RSS

Tag Archives: երեխա

Փոքր մարդը

23211_100000999107226_171_nԿոնստանտին Շերեմետև

Երբ ռադիո «Մայակ»-ով տաղանդների թեմայով ելույթ էի ունենում, գովազդային դադարի ժամանակ հաղորդավարուհին մի հետաքրքիր հարց տվեց.

-Ես մեծ մարդ եմ, ինձ իմ տաղանդների զարգացումը չի հետաքրքրում։ Բայց երեխայիս, ի՞նչ խորհուրդ կտաք, ո՞ր խմբակն ուղարկեմ։

Թվում է՝ սովորական հարց է։ Բայց ուշադրություն դարձրեք՝ ինչն է հետաքրքիր։ Մայրը ոչ թե երեխային է հարցնում, թե որ խմբակում կուզեր ընդգրկվել, այլ մի օտար մարդու, որ երեխային տեսած անգամ չկա։ Սա ծնողների՝ երեխաների նկատմամբ ունեցած վերաբերմունքի լավ օրինակ է. «Տերը ես եմ. ուր ուղարկեմ, այնտեղ էլ կգնա»։

Մի հետաքրքիր բան էլ կա. հենց իրեն տաղանդների զարգացումը չի հետաքրքրում, բայց, չգիտես ինչու, կարծում է՝ դա հետաքրքրում է երեխային։ Պառկած իր օրորոցում՝ ծծակ է ծծում ու ծոծրակը քորում. «Մի տաղանդ չզարգացնե՞մ։ Կյանքն անցնում է, չէ՞»։
Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ , ,

Շնորհակալություն

427234_349710448444189_270831949_nՏրանսպորտում տատիկները հենց նրա համար են, որ իրենց կողքին հայտնված բալիկներին կոնֆետ հյուրասիրեն։ Հենց այդպես էլ արեց այդ տատիկը։ Փորեց, երկար փորեց պայուսակը, վերջապես գտավ կոնֆետը ու, քնքուշ ժպիտով համեմելով, ուղղեց իր կողքին հայտնված մոտ երկու տարեկան բալիկին։ Սա, որ անհամբեր սպասում էր, թե վերջապես երբ պայուսակից դուրս կբերվի անկասկած հատուկ իր համար ստեղծված կոնֆետը, լայն ժպիտով ձեռքը մեկնեց ու վերցրեց իր հասանելիքը։ Երջանիկ պահ էր։ Read the rest of this entry »

 
1 մեկնաբանություն

Posted by off 27 Դեկտեմբերի, 2012 in Էս էլ՝ ես

 

Պիտակներ՝ , , , ,