RSS

Tag Archives: Բորխես

Հուդայի մատնության երեք վարկածները

borges

Խորխե Լուիս Բորխես

There seemed a certainty in degradation.
T. E. Lawrence, Seven Pillars of Wisdom[1]

Փոքր Ասիայում կամ Ալեքսանդրիայում, երբ Բասիլիդեսը մեր քրիստոնեական շրջանի երկրորդ դարում հայտարարում էր, թե տիեզերքը անկատար հրեշտակների հանդուգն կամ չարանենգ նյութանքն է, գուցե Նիլս Ռունեբերգը յուրօրինակ մտավոր կրքով ղեկավարեր գնոստիկների համայնքներից մեկը: Երևի Դանտեն նրա համար էլ սահմաներ կրակե մի պարունակ, գուցե նրա անունը Սատորնիլոյի և Կարպոկրատեսի միջև լրացներ կրտսեր աղանդապետերի ցանկը, երևի իր ամբարտավանություններով պճնյալ քարոզներից մեկը՝ «Liber adversus omnes haereses»-ը[2] պարականոն գրքում պահպանվեր կամ ոչնչանար, երբ վանական գրադարանի հրդեհը խժռեր «Sintagma»-ի[3] վերջին օրինակը: Սակայն Աստված նրա համար սահմանեց 20-րդ դարը և Լունդ քաղաքը: Այնտեղ, 1904 թվականին լույս տեսավ նրա «Kristus och Judas»-ի[4] առաջին հրատարակությունը, այնտեղ, 1909 թվականին լույս տեսավ նրա գլուխգործոցը՝ «Den hemlige Frälsaren»-ը[5]: (Այս վերջինի 1912 թվականի հրատարակությունից գերմաներեն մի տարբերակ կա՝ Էմիլ Շերինգի փոխադրությամբ, և  կոչվում է «Der heimliche Heiland»)[6]: Read the rest of this entry »

 
 

Պիտակներ՝ , ,

Կաֆկան ու նրա նախորդները

Խորխե Լուիս Բորխես

borges

Խորխե Լուիս Բորխես

Վաղուց էի մտադիր հետևելու Կաֆկայի նախորդներին։ Առաջին անգամ կարդալով՝ նրան մյուսներից միանգամայն տարբեր տեսա՝ որպես պաշտպանական հռետորական ճառերի առանձնահատուկ սիրահար։ Վարժվելով սկսեցի ճանաչել նրա ձայնը, նրա սովորությունները ուրիշ գրականության և ուրիշ դարերի տեքստերում։ Մի քանի օրինակ բերեմ ժամանակագրական կարգով։ Առաջինը՝ Զենոնի պարադոքսը՝ շարժման անհնարինության մասին։ Ա կետից դուրս եկողը, ինչպես պնդում է Արիստոտելը, երբեք չի հասնում Բ կետը, որովհետև նա նախ պիտի հաղթահարի դրանց մեջ եղած ճանապարհի կեսը, բայց դրանից առաջ՝ այդ կեսի կեսը, այսինքն՝ արդեն այս մի կեսի կեսը և այդպես ՝շարունակ։ Հանրահայտ խնդրի կաղապարը ճշգրտորեն վերարտադրված է «Դղյակում». Ճամփորդը, նետն ու աղեղը համաշխարհային գրականության մեջ առաջին կաֆկայական պերսոնաժներն են։ Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ , ,

Երկու արքաներն ու երկու լաբիրինթոսները

borgesԽորխե Լուիս Բորխես
Իսպաներենից թարգմանությունը՝ Հովհաննես Բոդուկյանի
(«Ապոլոն» հրատարակչություն, 1992թ.)

Վստահության արժանի մարդիկ են պատմում (թեև Ալլահն ավելին գիտե), թե Բաբելոնի կղզիներում առաջին օրերին եղել է մի թագավոր, որ կանչել է իր բոլոր մոգերին ու ճարտարապետներին և կառուցել այնքան նրբամիտ ու այնքան վարանամիտ մի լաբիրինթոս, ուր ոտք դնել չէին համարձակվում անգամ ամենախոհեմ կտրիճները, իսկ մտնողները կորչում էին։ Այդ կառույցը խայտառակություն էր, քանի որ շփոթությունն ու չնաշխարհիկը Աստծուն և ոչ թե մարդկանց վայել արարքներ են։ Read the rest of this entry »

 
Թողնել մեկնաբանություն

Posted by off 20 Նոյեմբերի, 2011 in Uncategorized

 

Պիտակներ՝ , ,