RSS

Tag Archives: Մահ

Վերջի նկատմամբ վախը. անմահության մասին չորս պատմություն, որ պատմում ենք ինքներս մեզ

17_11118_oboi_most_v_nikuda_1920x1080-700x400Հիմնական էքիզստենցիալ տագնապներից մեկը հոգեբանության մեջ համարվում է մահվան նկատմամբ վախը։ Բոլոր ժամանակներում մարդիկ ջանացել են կյանքը երկարացնելու և դրանում լրացուցիչ իմաստներ փնտրելու համար գտնել ինչ-որ «գաղտնիք»։ Ինչպես պնդում է Քեմբրիջի համալսարանի դասախոս Սթիվեն Քեյվը, այդպիսի «հնարներ» այնքան էլ շատ չեն ճարվել. սերնդեսերունդ մարդկությունը շահագործում է ընդամենը  չորս ունիվերսալ «պատմություն անմահության մասին»՝ սկսած հարության հույսից մինչև ոգու գաղափարը։ Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ , ,

Գի դը Մոպասան | ԱՐԵՎԻՆ

(հատված)

Ֆրանսերենից թարգմանեց Հռիփսիմե Դայանը

Նվիրվում է Պոլ Առնոյին

Այսքան կարճ կամ երկար կյանքը, հաճախ դառնում է անտանելի: Մշտապես նույնանման, այն անցնում է` հանգելով մահվան: Այն հնարավոր չէ ո՛չ կանգնեցնել, ո՛չ փոխել, ո՛չ էլ հասկանալ: Եվ հաճախ գլուխ բարձրացրած վրդովմունքը մեզ՝ մեր իսկ անզորության առաջ է կանգնեցնում: Ինչին էլ որ մենք չհավանտանք, ինչի մասին էլ որ մենք չմտածենք, ինչ էլ որ չփորձենք` մենք կհամանանք: Եվ թվում է, թե վաղն ենք մահանալու, դեռևս ոչինչ չիմանալով, զզվելով չնայած այն ամենից, ինչ մենք գիտենք: «Ամենի հավերժ թշվառության, մարդկային անզորության և գործողությունների  միօրինակության» զգացումից մենք մեզ ջնջված ենք զգում: Read the rest of this entry »

 
Թողնել մեկնաբանություն

Posted by off 19 Սեպտեմբերի, 2018 in Uncategorized

 

Պիտակներ՝ , ,

ՌՈԼԱՆ ԲԱՐՏ | Հեղինակի մահը

Roland-BarthesLa mort de l’auteur

Իր «Սարակինոս» նորավեպում խոսելով կնոջ կերպափոխված ներքինու մասին, Բալզակը գրում է հետևյալ արտահայտությունը. «Դա մի կին էր՝ հանկարծական երկյուղներով, անբացատրելի քմայքներով, բնազդական տագնապներով, չպատճառաբանվող հանդգնությամբ, կրքոտությամբ ու զգացմունքների հրապուրիչ նրբագեղությամբ»: Ո՞վ է խոսում այդպես: Նորավեպի հերո՞սը՝ հակված անտեսելու կնոջ [կերպարանքի] ներքո քողարկված ներքինուն: Կամ սեփական կենսափորձի հիման վրա կնոջ մասին փիլիսոփայող Բալզակ անհա՞տը: Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ , ,

Մահվան տեսի՞լ

Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի,
Ուրիշ ոտքեր կախաղանին թող մոտ չգան… (Չարենց)

Գարնան այս ծաղկունքի, օդում տարածված այս երջանկության պարագայում չէի մտածի նման մռայլ թեմայի շուրջ, եթե չկարդայի այս գրառումը։ Read the rest of this entry »

 
 

Պիտակներ՝ , ,