RSS

Tag Archives: կրթություն

Մեդիակրթության առանցքային տեսությունները

Վերջին հատվածը՝ «Դպիր» 55-ում

 

Պիտակներ՝ , ,

Հղում

Մեդիակրթություն…

Մեդիակրթության տարատեսակ տեսություններն են՝ իրենց լավ ու վատ կողմերով։

 

Պիտակներ՝ , , ,

Մեդիալրագրություն

Խորհուրդներ, որ լսվել են Մոսկվայի լրագրության բարձրագույն դպրոցի դոցենտ, մուլտիմեդիայի մագիստրոս Օկսանա Սիլանտևայի թրեյնինգին։ Նրա Сила медиа («Լրատվության ուժը») կայքում հնարավոր է մուլտիմեդիական լրագրության  ցանկացած ասպարեզից գործնական խորհուրդներ գտնել։

Ահա մի քանի գրառում Շիմկետում անցկացված թրեյնինգից։

(Նյութը՝ համացանցից)

Նորություն գրելու համար պետք է հասկանալ՝ ինչ է նորությունը։ Ուրեմն՝ ինչպիսին դա կարող է լինել։

Օգտակար, կարևոր, հետաքրքիր, զարմանալի
Տեղեկություն իրադարձության մասին, որ ընթերցողն առաջ չգիտեր
Ինչ է փոխվել. ինչպես դա կփոխի կյանքը
Որքանով է նորությունը մոտ ընթերցողին (աշխարհագրորեն կամ սոցիալապես)
Նորությունը սովորեցնում է, զգուշացնում, օգնում, որ որոշում կայացնեն։

Նորություն գրելու համար ձեզ ճիշտ հարցեր տվեք

Ո՞վ, ի՞նչ, ե՞րբ, որտե՞ղ, ինչո՞ւ, ինչպե՞ս, ո՞վ ասաց։

Խորագրերը

  • 75 նիշից ոչ ավելի, կարող է զբաղեցնել ամենաշատը երկու տող։ Կարծիք կա, որ ընդհանրապես 60 նիշից չպիտի անցնի։
  • Չօգտագործել «տեղի է ունեցել, կատարվել է, անցկացվել է» բայերը. դրանք տեղ են զբաղեցնում, բայց տեղեկություն չեն տալիս։
  • Պարտադիր է ակտիվ ժամանակով բայը։
  • Որքան քիչ անտարբերություն, այնքան լավ։
  • Խորագրում կարևոր է տեղանքը։
  • Խորագրի վերջում վերջակետ չի դրվում։
  • Հազվադեպ են օգտագործվում առոգանության նշանները։
  • Խորագրի արտահայտությունը լիդում (առաջնորդող հատվածում. Հ.Ղ.) չպիտի կրկնվի
  • Ստեղծագործականությունը զոհաբերեք հանուն տեղեկատվականության։ Համացանցի նորություններում անթույլատրելի են ապստրակտ արտահայտությունները

Լիդի արգելվող կառույցները

Ինչպես հայտնի է….
Ինչպես տեղեկացրին…
Մամլո ասուլիսում երեքշաբթի…
Երեքշաբթի…
Շիմկետում երկուշաբթի քաղաքի շրջաններից մեկում…

 Լիդը

  • Ըստ էության պիտի համապատասխանի խորագրին. միտքը նույնն է, բառերը՝ տարբեր
  • 40-45 բառ կամ չորս տող
  • Լիդը պիտի մի շնչով կարդացվի։

Տեքստը

  • Ամենաօպտիմալ չափսը՝ 4-5 պարբերություն
  • Պարբերությունը՝ ամենաշատը 5 տող
  • Հնարավորինս քիչ ածականներ
  • Նախադասությունների պարզ կառուցվածք՝ ենթակա ստորոգյալ և այլն
  • Առաջին երկու-երեք պարբերությունները պիտի լրահագեցած լինեն
  • Օգտվողները սիրում են մեջբերումները՝ ուղղակի խոսք
  • Անվանեք տեղեկության աղբյուրը. չանվանած կամ ընդհանրացված աղբյուրը քիչ հավաստի է թվում։ Ոչ թե՝ «…ինչպես ասացին ՆԳՆ-ում», այլ ՆԳՆ-ից հատկապես ում եք մեջբերում
  • Կարևոր է համատեքստը
  • Դաշտ օգտագործեք. առանց դրա նորությունը ոչինչ չի կորցնում, բայց դրանով ավելի ցայտուն է։

Նորության կառուցվածքը. համատեքստ.

Նորության կարևորությունը բացատրելը
Նորությունը՝ ընթացիկ իրադարձությունների կտրվածքում

Ինչո՞ւ է պետք պահպանել այս կանոնները. որովհետև մարդիկ չեն ուզում.

  • կարդալ, բայց ուզում են իմանալ
  • սպասել
  • բարդություններ
  • տեքստում տեղեկություն փնտրել

Է՞լ ինչու

Որովհետև կայքում նորություն ենք տեղադրում ոչ միայն մարդկանց, այլև որոնողական համակարգերի համար։ Նորություն գրելիս պետք է սա հաշվի առնել, որ որոնիչները կարողանան գտնել ձեր նյութը։
Եվ՝ գիտե՞ք ինչ. ստեղծագործական մտքի փոխարեն խորագիր մտածելը, պարզվում է, ավելի դժվար է։

 

Պիտակներ՝ , ,