RSS

Tag Archives: կյանք

Վերջի նկատմամբ վախը. անմահության մասին չորս պատմություն, որ պատմում ենք ինքներս մեզ

17_11118_oboi_most_v_nikuda_1920x1080-700x400Հիմնական էքիզստենցիալ տագնապներից մեկը հոգեբանության մեջ համարվում է մահվան նկատմամբ վախը։ Բոլոր ժամանակներում մարդիկ ջանացել են կյանքը երկարացնելու և դրանում լրացուցիչ իմաստներ փնտրելու համար գտնել ինչ-որ «գաղտնիք»։ Ինչպես պնդում է Քեմբրիջի համալսարանի դասախոս Սթիվեն Քեյվը, այդպիսի «հնարներ» այնքան էլ շատ չեն ճարվել. սերնդեսերունդ մարդկությունը շահագործում է ընդամենը  չորս ունիվերսալ «պատմություն անմահության մասին»՝ սկսած հարության հույսից մինչև ոգու գաղափարը։ Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ , ,

Գի դը Մոպասան | ԱՐԵՎԻՆ

(հատված)

Ֆրանսերենից թարգմանեց Հռիփսիմե Դայանը

Նվիրվում է Պոլ Առնոյին

Այսքան կարճ կամ երկար կյանքը, հաճախ դառնում է անտանելի: Մշտապես նույնանման, այն անցնում է` հանգելով մահվան: Այն հնարավոր չէ ո՛չ կանգնեցնել, ո՛չ փոխել, ո՛չ էլ հասկանալ: Եվ հաճախ գլուխ բարձրացրած վրդովմունքը մեզ՝ մեր իսկ անզորության առաջ է կանգնեցնում: Ինչին էլ որ մենք չհավանտանք, ինչի մասին էլ որ մենք չմտածենք, ինչ էլ որ չփորձենք` մենք կհամանանք: Եվ թվում է, թե վաղն ենք մահանալու, դեռևս ոչինչ չիմանալով, զզվելով չնայած այն ամենից, ինչ մենք գիտենք: «Ամենի հավերժ թշվառության, մարդկային անզորության և գործողությունների  միօրինակության» զգացումից մենք մեզ ջնջված ենք զգում: Read the rest of this entry »

 
Թողնել մեկնաբանություն

Posted by off 19 Սեպտեմբերի, 2018 in Uncategorized

 

Պիտակներ՝ , ,

Տոնինո Գուերայի հուզիչ զրույցները

 

guerra

Տոնինո Գուերա

Օդը

Օդը թեթև նյութ է գլխիդ շուրջը, որն ավելի լուսավոր է դառնում, երբ ժպտում ես։

 

Փիլիսոփայական եզրահանգում
Դու սիրում ես ծաղիկներ ու քաղում ես դրանք։ Դու սիրում ես կենդանիներին՝ միս ես ուտում։ Ասում ես՝ սիրում ես ինձ։ Ես վախենում եմ քեզնից… Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ , , ,

Նոամ Խոմսկու 15 կենսական ասույթները

 

Chomsky

Նոամ Խոմսկի

Նոամ Խոմսկուն անվանում են Լեզվաբանության Էյնշտեյն։ Նա մեկն է այն գիտնականներից, ում շարունակ մեջբերում են։ Ամերիկացիները նրան «Մեր Սոկրատ» են ասում։ Իր դարաշրջանի հանճար, ժամանակակից աշխարհի գլխավոր ինտեքեկտուալ Նոամ Խոմսկին իր գրեթե 90 տարեկան հասակում մինչև հիմա Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանում լեզվի մասին գիտություն է դասավանդում, հարցազրույցներ է տալիս, գրքեր գրում։ Խոմսկին ոչ թե պարզապես մեծ լեզվաբան գիտնական է, այլ մտածողության ոճ։ Ներկայացնում ենք նրա՝ կրթված մարդկանց համար հետաքրքիր ամենագունեղ ասույթներից 15-ը։ Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ , , ,

Ալֆրեդ Շնիտկեն ինտուիտիվ իմացության, մարդու «անավարտության» և սխալների անփոխարինելիության մասին

alfred-schnittke_140068Ուսումնասիրելով «Ա.Շնիտկե. զրույցներ, ելույթներ, հոդվածներ» գիրքը՝ Моноклер-ը ընտրել է դրանցից մի քանի գունեղ պատառիկ, որոնցում 20-րդ դարի մեծ կոմպոզիտոր, յուրօրինակ մտածող ու անտարակույս հանճարեղ Ալֆրեդ Շնիտկեն մտորում է «չորրորդ մշակույթի» իռացիոնալ դարաշրջանն սկսվելու, ամենօրյա «լինել-չլինելու» ընտրության, մարդու «անավարտության», ստեղծագործելիս սխալների անհրաժեշտության, «համակարգչային աշխարհի» և կտրված իրականության մասին։

Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ , , ,

Ուզում եմ, որ նա ապրի

saroyan62

Վիլյամ Սարոյան

Վիլյամ Սարոյան

 

Տա­նը ինձ մի կա­տու է ըն­կե­րակ­ցում` թա­փա­ռող ծղ­րիդ­նե­րի և սար­դե­րի հետ մի­ա­սին: Զվար­ճա­ում եմ, երբ տես­նում եմ կատ­վին, իր հեր­թին` նաև ծղ­րի­դին, իսկ երբ սար­դը բան­տարկ­վում է լո­գա­րա­նի խո­ղո­վա­կի մեջ և ահա­գին չար­չար­վե­լուց հե­տո` մոտ տա­սը ժամ, հա­մոզ­վում է, որ ան­կա­րող է մագլ­ցել խո­ղո­վա­կի պա­տի ճեր­մակ Ան­նա­պուր­նան ի վեր, եկեք այդ անու­նը տանք դրան, ես թղ­թով վերց­նում եմ սար­դին և ազա­տագ­րում եմ նրան: Ու­զում եմ, որ նա ապ­րի: Ին­չո՞ւ: Որով­հետև ինքս եմ ու­զում ապ­րել: Արդ­յո՞ք սա կյան­քի ծա­րա­վի բա­վա­կան կեղծ ծի­սա­կարգ է բո­լոր արա­րած­նե­րի հա­մար` ի լրումն այդ մա­սին վեր­ջին տե­ղե­կու­թյուն­նե­րին, ասե­լի­քը ո՞րն է: Read the rest of this entry »

 
Թողնել մեկնաբանություն

Posted by off 13 Նոյեմբերի, 2016 in Uncategorized

 

Պիտակներ՝ , ,

Ապրելու խորությունը

mind_in_book2

Կոնստանտին Շերեմետև

Կոնստանտին Շերեմետև

Երբ մարդիկ գնահատում են իրենց կյանքը, սովորաբար քանակային չափանիշներն են հաշվի առնում.

  • Ինչքան փող ունեմ
  • Ինչքան ապրանք ունեմ
  • Քանի արտասահմանյան ուղևորություն ունեմ և այլն։

Բայց այս ցուցանիշները չեն խոսում գլխավորի՝ կյանքի խորության մասին։ Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ , ,

Ես այլևս…

preview-650x390-650-1434228844Ես այլևս մտադիր չեմ տանելու որոշ բաներ, ոչ թե որովհետև ավելի մեծամիտ եմ դարձել, այլ պարզապես հասել եմ կյանքիս այն կետին, որից հետո էլ չեմ ուզում ժամանակ վատնել  նրա վրա, ինչ ինձ տհաճ է, կամ վնասում է։ Էլ չեմ տանելու ցինիզմը, ավելորդ քննադատությունն ու ցանկացած բնույթի պահանջ։ Ես չեմ կամենում սիրաշահել նրանց, ովքեր ինձ չեն ընդունում, սիրել նրանց, ովքեր ինձ չեն սիրում և ժպտալ նրանց երեսին, ովքեր ինձ չեն ժպտում։  Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ , , ,

Ալ Պաչինո/ Կարդացեք սա, եթե ամեն ինչից հոգնել եք

1333056580_zerx.ru_pacino_fotoԱշխարհը, ուր ապրում ենք, շատ է հյուծում։ Նա անշնորհակալ է։ Նույնիսկ դրա մեջ ապրելուց դուք հոգնել եք։ Դուք հոգնել եք չափազանց շատ սիրելուց, հոգալուց, տալուց աշխարհին, որը երբեք ոչինչ չի տալիս փոխարենը։ Հոգնել եք անորոշությունից։ Հոգնել եք գորշ կենցաղից։ Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ , ,

Կյանքի օրենքներ. Ումբերտո Էկո

ԷկոՈւմբերտո Էկոն իտալացի գիտնական-փիլիսոփա է, պատմաբան՝ միջին դարերի մասնագետ, լեզվաբան, գրական քննադատ ու գրող։  Աշխատել է հեռուստատեսությունում, եղել է խոշորագույն L’Espresso թերթի մեկնաբանը։ Միլանի, Ֆլորենցիայի, Թուրինի համալսարաններում դասավանդել է էսթետիկա և մշակույթի տեսություն։ Բոլոնյան համալսարանի պրոֆեսոր է, մի շարք արտասահմանյան համալսարանների պատվավոր դոկտոր։

Հետաքրքիր է, որ իր ուսանողական տարիներին դարձել է աթեիստ ու հրաժարվել կաթոլիկ եկեղեցուց։

1986 թվին էկրանավորվել է նրա նշանավոր վեպերից մեկը՝ «Վարդի անունով»-ը, որը հանդիսատեսի հիացմունքին է արժանացել։ Այնքան շատ նամակ է ստացել Էկոն այդ ֆիլմի առթիվ, որ դրա մասին էսսե է գրել՝ պատասխանելով իրեն ուղղված հարցերին։ Բայց այս հաջողությունն անգամ Էկոյին չեն ստիպել ֆիլմի մասին դրական կարծիք ունենալ, և դրանից հետո նա այլևս (առայժմ) համաձայնություն չի տվել իր գործերի էկրանավորման համար։ Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ , ,