RSS

Tag Archives: խաղաղություն

Դադար

1453228825_uyut-skvoz-vremya-staryy-dom-dlya-novyh-hozyaev-foto-1Խորը, մուգ կապույում արդեն հայտնվում են առաջին աստղերը։ Փողոցներում աշխույժը մարում է աստիճանաբար, շուրջն ամեն ինչ հորանջում է։ Ու հորանջող ծուլությամբ բնակելի շենքի պատուհաններում հայտնվում են դեղին լույսերը։ Read the rest of this entry »

 
 

Պիտակներ՝ ,

Ուի՞թմեն, թե Թումանյան

WhitmenՈւոլթ Ուիթմեն

Երազ տեսա, երազիս՝ աշխարհի մնացած մարդկանց
ամեն տեսակ հարձակման համար անառիկ մի քաղաք,
Երազիս՝ դա մի չտեսնված՝ Բարեկամների քաղաք էր.
Ոչինչ այնտեղ ավելին չարժեր, քան ամուր սերը գերագույն.
սա էր առաջինը,
Սա էր երևում քաղաքի մարդկանց գործերում ամեն ժամ,
Եվ նրանց հայացքներում ու բառերում։

Թարգմանությունը՝ Հասմիկ Ղազարյանի

TumamyanՀովհաննես Թումանյան

Լիներ հեռու մի անկյուն,
Լիներ մանկան արդար քուն,
Երազի մեջ երջանիկ,
Հաշտ ու խաղաղ մարդկություն։

Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

WhitmenՈւոլթ Ուիթմենը ամերիկյան ժամանակակից պոեզիայի հիմնադիրն է:

View original post 1,146 more words

 

Պիտակներ՝ , , ,

Բարակ գիծը

23211_100000999107226_171_nԿոնստանտին Շերեմետև

Երբ կարծում եք, թե ձեր կյանքում մի բան սխալ է, և սարսափելի ուզում եք դրա համար ձեր տրամադրությունը փչացնել, հիշեք ձեր կյանքի բարակ գծի մասին։ Դա այն գիծն է, որ բաժանում է անցյալն ու ապագան։ Դա ներկա պահի բարակ գիծն է։ Այդ պահը դժվարըմբռնելի է։ Ավելի լավ է՝ օրինակով դա տեսնենք։
Ասենք՝ մտաք աշխատավայր, ու ձեր կողքով անցավ ձեր կոլեգա էսինչը ու, այ քեզ բան, չբարևեց ձեզ։ Դա, իհարկե, անմիջապես  տարակուսանքի տարափ է առաջացնում՝ ի՞նչ է պատահել,  ինձ չի՞ հարգում, վիճե՞լ ենք… Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ , , ,

Տորնադոյի կենտրոնում

mind_in_book2Կոնստանտին Շերեմետև

Տորնադոն օդի հոսանք է, որ պտտվում է իր առանցքի շուրջը կատաղի արագությամբ։ Հսկայական օդային ձագարը ամպրոպային թուխպից իջնում է գետնին։ Դա ծառերն է քոքահան անում, շենքերն է կործանում, տաշեղի պես ցանկացած իր տանում, ցրում է։
Բայց տորնադոյի կենտրոնում խաղաղ տարածք կա։ Շուրջը փոշու սյուն է բարձրացրել մինչև երկինք, պար են գալիս առարկաների կտորտանքը, իսկ կենտրոնում խաղաղ է։  Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ , ,

Ծովը

Տղան, որ սրտնեղությունից չէր դիմանում սենյակի պատերին, դուռը բացեց ու… տեսավ ծովը։
Թարմ ու խոնավ օդը տարածվեց մարմնով։ Տղան քարացավ։
Չէ, ծով տեսել էր, գիտեր՝ ինչ բան է, նույնիսկ լողացել էր ափամերձ տարածքում։ Հետո կարդացել, ուսումնասիրել էր ընդհանրապես ծովերի առաջացման, ձևավորման պատմությունը։ Մանրամասն ու լարված հետևել էր դրանց վտանգները բացահայտող տեղեկություններին, հիացել էր նավազների խիզախությամբ, որոշել էր մի օր գլուխն առնել ու իրեն ծովերով տալ… Read the rest of this entry »

 
Թողնել մեկնաբանություն

Posted by off 4 Փետրվարի, 2012 in Էս էլ՝ ես

 

Պիտակներ՝ , , ,