RSS

Tag Archives: մանրապատումներ

Աստիճանը

Լեոնիդ Ենգիբարյան. «Վերջին ռաունդը»
Թարգմանեց Նելլի Ալավերդյանը
10-4 դասարան

Մի անգամ ես հանդիպեցի աստիճանին: Դա դեպի վեր տանող աստիճան էր, որով այնքան հաճախ գլորվում են ներքև: Մենք երկար զրուցեցինք, և ես շատ բան հասկացա նրա պատմություններից:
Սխալվում են, ովքեր կարծում են, թե մարդու կյանքում գլխավորը ճանապարհն է: Ո՛չ, գլխավորը աստիճանն է. նրանով մենք բարձրանում ենք ու իջնում (ոչ միշտ և ոչ բոլորը՝ ինքնուրույն), աստիճանով մենք մագլցում ենք դեպի հաջողության մարմարյա հոյակերտ, հաճախ այնպես անկայուն հարթակը, իսկ երբեմն երջանիկ վազում՝ աստիճանները երկու-երկու ցատկելով: Այդտեղից մենք շատ բան ենք տեսնում, և բոլորն էլ տեսնում են մեզ: Հետո շատ կարևոր է վճռել` արժե՞ ավելի բարձրանալ, եթե այո՝ ո՞ր աստիճանով։ Թե՞ ավելի լավ է վերելակը կանչել և շարժվել դեպի վեր կամ վար՝ կախված նորաձևության մեխանիզմից կամ հասարակական կարծիքից. քի՞չ են քմահաճ վերելակին կառավարողները։
Կան նաև, իրենց սրտի ու մտքի ողջ ուժերը ծախսելով, ամենանենգ ու ամենախախուտ աստիճանների ամենավերևը վազելու սիրահարներ, ովքեր, այդտեղից ցած են իջնում բազրիքներով՝ բավականություն ստանալով իրենց խենթության և քաջության համար բարձրացված օվացիայից։ Այստեղ վտանգ կա՝ կարող ես վերջում կորցնել հավասարակշռությունն ու շրմփալ, բայց նա, ով իջնում է այսպիսի աստիճանի բազրիքով, շունչը կտրվում է, և գլուխը՝ պտտվում: Իսկ ծափահարողնե՞րը։ Չէ՞ որ նրանք հավաքվում են ոչ նրա համար, որ ընկնելդ տեսնեն:
Այո՛, կյանքում առաջնայինը աստիճանն է, որովհետև չէ՞ որ ցանկացած ճանապարհ իր ավարտին նույն աստիճանն է, բայց սկզբում չի նկատվում: Ու հատկապես վտանգավոր են շեղ աստիճանները, երբ շրջադարձերի պատճառով չես զգում, որ իջնում ես ավելի ու ավելի ցած:
Ահա թե ինչ պատմեց ինձ դեպի վեր տանող ծեր աստիճանը, որը շատ էր տանջվում, երբ իրենով գլորվում էին ներքև:
Մի՛ վիրավորեք աստիճաններին։

2010-2011 ուստարի

Նախագիծը՝ Հ.Ղազարյանի, Մ.Չորեկյանի

 

Պիտակներ՝ , , ,

Ատրճանակը

Լեոնիդ Ենգիբարյան
Թարգմանեց Հրայր Ղահրիյանը
10-4 դասարան

Երկնագույն շրջազգեստով երկարոտն աղջիկը, առավոտյան հեռանալով, ինձ նվիրեց մի ատրճանակ: Եվ երբ մեկ տարի անց դժբախտությունը, ինչպես կարծում էի, ճզմել էր ինձ, ես շնորհակալ էի շիկահեր աղջկան այդ նվերի` այդ ատրճանակի համար:
Նրա համար, որ դա խաղալիք էր:

2010-2011 ուստարի
Նախագիծը՝ Մ.Չորեկյանի, Հ.Ղազարյանի

 

Պիտակներ՝ , ,