RSS

Tag Archives: ամերիկյան գրականություն

Դենիել Քիզ. «Ծաղիկներ Էլջերնոնի համար»

flowers-for-algernon-bookԸնթերցող ուսուցչի հայացքով

Մասնագիտական գրականությունն իր կրողների համար ամենաձանձրալին է, որովհետև մասնագիտությունը, որպես կանոն, սովորում ու դրանում հմտանում են աշխատելիս՝ փորձառությամբ։

Բայց չես էլ ասի, թե գրականությունն ընդհանրապես պետք չէ։
Այս պարագայում, մանավանդ ամառային արձակուրդների օրերին, հաճելին ու օգտակարը մեկտեղելն ամենանպատակային ձևն է։
Այդպես, մանկավարժական մոտեցումների ու գաղափարների շտեմարան է Դենիել Քիզի «Ծաղիկներ Էլջերնոնի համար» վեպը։ Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ , ,

Ինչպես լավ պատմություն գրել

vonnegut_narrowweb__300x384,2Հրաշալի գրող ու պարզապես ապշեցուցիչ մարդ Կուրտ Վոննեգութը՝ այն մասին, թե ինչպես զիլ պատմություններ պատմել

Բոլորս էլ ինչ-որ առումով գրողներ ենք։ Բոլորս էլ մի բան գրում ենք՝ միջնորդագիր՝ քաղաքապետին, սիրային նամակներ, սոցցանցերում գրառումներ։ Այսինքն՝ պատմություններ ենք պատմում։ Ինչո՞ւ ուրեմն դա լավ չանենք։ Գրչի վարպետ Կուրտ Վոննեգութը գրել է, թե ինչպես լավ պատմություններ հորինել։ Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ , ,

Ռեյ Բրեդբերի. 451 աստիճան՝ ըստ ֆարենհեյթի

bredՄարդու ազատությունը որքան կարևոր, նույնքան փխրուն մի բան է։ Դրա համար ազատությունը երազանքների մեջ է։ Դրա համար ազատության մասին գրում են ֆանտաստիկայի ժանրով։

Ֆանտաստներին թույլատրված է ասել՝ ինչ ուզում են։ Ամեն իրադրություն հնարավոր է. սահմանափակում չկա։ Հնարավոր է՝ մարդու գերիմաստուն գլուխը պատվաստել շանը և հաջողել (Շեքլի)։ Գուցե գա մի ժամանակ, երբ հաղթահարված լինեն բոլոր ցավերն ու մահերը, ու մարդ մեռնի սոսկ իր ցանկությամբ (Վոննեգութ)։ Որ շարունակենք այսպես ապրել, կհայտնվենք մի իրականությունում, ուր Մոնա Լիզայի նկարի վրա քթելն է պատվաբեր , ոչ թե դրանով հիանալը (Բրեդբերի)։ Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ , ,