RSS

Tag Archives: Գյուրջիև

Գյուրջիևի խորհուրդներն իր դստերը

gyurjiev040311-178x300

Գեորգի Գյուրջիև

Գեորգի Գյուրջիևը ճանապարհորդ է, կոմպոզիտոր ու միստիկ-փիլիսոփա, ներքին իրացման  «չորրորդ ուղու» ուսմունքի հեղինակը։ Այս խորհուրդները նա ողջ կյանքի ընթացքում տվել է իր դստերը՝ Դուշկա Խովարդին։ Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ , ,

Բեհզեբուղի պատմություններն իր թոռանը

Գեորգի Գյուրջիև
Կառնակ նավի վայրէջքը հետաձգելու պատճառը

Մի քիչ սպասելով՝ նավապետը մտավ, կատարեց Բեհզեբուղի առաջ նրա կարգավիճակին համապատասխան բոլոր արարողությունները, և ասաց.

-Ձերդ Գերազանցություն, թույլ տվեք հարցնելու ձեր անվիճելի կարծիքը մեր ճանապարհին հադիպելիք մի անխուսափելիության վերաբերյալ, որը պիտի խանգարի մեր վայրէջքին կարճ ճանապարհով։ Բանն այն է, որ հետևելով նախանշված ճանապարհին, մեր նավը երկու կիլպրենոյից (կիլպրենո բառը Բեհզեբուղի բառապաշարում նշանակում է ժամանակի որոշակի միավոր, որը մոտավորապես համապատասխանում է այն տևողությանը, որ մենք կոչում ենք ժամ) անցնելու է «Վուանիկ» արեգակնային համակարգությունով։ Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ , , ,

Բեհզեբուղի պատմություններն իր թոռանը

Գեորգի Գյուրջիև

Նախաբան. Թե ինչու էր Բեհզեբուղը գտնվում մեր Արեգակնային համակարգում

Աշխարհի արարման 223 թիվն էր՝ օբյեկտիվ ժամանակագրությամբ կամ, ինչպես այստեղ՝ Երկրի վրա կասեին, 1912 թիվը Քրիստոսի ծնունդից հետո։ Տիեզերքով թռչում էր տրանստարածական հաղորդակցության Կառնակ նավը։ Նա Ասուպառացատի տարածությունից էր գալիս, այսինքն՝ Ծիր Կաթինի տարածության Կարատազ մոլորակից դեպի Պանդեցնոխ արեգակնային համակարգը, մի արև, որ կոչվում է նաև «Բևեռային աստղ»։ Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ , ,