RSS

Tag Archives: արձակ

Գեորգի Իվանովի «Հյուլեի քայքայումը»

Georgij_Ivanov__Raspad_atomaԿյանքը հակասությունների ամբողջություն է, և երկու կողմից էլ նույնն է։ Կյանքի լավն ու վատը, հիասքանչն ու այլանդակը մարդու ընկալման արդյունքն է։ Այդ ընկալման վրա ազդում է արվեստը, հեղինակավոր կարծիքը, մշակույթը՝ դաստիարակության տեսքով։  Գեորգի Իվանովի «Հյուլեի քայքայումը» այդ ընկալման յուրօրինակ քողազերծում է։ Անցումները հաճելիից տհաճին, գեղեցիկից այլանդակին ու անպակեշտին և հակառակը (Արագվիի ու միզարանի ջրի նույնանման ձայները, մեռած աղջկա հետ մերձեցումն ու Վեյնբերգի՝ սիրահարների մասին անընդհատ կրկնվող տողերը) ընթերցողին կանգնեցնում են համ չունեցող ու անբույր իրականության առաջ. ոչ լավն է, ոչ վատը։ Էսպես է, և ընդամենը… Պուշկինը, Տուրգենևը, Տոլստոյը, Ստրավինսկին, Գյոթեն, Ռեմբրանտը նպաստել են, որ կյանքը գունավոր լինի, Read the rest of this entry »

 
Թողնել մեկնաբանություն

Posted by off 1 Օգոստոսի, 2018 in Uncategorized

 

Պիտակներ՝ , ,

2BRO2B

10262945_Vonnegut23Կուրտ Վոննեգուտ

Ամեն ինչ հոյակապ էր։
Ո՛չ բանտեր կային, ո՛չ ետնախորշեր, ո՛չ հոգեբուժարաններ, ո՛չ անկելանոցներ, ո՛չ աղքատություն, ո՛չ պատերազմ։ Բոլոր հիվանդությունները, ինչպես նաև ծերությունը հաղթահարված էին։ Մահը, բացառությամբ դժբախտ պատահարների, մի արկած էր կամավորների համար։ Միացյալ Նահանգների բնակչությունը կայուն քանակով պահպանվում էր՝ քառասուն միլիոն հոգի։ Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ , , , , , ,

Գումարում և հանում

96_mainՄիլան Կունդերա
(հատված «Անմահություն» վեպից)

Այս աշխարհում, ուր օր օրի շատանում են ավելի ու ավելի իրար նմանվող դեմքերը, իր առանձնահատուկ «ես»-ը հաստատել և դրա անկրկնելիորեն բացառիկ լինեու մեջ իրեն համոզել կամեցող մարդը հեշտ չի ապրում։ «Ես»-ի բացառիկության պաշտամունքի երկու մեթոդ կա. գումարման մեթոդն ու հանման մեթոդը։ Անյեսն իր «ես»-ից հանում է ամենայն արտաքինը, մակերեսայինը, որ այդ ճանապարհով հասնի իր ամենաէականին (ոչ առանց վտանգի, որ այդպիսի հանման արդյունքում կմնա զրոյի վրա)։ Լորայի մեթոդը ճիշտ հակառակն է։ Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ , ,

Գետը

Cortazar_young2Հուլիո Կորտասար

Հիմա՝ ի՞նչ. ընդունենք՝ դու գնում էիր, վերջին պահին խոստանալով Սենը նետվել կամ նման մի բան…. Սովորական հիմարություններ, որ հենց միայն կարող էին խոր գիշերին հնչել գունդուկծիկ սավանի վրա բամբակյա լեզվով, ես էլ հազիվ եմ դրանք լսում՝ հակառակ քո՝ փափուկ հպումներով իմ ուշադրությունը գրավելու փորձերին, քանի որ վաղուց արդեն խուլ եմ իմ փակ աչքերից անդին, քնից անդին սահող, ինձ մի ցածր տեղ տանող քո այդ տեսակ խոսքերի դեմ։ Ի դեպ, շատ էլ լավ եղավ։ Իմ ի՞նչ գործն է՝ գնացել ես արդյոք, ջուրն ես նետվել, թե դեռ քայլում ես ափով՝ ջրին նայելով։ Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ , ,

Միասին լինել

d181d187d0b0d181d182d18cd0b5-d18dd182d0be-d0bfd180d0bed181d182d0beԲերնար Վերբեր
«Բացարձակ և հարաբերական գիտելիքի նոր հանրագիտարան» գրքից

Սուֆիստական փիլիսոփայության համաձայն երջանկության պարտադիր պայմաններից մեկը ընկերների կամ սիրած մարդկանց կողքին նստելու հնարավորությունն է։ Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ , ,

Տիեզերական ձուն

verber_17cture Բերնար Վերբեր
«Բացարձակ և հարաբերական գիտելիքի նոր հանրագիտարան» գրքից

Ամեն ինչ սկսվում է ձվից և ամեն ինչ վերջանում է ձվով։ Շատ ժողովուրդների առասպելաբանություններում ձուն համարվում է արշալույսի ու մայրամուտի խորհրդանիշը։
Եգիպտական հնագույն առասպելներում  աշխարհի արարումը նկարագրված է որպես իր մեջ արևն ու կյանքի սաղմերը պարունակող Տիեզերական ձվից ելնում։ Օրփեոսականության մեջ համարվում է, որ ժամանակը խժռող Քրոնոսը մթության մեջ արարել է արծաթե մի ձու։ Դրա կեսերից առաջացել են երկինքն ու երկիրը։ Դրանից է դուրս եկել Ֆանեսը՝ արարիչ-աստվածը, որին պատկերել են բզզացող մեղվի տեսքով։ Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ , ,

Պատմություն խոզերի մասին

verber_17ctureԲերնար Վերբեր
«Բացարձակ և հարաբերական գիտելիքի նոր հանրագիտարան» գրքից

Ցանկանալով բարելավել մսի համը՝ խոզի մսի վաճառականների ինչ-որ միություն օգնության խնդրանքով դիմել է քիմիկոս, պրոֆեսոր Դանտցերին Բորդոյից։ Մսավաճառներն ուշադրություն են դարձրել նրան, որ խոզի միսն աստիճանաբար մեզի ավելի ու ավելի ընդգծված համ է ձեռք բերում ու դրանով դառնում է անօգտագործելի։ Պրոֆեսոր Դանտցերը հետազոտություն է արել կառափնարանում և պատճառը գտել։ Խոզերը, որոնց միսը մեզի սուր հոտ էր ունենում, մյուսներից ավելի լավ էին հասկանում՝ ինչ է իրենց սպասում, և մահից առաջ խիստ սարսափ էին ապրում։ Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ , , ,

Ամեն մեկն՝ իր տեղում

553568_350930764961888_2092752636_n

Բերնար Վերբեր
«Բացարձակ և հարաբերական գիտելիքի նոր հանրագիտարան» գրքից

Սոցիոլոգ Ֆիլլիպ Փեյսսելի կարծիքով կանայք բնավորությամբ չորս հիմնական տեսակների են բաժանվում՝ մայր, սիրուհի, ռազմուհի, դաստիարակ։
Մայրը հիմնական ուշադրությունը սևեռում է ընտանիք կազմելու, երեխաներ ունենալու ու դաստիարակելու վրա։
Սիրուհին գայթակղում ու փնտրում է սիրային կրքոտ արկածներ։ Ռազմուհին ձգտում է տարածքի գրավման ու իշխանության, պայքարում է հանուն գաղափարի, իրագործում է քաղաքական նպատակները։ Դաստիարակը հետաքրքրվում է արվեստով, հոգևոր բաներով կամ բժշկությամբ։ Նա իդեալական մուսա է, ուսուցիչ, բժիշկ։ Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ , , , ,

ԹԱԿԱՐԴԸ

shekli_robertՌոբերտ Շեքլի
«Ցանկությունների սահմանը» պատմվածաշարից

«Սեմիշ, ես օգնության, միմիայն օգնության կարիք ունեմ։ Հավանականություն կա ստեղծված իրադրության վտանգավոր լինելու, դրա համար անմիջապես ժամանիր։ Ավելորդ անգամ համոզվեցի, որ դու ճիշտ ես, Սեմիշ, ախպերս։ Ոչ մի պարագայում չպիտի հույս դնեի երկրացիների վրա։ Սա մի չտեսնված թեթևամիտ ռասա է, ինչպես դու մշտապես ընդգծում էիր։ Բայց էնքան էլ ախմախ չեն, որքան թվում են առաջին հայացքից։ Սկսում եմ մտածել, որ բեղիկների մշակույթը բանականության միակ չափանիշը չի։ Նախանձելի իրավիճակներից չի, Սե՛միշ։ Այնինչ սկզբում ծրագիրն այնքան հուսալի ու անվտանգ էր թվում…»։ Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ , , ,

«Մարդ» հասկացության բնորոշումը

577173_380054775382820_1862190794_nԲերնար Վերբեր
«Բացարձակ և հարաբերական գիտելիքի նոր հանրագիտարան» գրքից

Վեցամսյա սաղմը՝ զարգացած անդամներով, արդեն մա՞րդ է։ Եթե՝ այո, մա՞րդ է արդյոք եռամսյա սաղմը։ Հենց նոր բեղմնավորված ձվաբջիջը մա՞րդ է։ Կոմայի մեջ հիվանդը, որ վեց ամիս գիտակցության չի եկել, բայց սիրտը խփում է, թոքերն էլ՝ շնչում, դեռ մա՞րդ է։ Սնուցող լուծույթում պահվող մարդկային ուղեղը մա՞րդ է։ Համակարգիչը, որ ընդունակ է արտահայտելու մարդկային ուղեղի մտածողության բոլոր գործընթացները, արժանի՞ է մարդ կոչվելու։ Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ , ,