RSS

Tag Archives: միջուկային զենք

Կուրոսավայի և Գարսիա Մարկեսի զրույցը

մարկես-կուրասավահունիսի 23, 1991թ.
Los Angeles Times

Օգոստոսի 6-ի և 9-ի տարելիցին՝
բոլոր անհեթեթ պատերազմների
անմեղ զոհերի հիշատակին (Հ.Ղ.)

Գրող Գաբրիել Գարսիա Մարկեսը Տոկիոյում զրուցել է ճապոնացի 81-ամյա ռեժիսոր Ակիրա Կուրոսավայի հետ անցյալ տարի հոկտեմբերին, երբ կինոբեմադրիչը նկարահանում էր իր վերջին ֆիլմը՝ «Օգոստոսյան ռապսոդիան»։ Ֆիլմը, որ թողարկվել էր դեկտեմբերին, օրերս ցուցադրվել է Կաննի կինոփառատոնին, որտեղ, ինչպես Մարկեսն է հաղորդում, արժանացել է հասարակության ու քննադատների բարձր ծափահարություններին, սակայն նյարդայնացրել է որոշ ամերիկյան լրագրողների, «…ովքեր դրանում թշնամանք են տեսել իրենց երկրի նկատմամբ»։ Մարկեսը, որ նախկինում կինոքննադատ էր Կոլումբիայում և ավելի լավ ծանոթ է որպես «Հարյուր տարվա մենություն» վերպի հեղինակ, զրուցում է Կուրոսավայի հետ տարբեր թեմաներից ավելի քան վեց ժամ։   Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ , , , ,