RSS

Tag Archives: Աստված

Ալֆրեդ Շնիտկեն ինտուիտիվ իմացության, մարդու «անավարտության» և սխալների անփոխարինելիության մասին

alfred-schnittke_140068Ուսումնասիրելով «Ա.Շնիտկե. զրույցներ, ելույթներ, հոդվածներ» գիրքը՝ Моноклер-ը ընտրել է դրանցից մի քանի գունեղ պատառիկ, որոնցում 20-րդ դարի մեծ կոմպոզիտոր, յուրօրինակ մտածող ու անտարակույս հանճարեղ Ալֆրեդ Շնիտկեն մտորում է «չորրորդ մշակույթի» իռացիոնալ դարաշրջանն սկսվելու, ամենօրյա «լինել-չլինելու» ընտրության, մարդու «անավարտության», ստեղծագործելիս սխալների անհրաժեշտության, «համակարգչային աշխարհի» և կտրված իրականության մասին։

Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ , , ,

Պատկեր

Ինչո՞ւ մեզ լքեցիր, Տե՛ր…

hq-wallpapers_ru_computer_64009_1920x1200Աստված տեսավ՝ մարդիկ էլ իրեն չեն լսում, բանի տեղ չեն դնում, խռովեց…
Մի աման մածուն վերցրեց (մածունը մարսողությանը լավ է), գնաց նստեց իր վե՜րևի՝ եսիմ որ երկնքի ծայրի սենյակում։ Ու մեջքով նստեց, որ ո՛չ տեսնի, ո՛չ խառնվի…
Ասում են՝ մարդիկ, որ, Աստծուն կարոտած, մոտն են գնում՝ ուղղակի տեսնելու, համոզվելու, որ դեռ կենդանի է, փորձում են խոսեցնել, խաթրն առնել։ Read the rest of this entry »

 
1 մեկնաբանություն

Posted by off 13 Հոկտեմբերի, 2013 in Էս էլ՝ ես

 

Պիտակներ՝ , ,

Անպատեհություն

Surrealism_charnine 7«Տես, որ երբ սերը գա, անդամալույծի աթոռ չհրամցնես նրան»
Վահրամ Փափազյան
«Հետադարձ հայացք»

-Չէ,-ասաց Մարդը, չեմ ուզում սևը։ Ես կարմիր եմ ուզում, կարմիր տուր ինձ։
Աստված լսեց, գլխով արեց ու տվեց Մարդուն կարմիր ծով։
-Չեմ ուզում ծով։ Ինձ մի բան տուր, որ հաստատուն լինի, հենարան լինի՝ ինձ ապահով զգամ… Read the rest of this entry »

 
Թողնել մեկնաբանություն

Posted by off 17 Փետրվարի, 2013 in Էս էլ՝ ես

 

Պիտակներ՝ , ,

Կատակախաղ

Այսօրինակ զվարճությունն ամենահետաքրքիրն ու զբաղեցնողն էր։ Վաղուց խաղ էր սկսել, մրցում էր հետը, զվարճանում, որ սա կարող է դեռ ծրագրեր կազմել ու անկեղծորեն հավատալ, որ ինչ ուզի՝ կանի։ Բայց և հիացած էր հաստատակամությամբ։ Ամեն ինչ անում էր՝ նպատակից նահանջած չլինելու համար։ Փորձում էր շրջանցել ամենաանակնկալ խոչընդոտները, իսկ եթե չհաջողվեր, ճակատ էր տալիս դրանց դեմ։ Յուրահատուկ տեսակ է։ Read the rest of this entry »

 
 

Պիտակներ՝ , , ,