RSS

Tag Archives: լրագրություն

Լրագրողի գանձատուփից

Դանիել-Վարուժան1984 թվականին խորհրդային աննախադեպ շքեղությամբ նշվեց արևմտահայ նշանավոր բանաստեղծ, Մեծ եղեռնի զոհ Դանիել Վարուժանի ծննդյան 100-ամյակը: Նրա «Հեթանոս երգեր», «Ցեղին սիրտը», «Սարսուռներ» և «Հացին երգը» ժողովածուները մեր եթերի անխամրելի զարդերից էին, բայց հոբելյանի օրերին մթնոլորտն ամբողջությամբ Վարուժանով էր ծփում: Բանաստեղծը ծնվել է 1884-ի ապրիլի 20-ին, ձերբակալվել` 1915-ի ապրիլի 24-ին: Հոբելյանական միջոցառումներն սկիզբ առան ապրիլի վերջին` 27 երկրներում օթևանած սեբաստահայերի այցելությամբ: Read the rest of this entry »

 
Թողնել մեկնաբանություն

Posted by off 6 Սեպտեմբերի, 2014 in Uncategorized

 

Պիտակներ՝ , ,

Տասնմեկերորդ պատվիրանը

96_main Միլան Կունդերա
(հատված «Անմահություն» վեպից)

Կար ժամանակ, որ լրագրողի փառքը խորհրդանշում էր Էռնեստ Հեմինգուեյի մեծ անունը։ Նրա բոլոր ստեղծագործությունները, նրա լակոնիկ, գործնական ոճը արմատներով հասնում են այն ռեպորտաժներին, որ նա պատանության տարիներին Կանզաս- Սիթիում ուղարկում էր թերթին։ Լրագրող լինելն այն ժամանակ նշանակում էր ավելի քան ուրիշ մեկը մոտենալ իրականությանը, սողոսկել դրա բոլոր գաղտնի անկյունները, ձեռքերը թաթախել դրանում։ Հեմինգուեյը հպարտ էր, որ իր գրքերն այդքան կիպ իջնում էին մինչև գետին և սավառնում մինչև արվեստի վերին այերը։  Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ , ,

Մեդիալրագրություն

Խորհուրդներ, որ լսվել են Մոսկվայի լրագրության բարձրագույն դպրոցի դոցենտ, մուլտիմեդիայի մագիստրոս Օկսանա Սիլանտևայի թրեյնինգին։ Նրա Сила медиа («Լրատվության ուժը») կայքում հնարավոր է մուլտիմեդիական լրագրության  ցանկացած ասպարեզից գործնական խորհուրդներ գտնել։

Ահա մի քանի գրառում Շիմկետում անցկացված թրեյնինգից։

(Նյութը՝ համացանցից)

Նորություն գրելու համար պետք է հասկանալ՝ ինչ է նորությունը։ Ուրեմն՝ ինչպիսին դա կարող է լինել։

Օգտակար, կարևոր, հետաքրքիր, զարմանալի
Տեղեկություն իրադարձության մասին, որ ընթերցողն առաջ չգիտեր
Ինչ է փոխվել. ինչպես դա կփոխի կյանքը
Որքանով է նորությունը մոտ ընթերցողին (աշխարհագրորեն կամ սոցիալապես)
Նորությունը սովորեցնում է, զգուշացնում, օգնում, որ որոշում կայացնեն։

Նորություն գրելու համար ձեզ ճիշտ հարցեր տվեք

Ո՞վ, ի՞նչ, ե՞րբ, որտե՞ղ, ինչո՞ւ, ինչպե՞ս, ո՞վ ասաց։

Խորագրերը

  • 75 նիշից ոչ ավելի, կարող է զբաղեցնել ամենաշատը երկու տող։ Կարծիք կա, որ ընդհանրապես 60 նիշից չպիտի անցնի։
  • Չօգտագործել «տեղի է ունեցել, կատարվել է, անցկացվել է» բայերը. դրանք տեղ են զբաղեցնում, բայց տեղեկություն չեն տալիս։
  • Պարտադիր է ակտիվ ժամանակով բայը։
  • Որքան քիչ անտարբերություն, այնքան լավ։
  • Խորագրում կարևոր է տեղանքը։
  • Խորագրի վերջում վերջակետ չի դրվում։
  • Հազվադեպ են օգտագործվում առոգանության նշանները։
  • Խորագրի արտահայտությունը լիդում (առաջնորդող հատվածում. Հ.Ղ.) չպիտի կրկնվի
  • Ստեղծագործականությունը զոհաբերեք հանուն տեղեկատվականության։ Համացանցի նորություններում անթույլատրելի են ապստրակտ արտահայտությունները

Լիդի արգելվող կառույցները

Ինչպես հայտնի է….
Ինչպես տեղեկացրին…
Մամլո ասուլիսում երեքշաբթի…
Երեքշաբթի…
Շիմկետում երկուշաբթի քաղաքի շրջաններից մեկում…

 Լիդը

  • Ըստ էության պիտի համապատասխանի խորագրին. միտքը նույնն է, բառերը՝ տարբեր
  • 40-45 բառ կամ չորս տող
  • Լիդը պիտի մի շնչով կարդացվի։

Տեքստը

  • Ամենաօպտիմալ չափսը՝ 4-5 պարբերություն
  • Պարբերությունը՝ ամենաշատը 5 տող
  • Հնարավորինս քիչ ածականներ
  • Նախադասությունների պարզ կառուցվածք՝ ենթակա ստորոգյալ և այլն
  • Առաջին երկու-երեք պարբերությունները պիտի լրահագեցած լինեն
  • Օգտվողները սիրում են մեջբերումները՝ ուղղակի խոսք
  • Անվանեք տեղեկության աղբյուրը. չանվանած կամ ընդհանրացված աղբյուրը քիչ հավաստի է թվում։ Ոչ թե՝ «…ինչպես ասացին ՆԳՆ-ում», այլ ՆԳՆ-ից հատկապես ում եք մեջբերում
  • Կարևոր է համատեքստը
  • Դաշտ օգտագործեք. առանց դրա նորությունը ոչինչ չի կորցնում, բայց դրանով ավելի ցայտուն է։

Նորության կառուցվածքը. համատեքստ.

Նորության կարևորությունը բացատրելը
Նորությունը՝ ընթացիկ իրադարձությունների կտրվածքում

Ինչո՞ւ է պետք պահպանել այս կանոնները. որովհետև մարդիկ չեն ուզում.

  • կարդալ, բայց ուզում են իմանալ
  • սպասել
  • բարդություններ
  • տեքստում տեղեկություն փնտրել

Է՞լ ինչու

Որովհետև կայքում նորություն ենք տեղադրում ոչ միայն մարդկանց, այլև որոնողական համակարգերի համար։ Նորություն գրելիս պետք է սա հաշվի առնել, որ որոնիչները կարողանան գտնել ձեր նյութը։
Եվ՝ գիտե՞ք ինչ. ստեղծագործական մտքի փոխարեն խորագիր մտածելը, պարզվում է, ավելի դժվար է։

 

Պիտակներ՝ , ,