RSS

Tag Archives: անհատականություն

Լռության պարուրակը. Ինչի՞ է հանգեցնում մեկուսացման վախը

%d0%b0%d0%bd%d1%82%d0%b812Պարտրա՞ստ են արդյոք մարդիկ իրենց կարծիքն արտահայետելու, եթե փոքրամասնության մեջ են։ Ինչի՞ մասին են խոսում ընտրությունների և հարցումների արդյունքները։ Ինչպե՞ս են ԶԼՄ-ներն ազդում այլախոհների կարծիքի վրա, և ինչպե՞ս է փոխվում մարդկանց վարքը, երբ վախենում են մեկուսացված լինելուց ։ Անդրադառնում ենք գերմանացի քաղաքագետ, սոցիոլոգ ու լրագրող Էլիզաբեթ Նոել-Նոյմանի՝ «Հասարակական կարծիք. «Լռության պարուրակի» բացում» գրքին։ Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ , ,

Հայը / Դերենիկ Դեմիրճյան

blog26st31Արդյոք մի բան հասկանու՞մ եք հայից: Որքա~ն տարօրինակ, հանելուկային արարած, որքա~ն խաբուսիկ: Երևու՜յթը, ո՜չ ինքը: Բայց և ի՞նչ է ինքը, իր նկարագիրը:Զուտ աշխատանք: Որոնում ես իր ինքնությունը, գտնում, բայց և իսկույն տեսնում ես, որ դա էլ նորից երևույթ էր: Անհանգիստ դեմք ունի, չի թողնում նկարես: Թվով գրեթե ամենափոքրն է, տառապանքով՝ ամենամեծը: Ժամանակով ամենահինն է, վիճակով՝ ամենից անփոփոխը: Ամենից աննպաստն ի՜ր երկրի դիրքն է, ինքը ամենից համառ կառչեց նրան: Որքա~ն անհույս է թվում իր ապագան, բայց և որքա~ն հուսացող է նա: Իր կյանքում նա երկու բան չտեսավ. մեկ՝ բախտ, մեկ էլ՝ հուսահատություն: Ինչպե՞ս ճանաչես նրան, ինչպե՞ս չափես: Իր չափը չափազանցն է. զարմանալի~ հավասարակշռություն, որ ծայրահեղության մեջ է: Read the rest of this entry »

 
 

Պիտակներ՝ , , ,

Հասուն անհատականության տասնհինգ հատկանիշները՝ ըստ Աբրահամ Մասլոուի

maslou

Աբրահամ Մասլոու

Հոգեբանական հասունությունը սեփական հոգեբանությունը գնահատելիս կարևոր բաղադրիչ է։ Հասունությունը նպաստում է մարդու բոլոր ընդունակությունների ու տաղանդների բացահայտմանը, օգնում է ծաղկելու ինչպես հոգևոր դաշտում, այնպես էլ նյութականում։ Հասունությունն ինքնին մի կետ չի, որին հնարավոր է հասնել։ Ավելի շուտ դա վիճակ է, որը հասնում է մարդուն, և որը հնարավոր է բարելավել։ Որոշ հոգեբաններ հասուն անհատականությանը բնորոշ հատկանիշների ցուցակներ են կազմել։ Դրանցից մեկը հիմա շատ հանրահայտ է և կոչվում է «Հասուն անհատականությունն ըստ Աբրահամ Մասլոուի»։ Սա միանգամայն օգտակար կլինի նրանց համար, ովքեր սիրում են մտքի որակյալ սնունդ և ամեն կերպ հետևում են իրենց ինտելեկտուալ աճին։ Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ , ,

Ինչ և ինչու ենք սովորեցնում դպրոցում

bim-bad_1_sԲորիս Բիմ-Բադ

Դաստիարակին և ուսուցչին իշխանություն է տրված իր խնամքին հանձնված աճող մարդու հոգու ու ճակատագրի վրա։ Հարկ է հիշել, որ այդ իշխանությունը մեծ է, դրա համար էլ չարաշահելու կամ դա անփույթ կիրառելու վտանգը կա։ Երբ սա մոռացվում է, անկախ մեր բարի նպատակներից, թաքուն չարիք է հյուսվում։ Դուրս պրծնելով՝ չարիքը մեզ հանկարծակիի է բերում. «Որտեղի՞ց, ինչո՞ւ։ Չէ՞ որ մենք մենակ լավն ենք ցանկացել»։  Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ , ,