RSS

Tag Archives: ինտելեկտիկա

Աբիլինի պարադոքսը

23211_100000999107226_171_nԿոնստանտին Շերեմետև

Ցցեր կան, որոնց վրա գործնականում ամեն օր ոտքդ դնում ես։ Հոգեբանական գրականության մեջ այդ ցցերը «Աբիլինի պարադոքս» անունն են ստացել։ Աբիլինը քաղաք է Տեխասի նահանգում։ Դա ճանաչված անուն է մի իրական դեպքի շնորհիվ, որ պատահել է հոգեբան Ջերրի Հարվեյին։ Մի շոգ ամառային օր նա ու իր ընտանիքը ձանձրանալիս են լինում պատշգամբում։ Հանկարծ աներն առաջարկում է.
-Չգնա՞նք Աբիլին։
Աբիլինը հեռու է, բայց բոլոր ներկաները համաձայնում են։ Սրանք երկար էդ շոգին հասնում են Աբիլին ու հետ գալիս։ Մեքենան օդորակիչ չի ունենում, ու  մարդիկ չորս ժամվա անդադար տանջանքի են ենթարկվում։ Ճամփորդությունից հետո մեկն ասում է.
-Իզուր գնացինք։  Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ , ,

Երջանկություն

23211_100000999107226_171_nԿոնստանտին Շերեմետև. 

Պատահում է, որ ամենապարզ հասկացությունները անասելիորեն խճճվում են։ Նույնը «երջանկություն» հասկացության հետ է եղել։ Մարդիկ իրար երջանկություն են մաղթում, բայց ի՞նչ ի նկատի ունեն։ Երբեմն էլ ավելացնում են՝ «անձնական կյանքում»։ Այսինքն՝ երջանկություն առհասարակ, միևնույն է, չի լինում, թող թեկուզ անձնական կյանքում լինի։ Սա պարզաբանելու փորձերը սովորաբար միևնույն կերպ են ավարտվում։ Պատասխանողն ընկնում է թմբիրի մեջ ու ասում. «Դե…» Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ , ,

Ինտելեկտի բաղկացուցիչներից ևս մեկը՝ խոսք

23211_100000999107226_171_nԿոնստանտին Շերեմետև

Խոսքը բավականին հակասական երևույթ է։ Թեպետ խոսքի հիմունքերը երևում են արդեն կենդանիների մեջ, բայց նրանց հաղորդակցության իմաստը շատ պարզ է։ Թռչունների մոտ խոսքը սահմանափակվում է ընդամենը չորս հաղորդումով՝ «կեր», «թշնամի», «թռչենք», «գնանք՝ խմենք»։ Թեպետ՝ չէ. երևի թե՝ երեք  հաղորդումով։
Մարդու համար խոսքը իրականությունը մոդելավորելու հզոր միջոց է։ Ինչի համար է դա պետք.  Ապահովելու համար միասնական գործողություններ։ Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ , ,

Ինտուիցիա

mind_in_book2Կոնստանտին Շերեմետև

Ինտուիցիան ըմբռնողականության անմիջական հետևանքն է։ Որքան հեշտ է ըմբռնում մարդ, այնքան լավ է գործում նրա ինտուիցիան։ Ինչպե՞ս է գործում։ Read the rest of this entry »

 
 

Պիտակներ՝ , ,

Պայծառացում

23211_100000999107226_171_nԿոնստանտին Շերեմետև

Ինտելեկտն ուսումնասիրելու ժամանակ եկա այն եզրակացության, որ լավ կարգավորված ինտելեկտը մի հետաքրքիր հատկություն ունի, որը կարող ենք կոչել մարող արձագանք։ Այսինքն՝ ինտելեկտն ամեն իրադարձության արձագանքում է ինչպես լճակը, որի մեջ քար է նետված։ Առաջին ալիքը շատ մեծ կլինի, բայց ամեն հաջորդը ավելի ու ավելի կփոքրանա։ Շուտով լճակը նորից հանգիստ կլինի, և նրանում կարտացոլվեն երկինքն ու աստղերը։ Read the rest of this entry »

 
1 մեկնաբանություն

Posted by off 17 Դեկտեմբերի, 2012 in Թարգմանություններ

 

Պիտակներ՝ , , ,

Ինքնահամահունչությունը

Կոնստանտին Շերեմետև

Հաճախ մարդը չի կարողանում որոշել՝ ինչպես վարվի։ Երկու տարբերակ կա, երկուսն էլ դրական կողմեր ունեն։ Օրինակ՝ առաջարկել են լավ աշխատանք, բայց քո ունեցածը տանը մոտ է, կոլեկտիվը լավն է։ Կամ՝ ուզում ես քո գործն սկսել, բայց ավելի սովոր ես վարձու աշխատող լինելուն։ Ու մի շարք ուրիշ իրադրություններ, ուր պետք է ընտրություն անել լավի ու ավելի լավի մեջ։ Ի՞նչ անենք, որ ընտրության գործընթացը դառնա պարզ ու ակնհայտ։ Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ , , ,

Սերտում

Կոնստանտին Շերեմետև
Интелектика

Սեփական ինտելեկտը ծաղրելու ամենաայլանդակ միջոցը սերտումն է։ Հատկապես սարսափելի է, որ սերտումն առ այսօր կրթության ոլորտում պետական քաղաքականություն է։ Աշակերտին ու ուսանողին առ այսօր ստիպում են հիշողության քննություն տալ։
Ինչո՞ւ է դա վնասակար ինտելեկտի համար։ Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ ,

Պատկեր

Երջանկություն՝ մեկ տարուց

Երջանկություն՝ մեկ տարուց

Կոնստանտին Շերեմետև
«Интелектика»

«Նավիգատոր» վարպետության խմբի առաջադրանքների մեջ կա այսպիսին. «Գրեք՝ երբ է սկսվելու ձեր բացարձակ երջանիկ կյանքը»։ Ընդհատեք ընթերցումն ու աշխատեք ինքներդ պատասխանել այդ հարցին։
Հետաքրքիր է, որ մասնակիցների մեծ մասը մոլորվում է այս պարզ հարցից։ Բայց շատերն էլ (մանավանդ խորամանկները) գրում են. «Իմ երջանկությունը կգա մոտ մեկ տարուց»։ Այսպիսի ժամկետի ընտրությունը միանգամայն հետաքրքիր է։ Գրել՝ տասը կամ քսան տարուց, շատ տխուր կլինի, գրել՝ երկու շաբաթից երջանիկ կլինեմ, ակնհայտորեն ինքնախաբեություն է։ Իսկ «մի տարուց»-ը այն է, ինչ պետք է։ Համ էլ՝ պատկերացրեք, ձեզ զանգեն ու ասեն. Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ , ,

Պատկեր

Ճանապարհ դեպի երջանկություն

Ճանապարհ դեպի երջանկություն

Կոնստանտին Շերեմետև
Ինտելեկտիկա

21-րդ դարի ամենազարմանալի պարադոքսը երկու անհամատեղելի թվացող գործոնների համատեղման մեջ է։ Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ , ,

Արևմտյան Բուդդան

Կոնստանտին Շերեմետև

Այս գիրքն սկզբում կարդացի համակարգչի էկրանին։ Հասկացա, որ կարևոր բան է գրված, բայց իմաստը չեմ կարողանում բռնել։
Գնեցի թղթե գիրքը ու նորից ավելի ուշադիր կարդացի։ Էլի հասկացա, որ շատ կաևոր բաների մասին է, բայց այդքան հեշտ չես հասկանա։
Գտա այդ գրքի աուդիոտարբերակը և սկսեցի անընդհատ լսել մեքենայի մեջ։ Երբ ձայներիզը վերջանում էր, նորից էի միացնում ու նորից լսում։ Աստիճանաբար դրա խոր իմաստն ինձ համար բացահայտվեց։ Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ , ,