RSS

Tag Archives: ընթերցանություն

Համաշխարհային գրականության փունջը՝ շուրջ երկու ամսում

Գոյատևում է ոչ ամենաուժեղը և ոչ էլ առավել խելացին, այլ նա, ով լավագույնն է արձագանքում փոփոխություններին:
Չ.Դարվին

Գեղարվեստական գրականության ընթերցանությունը ժամանակակից աշխարհում ամենևին էլ միակ հաճելի զբաղմունքը չէ, ավելին, նույնիսկ առաջնային տեղ չունի։ Դանիելն Պենակն այս առիթով գրում է. « Չնեղանանք, բայց եթե ընտրելու անհրաժեշտություն է առաջանում՝ լավ գիրք, թե՞ հիմար ֆիլմ, վերջինը շատ ավելի հաճախ ենք գերադասում, քան կուզեինք խոստովանել»։ Բայց եթե նույնիսկ տեղեկացված լինելը կարևորվում է, ժամանակի անընդհատ վազքի հետ տեղեկությանը (նաև մտածողության մեջ եղած փոփոխություններին) ժամանակիս մարդը գերադասում է ավելի արագ միջոցներով ծանոթանալ։ Համաձայն եմ, որ դա հաճախ կատարվում է արվեստականության հաշվին, բայց հենց գրողներն` իրենք, 20-րդ դարի կեսերից սկսած, ավելի ու ավելի են հեռանում գեղարվեստականության՝ անցած դարերի պատկերացումներից, նախընտրում են խոսքի դիպուկությունը դրա զարդարունությունից։ Սա մտածողության տեսակ է, որին հասնում ես ճանաչողությամբ ու ժամանակի թելադրանքով։  Read the rest of this entry »

 
Թողնել մեկնաբանություն

Posted by off 18 Հունվարի, 2014 in Հոդվածներ

 

Պիտակներ՝ , , , ,

Ինչ ասել է՝ լավ գիրք

Nur+գիրք«Յուրաքանչյուր լավ գրքի աներկբայելի հատկանիշն է. որքան մարդ մեծանում է, այնքան այն ավելի շատ է դուր գալիս»
Լիխտենբերգ

Լավ գիրք, լավ ստեղծագործություն…. Երեխաներին պետք է միայն լավը տալ։ Պետք է ճաշակ զարգացնել…. Բայց ի՞նչ ասել է լավ գիրք։ Read the rest of this entry »

 
 

Պիտակներ՝ , ,

Ընթերցասերը

Հերման Հեսսե

Կար-չկար, մի մարդ կար, որ կյանքի՝ իրեն վախեցրած փոթորիկներից դեռ վաղ երիտասարդության տարիներին ապաստան էր գտել գրքերում։ Նրա տան սենյակները լեփ-լեցուն էին գրքերով, և գրքերից բացի նա ուրիշ ոչ ոքի հետ չէր շփվում։ Նա, որ համակված էր ճշմարտության ու գեղեցիկի նկատմամբ կրքով, շատ ավելի ճիշտ էր համարում մարդկության ազնվականական մտքի հետ շփումը, քան իրեն հանձնելը պատահական դեպքերի ու պատահական մարդկանց քմահաճույքին, որոնց հետ կյանքն այսպես թե այնպես առնչում է մարդուն։ Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ , , ,