RSS

Tag Archives: իսպանալեզու գրականություն

Ամենագեղեցիկ ջրահեղձն աշխարհում

Literatura-Gabriel-Garcia-Marquez-Internet_LRZIMA20130306_0113_11Գաբրիել Գարսիա Մարկես

«Կյանքը ավելին չէ, քան շարունակ
հնարավորությունների շղթա գոյատևելու համար»
Երեխաները, որ առաջինն էին նկատել ծովի խորքից մոտեցող գորշ ու տձև զանգվածը, նախ երևակայել էին թե այն թշնամու ռազմանավ է, բայց քիչ անց, պարզելով որ ոչ կայմեր ունի և ոչ էլ դրոշներ, նրանք մտածել էին թե դա կետաձուկ է: Երբ այն հասել էր ափի ծանծաղուտին, և նրանք մաքրել էին այն ջրիմուռների գալարներից, մեդուզաների շոշափուկներից, ձկան թեփուկներից ու նավաբեկության բեկորներից, այդժամ հասկացել էին որ այն ջրահեղձ մարդ է: Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ , ,

Քո արյան հետքը ձյան վրա

Literatura-Gabriel-Garcia-Marquez-Internet_LRZIMA20130306_0113_11Գաբրիել Գարսիա Մարկես

Երեկոյան, երբ սահմանին հասան, Նենա Դակոնտեն նկատեց, որ մատը, որի վրա հարսանեկան մատանին էր, շարունակում է արյունել: Լաքե եռեզր գլխարկին կոպիտ բրդյա ծածկոց գցած պարեկը կարբիդե լապտերի լույսի տակ ստուգեց անձնագրերը՝ մեծ ջանք թափելով, որպեսզի Պիրենեյներից փչող կատաղի քամին ցած չգլորեր իրեն: Չնայած երկու դիվանագիտական անձնագրերն էլ կարգին էին՝ պարեկը բարձրացրեց լապտերը, որպեսզի համոզվեր, որ լուսանկարները նման էին դեմքերին: Read the rest of this entry »

 
Թողնել մեկնաբանություն

Posted by off 20 Նոյեմբերի, 2014 in ընթերցարան

 

Պիտակներ՝ , ,