RSS

Tag Archives: Կամյու

Էկզիստենցիալիզմ

20-րդ դարի փիլիսոփայության տարրական ուղեցույց

faces-4

Ժան-Պոլ Սարտր

Ծագել է ֆրանսիայում, 20-րդ դարի 50-60-ականներին։ Կապվում է ֆենոմենոլոգիայի հետ, հակադիր է ստրուկտուրալիզմին։

 

Այս ուղղության հիմնական խնդիրը.
Ինչպես է հնարավոր իմաստավորել կոնկրետ մարդկային կյանքը աշխարհում։

Ձևավորված հիմնական թեզը.
Մարդը վերջավոր է, դատապարտված է ազատության և ստիպված է պաքարել աշխարհի հետ իր գոյության իմաստի համար։ Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ , ,

Ամառն Ալիժիրում

ՔամյուԱլբեր Կամյու

Ժակ Էրգոնին[i]

 Սերը, որ քեզ կապում է քաղաքին, ավելի հաճախ գաղտնի է լինում։ Փարիզի, Պրահայի, նույնիսկ Ֆլորենցիայի նման քաղաքները ներամփոփ են, ինչով և սահմանափակում են իրենց։ Բայց Ալժիրն ու ուրիշ ծովափնյա երջանիկ  ընտրյալ-քաղաքներ բաց են երկնքի առաջ, ինչպես մի բերան կամ վերք։ Ալժիրում կարող ես սիրել այն, ինչ բոլորի աչքի առաջ է. ամեն փողոցի շրջադարձին երևացող ծովը, արևի շողերի ծանրությունը, բնակիչների գեղեցկությունը։ Եվ, ինչպես միշտ, այս անամոթ բացությունն ունի նաև ուրիշ՝ գաղտնի մի բուրմունք։ Փարիզում կարող ես կարոտել տարածություններին ու թևաբախություններին։ Այստեղ ամենաքիչը մարդ ավելցուկով է օժտված, նրա բոլոր երազանքներն իրագործելի են, և նա կարող է չափել իր հարստությունը։ Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ , , ,