RSS

Tag Archives: Կորտասար

Խուլիո Կորտասար | Ճաշից հետո

Cortazar_young2Ճաշից հետո ես ուզում էի մնալ սենյակումս, որ մի քիչկարդամ, սակայն հայրիկն ու մայրիկը գրեթե միաժամանակեկան ինձ ասելու, որ այդ երեկո ես պետք է նրան տանեմման տալու: Առաջին բանը, որ ասացի, այս էր, որ թող մեկուրիշը նրան տանի, և որ խնդրում եմ ինձ հանգիստ թողնեն:Ուրիշ բաներ էլ էի ուզում ասել, բացատրել` ինչու ինձ դուրչէր գալիս նրա հետ դուրս գալը, սակայն հայրիկը մի քայլառաջ եկավ և ինձ նայեց այնպիսի հայացքով, որ ես ընդհանրապես չեմ կարող հակաճառել. աչքերըհառում է ինձ, և ես զգում եմ, թե ինչպես են դրանք ավելի ու ավելի խորը մխրճվում դեմքիս մեջ,մինչև որ՝ քիչ է մնում գոռամ, բայց ես պետք է շրջվեմ, պատասխանեմ` այո՛, իհարկե՛, անմիջապե՛ս:Այսպիսի դեպքերում մայրիկը ոչինչ չի ասում ու ինձ չի նայում, այլ մի փոքր ետ է կանգնում` ձեռքերըիրար միացրած, և ես տեսնում եմ ճակատին թափվող նրա մոխրագույն մազերն ու պետք է շրջվեմ, պատասխանեմ` այո,՛ իհարկե՛, անմիջապե՛ս: Այսպիսով, առանց որևէ բան ավելացնելու, գնացին, ուես սկսեցի հագնվել՝ այն միակ մխիթարանքով, որ առաջին անգամ եմ հագնելու դեղին կոշիկներս, որոնք այնքան սիրուն էին փայլում: Read the rest of this entry »

 
Թողնել մեկնաբանություն

Posted by off 25 Սեպտեմբերի, 2018 in Uncategorized

 

Պիտակներ՝ ,

Գետը

Cortazar_young2Հուլիո Կորտասար

Հիմա՝ ի՞նչ. ընդունենք՝ դու գնում էիր, վերջին պահին խոստանալով Սենը նետվել կամ նման մի բան…. Սովորական հիմարություններ, որ հենց միայն կարող էին խոր գիշերին հնչել գունդուկծիկ սավանի վրա բամբակյա լեզվով, ես էլ հազիվ եմ դրանք լսում՝ հակառակ քո՝ փափուկ հպումներով իմ ուշադրությունը գրավելու փորձերին, քանի որ վաղուց արդեն խուլ եմ իմ փակ աչքերից անդին, քնից անդին սահող, ինձ մի ցածր տեղ տանող քո այդ տեսակ խոսքերի դեմ։ Ի դեպ, շատ էլ լավ եղավ։ Իմ ի՞նչ գործն է՝ գնացել ես արդյոք, ջուրն ես նետվել, թե դեռ քայլում ես ափով՝ ջրին նայելով։ Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ , ,