RSS

Tag Archives: անտրոպոլոգիա

Հոգեբանա-մանկավարժական անտրոպոլոգիայի տեղը մարդու մասին գիտությունների համակարգում

apm«Մանկավարժական անտրոպոլոգիան՝ որպես մարդաբանության
միջճյուղային բնագավառ» դասախոսությունից.
դասախոսության տեքստը՝ Սալով Յու. Ի.

(նախորդ հատվածը)

Ուշինսկին առաջ է քաշել մի գաղափար այն մասին, որ մանկավարժական անտրոպոլոգիան կարող է ստեղծվել` այսպես կոչված անտրոպոլոգիական այն գիտությունների ձեռքբերումների համադրմամբ, որոնց թվում են մարդաբանական կարգերը՝ սկսած անատոմիայից, ֆիզիոլոգիայից ու մարդու ախտաբանությունից մինչև փիլիսոփայություն, ընդհանուր պատմությունը և «դաստիարակության արվեստը՝ նեղ իմաստով»։ Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ ,

Մանկավարժական անտրոպոլոգիայի առարկան, նպատակն ու խնդիրները, դրա մարդասիրական նշանակությունը

apm«Մանկավարժական անտրոպոլոգիան՝ որպես մարդաբանության միջճյուղային բնագավառ» դասախոսությունից.
դասախոսության տեքստը՝ Սալով Յու. Ի.

(սկիզբը)

Հոգեբանա-մանկավարժական անտրոպոլոգիան կրթության փիլիսոփայության ուղղություն է, որ ծագել է անտիկ աշխարհում և զարգանում է մինչև մեր օրերը։ Սակայն դրա տեղը մարդաբանական ու հատկապես մանկավարժական գիտություններում տարբեր պատմական ժամանակներում տարբեր է եղել։ Մինչև XVII դարը մանկավարժությունը եղել է փիլիսոփայության բնագավառներից և ամենասկզբից ունեցել է անտրոպոլոգիական ուղղվածություն, քանի որ մարդն իր էությամբ, ցեղային ու անհատական բնութագրերով փիլիսոփայական որոնումների կենտրոնում էր։ Եվ միայն Կոմենսկու գործերում մանկավարժությունը առանձնացավ որպես ինքնուրույն գիտական կարգ՝ սեփական առարկայով ու հասկացությունների ցանցով։ Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ , ,

Ճանաչողության մարդաբանական սկզբունքը

«Մանկավարժական անտրոպոլոգիան՝ որպես մարդաբանության միջճյուղային բնագավառ» դասախոսությունից.
դասախոսուapmթյան տեքստը՝ Սալով Յու. Ի.

Ժամանակակից գիտական աշխարհը խոստովանում է, որ ցանկացած բնագավառում զարգացում ապրելու համար այլևս չի կարող շրջանցել մարդուն համակողմանիորեն ուսումնասիրող գիտությունը՝ անտրոպոլոգիան։ Անտրոպոլոգիան, սակայն, անփոխարինելի է հատկապես մանկավարժության համար։ Մանկավարժությունը գործ ունի մարդու հետ։ Ավելին՝ մանկավարժության գործը աճող, անընդհատ փոփոխվող, պատմական, մշակութային և այլ ազդեցությունների ենթակա մարդու հետ է։ Որոշ երկրներ նույնիսկ բուհերի համար անտրոպոլոգիական դասախոսությունների ձեռնարկներ են հրատարակել՝ լրացնելու համար եղած բացը։ Փնտրտուքներիս արդյունքում հայտնաբերած այս հոդվածը հենց նման մի փորձ է՝ արված Ռուսաստանի Դաշնությունում։ Դասախոսությունը բաղկացած է երեք մասից, որոնցից այստեղ թարգմանաբար ներկայացնում եմ առաջին մասը (մյուս երկուսը կներկայացնեմ առաջիկայում)։ Փորձառու թե երիտասարդ մանկավարժների համար, կարծում եմ, անտրոպոլոգիան մտահորիզոնը լայնացնելու, ինչպես նաև մանկավարժական փորձառությունը տեսական գիտելիքներով հարստացնելու լավ ասպարեզ է։
Սիրով՝ Հ.Ղ. Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ , ,