RSS

Tag Archives: հոգեբանություն

Պիտերի սկզբունքը

verber_17ctureԲերնար Վերբեր
«Բացարձակ և հարաբերական գիտելիքի նոր հանրագիտարան» գրքից

«Հիերարխիկ համակարգում ցանկացած աշխատող բարձրանում է մինչև իր ոչ բանիմացությունը»։ Այս սկզբունքն առաջին անգամ ձևակերպել է  Լոուրենս Ջ.Պիտերը 1969 թվին։ Նա ուզում էր նոր գիտություն ստեղծել՝ հիերարխոլոգիա, որը կզբաղվի աշխատողի ոչ բանիմացության խնդրով։ Նա ուզում էր հետազոտել, վերլուծել ու չափել ոչ բանիմացության բնական զարգացումը ձեռնարկությունների ու կազմակերպությունների ներսում։ Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ , , ,

Հոգու բաղադրությունը

verber_17ctureԲերնար Վերբեր
«Բացարձակ և հարաբերական գիտելիքի նոր հանրագիտարան» գրքից

Սկզբում մարդկային հոգին որոշվում էր երեք գործոնով՝ ժառանգականությամբ, կարմայով և ազատ ընտրությամբ։ Որպես կանոն, սկզբում դրանք ունենում են հետևյալ չափաբաժինները. 25% ժառանգականություն, 25%  կարմա, 50% ազատ ընտրություն։

Ժառանգականությունը. Ճանապարհի սկզբին հոգու ապագան քառորդ չափով որոշվում է գեների որակով, կրթությամբ, բնակության վայրով և շրջապատով։ Այս ամենը կախված է ծնողներից։ Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ , ,

Երջանկություն

23211_100000999107226_171_nԿոնստանտին Շերեմետև. 

Պատահում է, որ ամենապարզ հասկացությունները անասելիորեն խճճվում են։ Նույնը «երջանկություն» հասկացության հետ է եղել։ Մարդիկ իրար երջանկություն են մաղթում, բայց ի՞նչ ի նկատի ունեն։ Երբեմն էլ ավելացնում են՝ «անձնական կյանքում»։ Այսինքն՝ երջանկություն առհասարակ, միևնույն է, չի լինում, թող թեկուզ անձնական կյանքում լինի։ Սա պարզաբանելու փորձերը սովորաբար միևնույն կերպ են ավարտվում։ Պատասխանողն ընկնում է թմբիրի մեջ ու ասում. «Դե…» Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ , ,

Փաթեթավորված արժեքների առասպելը

ivan-illichԻլլիչ Իվան
«Դպրոցից ազատագրում» գրքից

Դպրոցը վաճառում է ուսումնական ծրագիր՝ նույն գործընթացի միջոցով ստեղծված և մյուս ապրանքների բաղկացուցիչներից ունեցող մի խումբ ապրանք։ Ուսումնական ծրագրի արտադրությունը սկսվում է, իբր գիտական հետազոտությամբ, որի հիման վրա կրթության ճարտարագետները գուշակում են գալիք պահանջարկը և եղած բյուջեի ու հաստատված տաբուների շրջանակներում գործիքներ են ստեղծում հավաքական ուղղության համար։ Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ , ,

Ամեն մեկն՝ իր տեղում

553568_350930764961888_2092752636_n

Բերնար Վերբեր
«Բացարձակ և հարաբերական գիտելիքի նոր հանրագիտարան» գրքից

Սոցիոլոգ Ֆիլլիպ Փեյսսելի կարծիքով կանայք բնավորությամբ չորս հիմնական տեսակների են բաժանվում՝ մայր, սիրուհի, ռազմուհի, դաստիարակ։
Մայրը հիմնական ուշադրությունը սևեռում է ընտանիք կազմելու, երեխաներ ունենալու ու դաստիարակելու վրա։
Սիրուհին գայթակղում ու փնտրում է սիրային կրքոտ արկածներ։ Ռազմուհին ձգտում է տարածքի գրավման ու իշխանության, պայքարում է հանուն գաղափարի, իրագործում է քաղաքական նպատակները։ Դաստիարակը հետաքրքրվում է արվեստով, հոգևոր բաներով կամ բժշկությամբ։ Նա իդեալական մուսա է, ուսուցիչ, բժիշկ։ Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ , , , ,

Տեսանելիացում

bernard-werberԲերնար Վերբեր
«Բացարձակ և հարաբերական գիտելիքի նոր հանրագիտարան» գրքից

Տեսանելիացումը հոգեթերապիայի  գործունեության ու հիպնոսի խնդիրների լուծման համար օգտագործվող տեխնիկաներից մեկն է։ Այցելուին առաջարկում են փակել աչքերը և պատկերացնել իր կյանքի ամենադժվար պահը։ Նա պիտի պատմի, նկարագրի բոլոր մանրամասները, հնարավորինս խորը վերապրի նաև իր հետ կապված տհաճ զգացողությունները։ Այս փուլում կարևոր է, որ այցելուն ճիշտն ասի ու չփորձի արդարանալ՝ օգտագործելով սուտը, ինչ է՝ իրեն պաշտպանի կամ թեթևացնի հուշերը։ Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ , , ,

Կուրտ Վոննեգութի ասույթներից

vonnegut_narrowweb__300x384,2Քննադատը, ով զայրույթ ու ատելություն է արտահայտում գրվածքի նկատմամբ, անհեթեթ է։ Նա նման է մի մարդու, ով զրահավորվում է ու գրոհում տաք, կեղծ սառնանուշը։

Զգուշացիր այն մարդուց, ով շատ է աշխատում մի բան սովորելու համար, սովորում է ու հասկանում, որ ավելի խելացի չի դարձել, քան առաջ էր։

Ես ուզում եմ որքան հնարավոր է՝ մոտ լինել անկյունին։ Անկյունից տեսնում ես ամեն տեսակի բաներ, որ կենտրոնից չեն երևում։  Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ , , ,

Բանտարկյալի երկընտրանքը

577173_380054775382820_1862190794_nԲերնար Վերբեր
«Բացարձակ և հարաբերական գիտելիքի նոր հանրագիտարան» գրքից

1950 թվականին Մերլին Դրեշերի ու Մերրիք Ֆլուդի հայտնագործությունը բանտարկյալի երկընտրանքն էր։ Ահա՝ դրա էությունը. երկու հոգի ձերբակալվում ու  մենախուց են տարվում բանկ մուտք գործելիս։ Ոստիկանը, որպեսզի ստիպի նրանց խոստովանել բանկը թալանելու մտադրությունը, հետևյալ առաջարկն է անում. եթե լռեն, ամեն մեկը երկու տարվա բանտարկության կդատապարտվի։ Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ , , ,

Дейл Карнеги — “Именно сегодня” (манифест на каждый день)

images (1)1) Именно сегодня я буду счастлив. Это значит, что я вслед за Аврамом Линкольном скажу себе: “Большинство из нас счастливы ровно настолько, насколько хотят быть счастливыми”. Счастье исходит изнутри, внешние раздражители не имеют к нему никакого отношения. Read the rest of this entry »

 
Թողնել մեկնաբանություն

Posted by off 10 Փետրվարի, 2013 in Uncategorized

 

Պիտակներ՝ , , ,

Ստացում

Բերնար Վերբեր
«Բացարձակ և հարաբերական գիտելիքի նոր հանրագիտարան» գրքից

Փիլիսոփա Էմմանուել Լևինասը համարում էր, որ ստեղծագործող նկարիչի աշխատանքը բաղկացած է երեք փուլից.
Ընդունել
Գնահատել
Փոխադրել։

Ռուսերենից

 

Պիտակներ՝ , ,