RSS

Tag Archives: Հրանտ Մաթևոսյան

Ես, իմ հայրենիքը, իմ արվեստը

hrantmatevossianՎաստակավոր Սարյանն ասում է ուսանող Սարյանի մասին. «Վասնեցովի մոտ նկարած իմ էտյուդը բավական հաջող ստացվեց։ Վասնեցովը գովեց ինձ և խորհուրդ տվեց մշտապես աշխատել իր արվեստանոցում։ Բայց ես չարեցի այդ»։ «Մեկ էլ, հրապուրվելով սպիտակամաշկ բնորդուհու մարմնով և տեսնելով, թե ուսանողն ինչքան վատ է նկարում, Կորովինը վերցնում էր պալիտրան ու վրձինները՝ ոգևորությամբ գոչելով՝ «կա՛թ, կա՛թ…»։ Վրձինը թափով խփում էր կտավին, մեկը մյուսի մոտ շարվում էին կարճ վրձնահարվածները։ Գույները կենդանանում էին։ … Ուսանողի համար նրա աշխատանքը շարունակելը դառնում էր անհնարին»։ «Լևիտանը շրջում էր, նայում, դիտողություններ անում։ Մոտենալով ինձ՝ ցուցում տվեց. օխրաներով նատյուրմորտ հնարավո՛ր չէ նկարել, օխրաներով մարմիններ կնկարեք։ Դիտողությունը ճիշտ էր։ Ինքս էլ էի հասկանում, որ աշխատանքն այսպես շարունակել հնարավոր չէ, բայց ինքնասիրությունս, չգիտես ինչու, վիրավորվեց դիտողությունից։ Այլևս Լևիտանի արվեստանոց ոտք չդրի»։  Read the rest of this entry »

 
Թողնել մեկնաբանություն

Posted by off 1 Դեկտեմբերի, 2014 in ընթերցարան

 

Պիտակներ՝ , ,

Կորչող աշխարհի և կանաչ դաշտի ասքը կամ «Հրանտ Մաթևոսյան՚ ֆիլմի նշանագիտական հարթությունը

Ala-Kharatyan1Ալա Խառատյան

«Կանաչ դաշտը» տղայիս համար պատմեցի
և պատմելու ժամանակ
 ինքս ինձ սարսռացի,
տեսա շատ գեղեցիկ
 մի բան կա, որ պիտի անպայման գրել…» :[1] Հրանտ Մաթևոսյան

Մուտք Read the rest of this entry »

 
Թողնել մեկնաբանություն

Posted by off 7 Սեպտեմբերի, 2013 in Հոդվածներ

 

Պիտակներ՝ , , ,

Սպիտակ թղթի առջեւ

Հրանտ ՄաթևոսյանՀրանտ Մաթեւոսյան

Աշխարհի բնակչությունը երեքուկես միլիարդ է, մի հիսուն տարի հետո կլինի յոթ միլիարդ, մի ութսուն տարի հետո` տասնչորս, իսկ հայտնագործվելիք նոր ամերիկաներ չկան։ Ատոմային ռումբերի թիվը աշխարհում շատ է ատոմային ռումբերի «արժան» քաղաքների թվից։ Read the rest of this entry »

 
Թողնել մեկնաբանություն

Posted by off 19 Դեկտեմբերի, 2012 in Uncategorized

 

Պիտակներ՝ , ,