RSS

Tag Archives: Մեդիա

Նոամ Չոմսկի. Մեդիայի մոլորեցնող տասը ռազմավարությունները

Chomsky

Ամերիկյան փիլիսոփայության ականավոր ներկայացուցիչ, քաղաքական ակտիվիստ և Մասաչուսեթսի Տեխնոլոգիայի ինստիտուտի լեզվաբանության վաստակավոր գործիչ Նոամ Չոմսկին (Noam Chomsky) հավաքել է տասը ամենաազդեցիկ ու արդյունավետ ռազմավարությունները, որ օգտագործում են «խոսքի վարպետները»՝  մոլորեցնելու համար հասարակությանը մեդիայի միջոցով։
Ռազմավարություններն այնքան լավ են մշակված, որ լավագույն կրթական համակարգ ունեցող երկրներն անգամ ենթարկվում են այս մաֆիայի ուժին ու տեռորին։ Նորություններ հաղորդելիս շատ բան են ասում, բայց մի քանիսն են բացատրում։ Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ , ,

Մեդիակրթություն. ինչ է դա

Կրթությունն այսօր նախկինից տարբերվող չափանիշներ ունի։ Հիմա ամեն տեղեկություն հնարավոր է խիստ կարճ ժամկետներում գտնել, օգտագործել, հետևաբար հիշողությամբ ամեն ինչ պահել չարժե և հնարավոր էլ չէ։ Այսօր կրթված մարդը պիտի տիրապետի հաղորդակցական հմտություններին (թեպետ դա միշտ էլ գնահատելի է եղել), կարողանա հասկանալ իրեն ուղղված ասելիքը և նույնքան նպատակային արտահայտվել։ Read the rest of this entry »

 
 

Պիտակներ՝ ,

Մեդիակրթության առանցքային տեսությունները

Վերջին հատվածը՝ «Դպիր» 55-ում

 

Պիտակներ՝ , ,

Հղում

Մեդիակրթություն…

Մեդիակրթության տարատեսակ տեսություններն են՝ իրենց լավ ու վատ կողմերով։

 

Պիտակներ՝ , , ,

Մեդիալրագրություն

Խորհուրդներ, որ լսվել են Մոսկվայի լրագրության բարձրագույն դպրոցի դոցենտ, մուլտիմեդիայի մագիստրոս Օկսանա Սիլանտևայի թրեյնինգին։ Նրա Сила медиа («Լրատվության ուժը») կայքում հնարավոր է մուլտիմեդիական լրագրության  ցանկացած ասպարեզից գործնական խորհուրդներ գտնել։

Ահա մի քանի գրառում Շիմկետում անցկացված թրեյնինգից։

(Նյութը՝ համացանցից)

Նորություն գրելու համար պետք է հասկանալ՝ ինչ է նորությունը։ Ուրեմն՝ ինչպիսին դա կարող է լինել։

Օգտակար, կարևոր, հետաքրքիր, զարմանալի
Տեղեկություն իրադարձության մասին, որ ընթերցողն առաջ չգիտեր
Ինչ է փոխվել. ինչպես դա կփոխի կյանքը
Որքանով է նորությունը մոտ ընթերցողին (աշխարհագրորեն կամ սոցիալապես)
Նորությունը սովորեցնում է, զգուշացնում, օգնում, որ որոշում կայացնեն։

Նորություն գրելու համար ձեզ ճիշտ հարցեր տվեք

Ո՞վ, ի՞նչ, ե՞րբ, որտե՞ղ, ինչո՞ւ, ինչպե՞ս, ո՞վ ասաց։

Խորագրերը

  • 75 նիշից ոչ ավելի, կարող է զբաղեցնել ամենաշատը երկու տող։ Կարծիք կա, որ ընդհանրապես 60 նիշից չպիտի անցնի։
  • Չօգտագործել «տեղի է ունեցել, կատարվել է, անցկացվել է» բայերը. դրանք տեղ են զբաղեցնում, բայց տեղեկություն չեն տալիս։
  • Պարտադիր է ակտիվ ժամանակով բայը։
  • Որքան քիչ անտարբերություն, այնքան լավ։
  • Խորագրում կարևոր է տեղանքը։
  • Խորագրի վերջում վերջակետ չի դրվում։
  • Հազվադեպ են օգտագործվում առոգանության նշանները։
  • Խորագրի արտահայտությունը լիդում (առաջնորդող հատվածում. Հ.Ղ.) չպիտի կրկնվի
  • Ստեղծագործականությունը զոհաբերեք հանուն տեղեկատվականության։ Համացանցի նորություններում անթույլատրելի են ապստրակտ արտահայտությունները

Լիդի արգելվող կառույցները

Ինչպես հայտնի է….
Ինչպես տեղեկացրին…
Մամլո ասուլիսում երեքշաբթի…
Երեքշաբթի…
Շիմկետում երկուշաբթի քաղաքի շրջաններից մեկում…

 Լիդը

  • Ըստ էության պիտի համապատասխանի խորագրին. միտքը նույնն է, բառերը՝ տարբեր
  • 40-45 բառ կամ չորս տող
  • Լիդը պիտի մի շնչով կարդացվի։

Տեքստը

  • Ամենաօպտիմալ չափսը՝ 4-5 պարբերություն
  • Պարբերությունը՝ ամենաշատը 5 տող
  • Հնարավորինս քիչ ածականներ
  • Նախադասությունների պարզ կառուցվածք՝ ենթակա ստորոգյալ և այլն
  • Առաջին երկու-երեք պարբերությունները պիտի լրահագեցած լինեն
  • Օգտվողները սիրում են մեջբերումները՝ ուղղակի խոսք
  • Անվանեք տեղեկության աղբյուրը. չանվանած կամ ընդհանրացված աղբյուրը քիչ հավաստի է թվում։ Ոչ թե՝ «…ինչպես ասացին ՆԳՆ-ում», այլ ՆԳՆ-ից հատկապես ում եք մեջբերում
  • Կարևոր է համատեքստը
  • Դաշտ օգտագործեք. առանց դրա նորությունը ոչինչ չի կորցնում, բայց դրանով ավելի ցայտուն է։

Նորության կառուցվածքը. համատեքստ.

Նորության կարևորությունը բացատրելը
Նորությունը՝ ընթացիկ իրադարձությունների կտրվածքում

Ինչո՞ւ է պետք պահպանել այս կանոնները. որովհետև մարդիկ չեն ուզում.

  • կարդալ, բայց ուզում են իմանալ
  • սպասել
  • բարդություններ
  • տեքստում տեղեկություն փնտրել

Է՞լ ինչու

Որովհետև կայքում նորություն ենք տեղադրում ոչ միայն մարդկանց, այլև որոնողական համակարգերի համար։ Նորություն գրելիս պետք է սա հաշվի առնել, որ որոնիչները կարողանան գտնել ձեր նյութը։
Եվ՝ գիտե՞ք ինչ. ստեղծագործական մտքի փոխարեն խորագիր մտածելը, պարզվում է, ավելի դժվար է։

 

Պիտակներ՝ , ,