RSS

Tag Archives: մարդ-գազան

Մարդկայնության գազանային ատամները

Աղբյուրը

DQczBhaPPNw-600x400

Դիմա Զիցեր

Դիմա Զիցեր

 

«Մրցակցությունը մեր բնույթի բաղկացուցիչն է,- վրա է տալիս զրուցակցուհիս,- դա բնազդ է»։ Ի՞նչ ասեմ, որոշակի իմաստով նա միանգամայն ճիշտ է։ Եկեք հիշենք՝ հատկապես ինչպես են մեր մեջ սկսում աշխատել այդ բաղկացուցիչ բնազդները։ Ենթադրում եմ՝ բազմիցս դրա ականատեսն եք եղել։ Ասենք՝ թատրոնում ենք։ Երբ դահլիճը, թվում է, դեռ շնչում է «Աիդայի» վերջին հնչյունները, բայց դեպի հանդերձարան են շտապում առաջին հանդիսատեսները… Մեզնից ո՞վ նման իրադրության մեջ չի եղել։ Ընդամենը մի քանի րոպե առաջ հանրությունը խոնարհումով Վերդի էր ունկնդրում, իսկ հիմա հանդերձարանում իսկական ճակատամարդ է սկսվում առաջինը վերարկուն վերցնելու իրավունքի համար։ Կամ, օրինակ, շվեդական սեղանի մոտ, երբ ի վիճակի չլինելով կանգ առնելու, երշիկի յոթերորդ կտորն ենք դնում մեր ափսեի մեջ։ Կամ՝ ճանապարհին հանկարծ գերկարևոր է դառնում լուսացույցին առաջինը հասնելը՝ վազանցելով ինչ-որ մեքենայի։ Եվ ուրախ ճանապարհը կտրում ենք՝ հայելում ինքնագոհությամբ նայելով հետ մնացած մեքենային։ Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ , ,