբանություն, Թարգմանություններ, փիլիսոփայություն

 

Պիտակներ՝

Քաղաքական միֆ. Ինչպես են հիմնական արքետիպերը դարձել մանիպուլյացիայի զենքեր

Pieter_Bruegel_II-Combat_de_Carnaval_et_Careme_IMG_1462-min-240x240

հատված Պիտեր Բրեյգելի «Բարեկենդանի ու Պահքի պայքարը» կտավից

Դավադրություն, Հերոս-փրկիչ, Միասնականություն և Ոսկեդար. արխայիկ միֆերն ու դրանց պարզունակ սյուժեները գլխավոր միջոցներն են եղել հնագույն մարդու համար աշխարհը ճանաչելու և բացատրելու։ Բայց ինչպիսի՞ ձևեր ու գործառույթներ է ձեռք բերել միֆն այսօր։ Ի՞նչ ասել է քաղաքական միֆ և ինչի՞ շնորհիվ այն ծաղկեց 20-րդ դարում։ Read the rest of this entry »

 

Նոամ Խոմսկու 15 կենսական ասույթները

 

Chomsky

Նոամ Խոմսկի

Նոամ Խոմսկուն անվանում են Լեզվաբանության Էյնշտեյն։ Նա մեկն է այն գիտնականներից, ում շարունակ մեջբերում են։ Ամերիկացիները նրան «Մեր Սոկրատ» են ասում։ Իր դարաշրջանի հանճար, ժամանակակից աշխարհի գլխավոր ինտեքեկտուալ Նոամ Խոմսկին իր գրեթե 90 տարեկան հասակում մինչև հիմա Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանում լեզվի մասին գիտություն է դասավանդում, հարցազրույցներ է տալիս, գրքեր գրում։ Խոմսկին ոչ թե պարզապես մեծ լեզվաբան գիտնական է, այլ մտածողության ոճ։ Ներկայացնում ենք նրա՝ կրթված մարդկանց համար հետաքրքիր ամենագունեղ ասույթներից 15-ը։ Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ , , ,

Ալֆրեդ Շնիտկեն ինտուիտիվ իմացության, մարդու «անավարտության» և սխալների անփոխարինելիության մասին

alfred-schnittke_140068Ուսումնասիրելով «Ա.Շնիտկե. զրույցներ, ելույթներ, հոդվածներ» գիրքը՝ Моноклер-ը ընտրել է դրանցից մի քանի գունեղ պատառիկ, որոնցում 20-րդ դարի մեծ կոմպոզիտոր, յուրօրինակ մտածող ու անտարակույս հանճարեղ Ալֆրեդ Շնիտկեն մտորում է «չորրորդ մշակույթի» իռացիոնալ դարաշրջանն սկսվելու, ամենօրյա «լինել-չլինելու» ընտրության, մարդու «անավարտության», ստեղծագործելիս սխալների անհրաժեշտության, «համակարգչային աշխարհի» և կտրված իրականության մասին։

Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ , , ,

Երկու արվեստագետ. Ավետիք Իսահակյան

110

Ֆրիդա Կալո. «Երկու Ֆրիդա»

Միևնույն քաղաքում ապրում էին երկու քանդակագործ։ Նրանցից ամեն մեկի հոգում, ինչպես արևը երկնքի խորքում, բոցավառվում էր գեղեցիկի կատարելատիպը։ Եվ նրանցից ամեն մեկը ճգնում էր իր հոգու այդ անձև, անմարմին գեղեցկությունը դրսևորել, հանել հոգու անհունից, ձև ու մարմին տալ նրան, դարձնել ըմբռնելի, շոշափելի։
Եվ ուժգնապես տենչում էին նրանք իրենց ներաշխարհի կատարելատիպ գեղեցիկը իրացնել-առարկայացնել, անմահացնել հավերժորեն։ Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ ,

Սիդհարթա/ Գովինդա

hqdefaultՀերման Հեսսե

Նախորդ հատվածը

Ուրիշ վանականների հետ Գովինդան հանգստանում էր այն այգում, որ կուրտիզանուհի Կամալան նվիրել էր Գոթամային։ Այդտեղ նա լսեց զրույցը իրենցից մի օրվա ճանապարտի վրա՝  գետի մոտ ապրող ինչ-որ մի ծեր մակույկավարի մասին, որին շատերը իմաստուն էին համարում։ Երբ Գովինդան նորից ճանապարհ ընկավ, ընտրեց գետանցումը տանող ճանապարհը, որ տեսնի այդ մակույկավարին, քանի որ, թեպետ ողջ կյանքն ապրել էր կանոններից չշեղվելով, և երիտասարդ վանականները նրան հարգում էին տարիքի ու ժուժկալ կյանքի համար, բայց նրա հոգում անհանգստությունը չէր մարել, և չէին դադարել որոնումները։ Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ , ,

Հերման Հեսսե/ Սիդհարթա

herman-hesse

Հերման Հեսսե

Նվիրվում է Ռոմեն Ռոլանին՝ մեծարգո ընկերոջս

Ցանկը

  1. Բրահմանի որդին
  2. Սամանների հետ
  3. Գոթամա
  4. Զարթոնք
  5. Կամալա
  6. Մանուկ-մարդիկ
  7. Սանսարա
  8. Գետի մոտ
  9. Մակույկավարը
  10. Որդին
  11. Օմ
  12. Գովինդա

Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ , , ,

20-րդ դարի փիլիսոփայության համառոտ ուղեցույց

Պատրաստել է Կիրիլլ Մարտինովը Read the rest of this entry »

 

Պիտակներ՝