RSS

Tag Archives: Կաֆկա

Ֆրանց Կաֆկա. Առակների մասին

Շատերը տրտնջում են, թե իմաստունների խոսքերը ամեն անգամ ընդամենը առակ են և կիրառելի չեն առօյա կյանքում, իսկ մենք միայն դա ունենք։ Երբ իմաստունն ասում է. «տեղափոխվել անդին», ի նկատի չունի ինչ-որ մի անցում հակառակ կողմը, որը դեռ կարելի է կատարել, եթե արդյունքն արժե դրան։ Ո՛չ, նա ի նկատի ունի մի ինչ-որ առասպելական «անդի», որը չենք ճանաչում, որը, ավելի ճիշտ, ինքն էլ չի կարող որոշակիացնել, և որը մեզ այստեղ, ուրեմն, ոչ մի բանով չի օգնի։ Այդ բոլոր առակները նշանակում են միայն, ըստ էության, որ անհասանելին անհասանելի է, իսկ դա մենք այնպես էլ գիտեինք։ Մեզ ամեն օր պատեպատ ենք տալիս, բայց  ուրիշ բանի համար։
Սրան ի պատասխան մեկն ասաց. Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ ,

Ֆրանց Կաֆկա. Ճշմարտությունը Սանչո Պանսայի մասին

Մադրիդում Դոն Կիխոտի և Սանչո Պանսայի արձանը

Երեկոյան ու գիշերային ժամերին զբաղեցնելով ասպետների ու ավազակների մասին վեպերով՝ Սանչո Պանսան, թեպետ ինքը երբեք դրանով գլուխ չի գովել, կարողացրել է Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ ,

Կաֆկան ու նրա նախորդները

Խորխե Լուիս Բորխես

borges

Խորխե Լուիս Բորխես

Վաղուց էի մտադիր հետևելու Կաֆկայի նախորդներին։ Առաջին անգամ կարդալով՝ նրան մյուսներից միանգամայն տարբեր տեսա՝ որպես պաշտպանական հռետորական ճառերի առանձնահատուկ սիրահար։ Վարժվելով սկսեցի ճանաչել նրա ձայնը, նրա սովորությունները ուրիշ գրականության և ուրիշ դարերի տեքստերում։ Մի քանի օրինակ բերեմ ժամանակագրական կարգով։ Առաջինը՝ Զենոնի պարադոքսը՝ շարժման անհնարինության մասին։ Ա կետից դուրս եկողը, ինչպես պնդում է Արիստոտելը, երբեք չի հասնում Բ կետը, որովհետև նա նախ պիտի հաղթահարի դրանց մեջ եղած ճանապարհի կեսը, բայց դրանից առաջ՝ այդ կեսի կեսը, այսինքն՝ արդեն այս մի կեսի կեսը և այդպես ՝շարունակ։ Հանրահայտ խնդրի կաղապարը ճշգրտորեն վերարտադրված է «Դղյակում». Ճամփորդը, նետն ու աղեղը համաշխարհային գրականության մեջ առաջին կաֆկայական պերսոնաժներն են։ Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ , ,

Վլադիմիր Նաբոկով-Ֆրանց Կաֆկա. «Կերպարանափոխությունը» 

Vladimir NabokovՈրքան էլ նուրբ և սիրով վերլուծեն և մեկնաբանեն պատմվածքը, երաժշտական պիեսը, նկարը, միշտ էլ կգտնվի միտք, որ պաղ կմնա, և մեջք, որով սարսուռ չի անցնի: «… ընկալենք գաղտնիքը բոլոր իրերի»,- տրտում ասում է իրեն և Կորդելիային արքա Լիրը: Եվ այդպիսին է և իմ առաջարկը բոլոր նրանց, ովքեր արվեստը լուրջ են ընդունում: Տնանկից խլել են իր վերարկուն (Գոգոլի «Շինելը»), մեկ այլ խեղճ բզեզի է վերածվել («Կաֆկայի «Կերպարանափոխությունը»)` դե ի՞նչ: «Դե ի՞նչ»-ին ռացիոնալ պատասխան չկա: Կարելի է մասնատել պատմվածքը, կարելի է բացահայտել, թե ինչպես են դրա մանրամասները միմյանց կցված, ինչպես են հարաբերակցվում նրա կառուցվածքի մասերը, բայց ձեր մեջ պիտի ինչ-որ բջիջ լինի. որն ունակ է տատանվելու` ի պատասխան այն զգացողությունների, որոնք դուք չեք կարող ոչ ձևակերպել, ոչ էլ քամահրել: Գեղեցկություն` գումարած խղճահարություն. ահա արվեստի ձևակերպմանն ամենամոտ բաները, որ մենք կարող ենք առաջարկել: Read the rest of this entry »

 
 

Պիտակներ՝ , ,

Ջրահարսների լռելը

pqENH9OxpgcՖրանց Կաֆկա

Ապացույց, որ ոչ բավարար, նույնիսկ տղայական միջոցները կարող են փրկությանը ծառայել։

Որ պաշտպանվի ջրահարսներից, Ոդիսևսն իր ականջները մոմ է լցնում ու պատվիրում իրեն շղթայել կայմին։ Իհարկե, դարեր շարունակ այդպես կարող էին վարվել բոլոր ճանապարհորդները՝ բացի նրանցից, ում ջրահարսները դեռ հեռվից են մոլորեցրել։ Բայց ողջ աշխարհում հայտնի է, որ դա բոլորովին չի օգնում։ Ջրահարսների երգը թափանցում է ամենուր, և գայթակղվածների կիրքն ընդունակ է հաղթահարելու ավելին, քան շղթան ու կայմն են։ Բայց սրա մասին Ոդիսևսը չէր մտածում, չնայած, գուցե և լսել էր։ Նա լրիվ ապավինում էր մի բուռ մոմին ու շղթային, և անմեղորեն ուրախանալով իր հնարքի վրա՝ լողում էր դեպի ջրահարսները։ Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ , ,

Հարուկի Մուրակամի. Կաֆկան ափին

545_haruki-murakami-640x400Երբեմն ճակատագիրը կարծես փոքր  ավազահողմ լինի, որ անընդհատ փոխում է ուղղությունը: Դու փոխում ես քո ուղղությունը, բայց ավազահողմը հետևում է քեզ: Դու թեքվում ես նորից, բայց հողմը հարմարվում է: Կրկին ու կրկին խաղում ես այս խաղը, որ արևամուտից առաջ մահվան հետ չարագուշակ պարի է նման: Ինչո՞ւ: Որովհետև այդ հողմը նրանցից չէ, որ  հեռվից է փչում, որ քեզ հետ կապ չունի: Այդ հողմը Դու ես: Ինչ-որ բան է  քո ներսում: Այնպես որ, ինչ կարող ես անել` տրվելն է այդ փոթորկին, ոտք դնել հենց հողմի մեջ` փակելով աչքերդ և խցելով ականջներդ, որ  ավազ չլցվի, ու անցնել հողմի միջով` քայլ առ քայլ: Չկա արև, չկա լուսին, չկա ուղղություն, չկա ժամանակի զգացում: Երկնքում միայն հրաշալի սպիտակ ավազե բուք է` նման փոշիացող ոսկորների: Դա հենց այն փոթորիկն է, որ պետք է պատկերացնես:  Ու անելով դա` պետք է բացահայտես` ինչ ասել է Լինել Ուժեղ: Հետևո՞ւմ ես ինձ:  Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ , ,

Կաֆկան ափին

Haruki MurakamiՀարուկի Մուրակամի, Նոբելյան մրցանակակիր

Երբեմն ճակատագիրը կարծես փոքր  ավազահողմ լինի, որ անընդհատ փոխում է ուղղությունը: Դու փոխում ես քո ուղղությունը, բայց ավազահողմը հետևում է քեզ: Դու թեքվում ես նորից, բայց հողմը հարմարվում է: Կրկին ու կրկին խաղում ես այս խաղը, որ արևամուտից առաջ մահվան հետ չարագուշակ պարի է նման: Ինչո՞ւ:Որովհետև այդ հողմը նրանցից չէ, որ  հեռվից է փչում, որ քեզ հետ կապ չունի: Այդ հողմը Դու ես: Ինչ-որ բան է  քո ներսում: Այնպես որ, ինչ կարող ես անել` տրվելն է այդ փոթորկին, ոտք դնել հենց հողմի մեջ` փակելով աչքերդ և խցելով ականջներդ, որ  ավազ չլցվի, ու անցնել հողմի միջով քայլ առ քայլ: Չկա արև, չկա լուսին, չկա ուղղություն, չկա ժամանակի զգացում: Երկնքում միայն հրաշալի սպիտակ ավազե բուք է` նման փոշիացող ոսկորների: Դա հենց այն փոթորիկն է, որ պետք է պատկերացնես:  Ու անելով դա` պետք է բացահայտես` ինչ ասել է Լինել Ուժեղ: Հետևո՞ւմ ես ինձ: Read the rest of this entry »

 
Թողնել մեկնաբանություն

Posted by off 9 Հուլիսի, 2013 in Uncategorized

 

Պիտակներ՝ , ,