RSS

Tag Archives: Շերեմետև

Ապրելու խորությունը

mind_in_book2

Կոնստանտին Շերեմետև

Կոնստանտին Շերեմետև

Երբ մարդիկ գնահատում են իրենց կյանքը, սովորաբար քանակային չափանիշներն են հաշվի առնում.

  • Ինչքան փող ունեմ
  • Ինչքան ապրանք ունեմ
  • Քանի արտասահմանյան ուղևորություն ունեմ և այլն։

Բայց այս ցուցանիշները չեն խոսում գլխավորի՝ կյանքի խորության մասին։ Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ , ,

Աբիլինի պարադոքսը

23211_100000999107226_171_nԿոնստանտին Շերեմետև

Ցցեր կան, որոնց վրա գործնականում ամեն օր ոտքդ դնում ես։ Հոգեբանական գրականության մեջ այդ ցցերը «Աբիլինի պարադոքս» անունն են ստացել։ Աբիլինը քաղաք է Տեխասի նահանգում։ Դա ճանաչված անուն է մի իրական դեպքի շնորհիվ, որ պատահել է հոգեբան Ջերրի Հարվեյին։ Մի շոգ ամառային օր նա ու իր ընտանիքը ձանձրանալիս են լինում պատշգամբում։ Հանկարծ աներն առաջարկում է.
-Չգնա՞նք Աբիլին։
Աբիլինը հեռու է, բայց բոլոր ներկաները համաձայնում են։ Սրանք երկար էդ շոգին հասնում են Աբիլին ու հետ գալիս։ Մեքենան օդորակիչ չի ունենում, ու  մարդիկ չորս ժամվա անդադար տանջանքի են ենթարկվում։ Ճամփորդությունից հետո մեկն ասում է.
-Իզուր գնացինք։  Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ , ,

Փոքր մարդը

23211_100000999107226_171_nԿոնստանտին Շերեմետև

Երբ ռադիո «Մայակ»-ով տաղանդների թեմայով ելույթ էի ունենում, գովազդային դադարի ժամանակ հաղորդավարուհին մի հետաքրքիր հարց տվեց.

-Ես մեծ մարդ եմ, ինձ իմ տաղանդների զարգացումը չի հետաքրքրում։ Բայց երեխայիս, ի՞նչ խորհուրդ կտաք, ո՞ր խմբակն ուղարկեմ։

Թվում է՝ սովորական հարց է։ Բայց ուշադրություն դարձրեք՝ ինչն է հետաքրքիր։ Մայրը ոչ թե երեխային է հարցնում, թե որ խմբակում կուզեր ընդգրկվել, այլ մի օտար մարդու, որ երեխային տեսած անգամ չկա։ Սա ծնողների՝ երեխաների նկատմամբ ունեցած վերաբերմունքի լավ օրինակ է. «Տերը ես եմ. ուր ուղարկեմ, այնտեղ էլ կգնա»։

Մի հետաքրքիր բան էլ կա. հենց իրեն տաղանդների զարգացումը չի հետաքրքրում, բայց, չգիտես ինչու, կարծում է՝ դա հետաքրքրում է երեխային։ Պառկած իր օրորոցում՝ ծծակ է ծծում ու ծոծրակը քորում. «Մի տաղանդ չզարգացնե՞մ։ Կյանքն անցնում է, չէ՞»։
Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ , ,

Ուրիշի հոգու մեջ՝ լապտերիկով

23211_100000999107226_171_nՄարդիկ սովորաբար իրենց չգիտես ինչպես են պահում։ Մեկ էլ տեսար՝ մի բան կանեն, որ կնայես ու կասես. «Չէ, ես երբեք նման բան չէի անի»։
Դրա համար էլ շրջապատից ամեն ինչ սպասելի է։ Այ, կողքիս նստածը. կարծես թե հանգիստ է, բայց ի՞նչ իմանաս՝ հենց հիմա իմ մասին մի կեղտոտ բան չի մտածում։ Իզուր չեն ասում՝ «Ուրիշի հոգին մութ անտառ է»։
Քանի որ ես գործիս բերումով ստիպված եմ գլուխ հանել ուրիշի հոգուց, հիմա մենք մի քիչ պարզություն կմտցնենք հոգեբանության գաղտնիքների մեջ, այսպես ասած՝ կլուսավորենք հոգևոր լապտերիկով։ Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ , ,

Բարակ գիծը

23211_100000999107226_171_nԿոնստանտին Շերեմետև

Երբ կարծում եք, թե ձեր կյանքում մի բան սխալ է, և սարսափելի ուզում եք դրա համար ձեր տրամադրությունը փչացնել, հիշեք ձեր կյանքի բարակ գծի մասին։ Դա այն գիծն է, որ բաժանում է անցյալն ու ապագան։ Դա ներկա պահի բարակ գիծն է։ Այդ պահը դժվարըմբռնելի է։ Ավելի լավ է՝ օրինակով դա տեսնենք։
Ասենք՝ մտաք աշխատավայր, ու ձեր կողքով անցավ ձեր կոլեգա էսինչը ու, այ քեզ բան, չբարևեց ձեզ։ Դա, իհարկե, անմիջապես  տարակուսանքի տարափ է առաջացնում՝ ի՞նչ է պատահել,  ինձ չի՞ հարգում, վիճե՞լ ենք… Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ , , ,

Տորնադոյի կենտրոնում

mind_in_book2Կոնստանտին Շերեմետև

Տորնադոն օդի հոսանք է, որ պտտվում է իր առանցքի շուրջը կատաղի արագությամբ։ Հսկայական օդային ձագարը ամպրոպային թուխպից իջնում է գետնին։ Դա ծառերն է քոքահան անում, շենքերն է կործանում, տաշեղի պես ցանկացած իր տանում, ցրում է։
Բայց տորնադոյի կենտրոնում խաղաղ տարածք կա։ Շուրջը փոշու սյուն է բարձրացրել մինչև երկինք, պար են գալիս առարկաների կտորտանքը, իսկ կենտրոնում խաղաղ է։  Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ , ,

Հիշողության կազմակերպումը

23211_100000999107226_171_nԿոնստանտին Շերեմետև
(հատված «Ինչպես ղեկավարել ենթագիտակցությունը» գրքից

Մարդիկ հաճախ իրենց հիշողությունը պատկերացնում են որպես մի գրադարան, ուր ամեն օր ինչ-որ գրքեր ու ամսագրեր են ի պահ ստացվում։ Իսկ երբ հարկ լինի, հնարավոր կլինի ցանկացած գիրք գտնել, միայն պետք է իմանալ՝ ուր է դրված։ Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ , ,

Գիտակցականություն

mind_in_book2Կոնստանտին Շերեմետև

Արևելյան փիլիսոփայության առանցքային հասկացությունը գիտակցականությունն է։ Հիմա Արևելյան գործիչները մոդա են, դրա համար էլ մոդա է գիտակցական լինելը։ Շատ հաճախ դասընթացների ու սեմինարների տարբեր հեղինակներ իրենց մասին հպարտությամբ հայտարարում են` «Ես գիտակցական եմ»։ Բավականին ծիծաղելի է հնչում։ Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ , ,

Երջանկություն

23211_100000999107226_171_nԿոնստանտին Շերեմետև. 

Պատահում է, որ ամենապարզ հասկացությունները անասելիորեն խճճվում են։ Նույնը «երջանկություն» հասկացության հետ է եղել։ Մարդիկ իրար երջանկություն են մաղթում, բայց ի՞նչ ի նկատի ունեն։ Երբեմն էլ ավելացնում են՝ «անձնական կյանքում»։ Այսինքն՝ երջանկություն առհասարակ, միևնույն է, չի լինում, թող թեկուզ անձնական կյանքում լինի։ Սա պարզաբանելու փորձերը սովորաբար միևնույն կերպ են ավարտվում։ Պատասխանողն ընկնում է թմբիրի մեջ ու ասում. «Դե…» Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ , ,

Ինտելեկտի բաղկացուցիչներից ևս մեկը՝ խոսք

23211_100000999107226_171_nԿոնստանտին Շերեմետև

Խոսքը բավականին հակասական երևույթ է։ Թեպետ խոսքի հիմունքերը երևում են արդեն կենդանիների մեջ, բայց նրանց հաղորդակցության իմաստը շատ պարզ է։ Թռչունների մոտ խոսքը սահմանափակվում է ընդամենը չորս հաղորդումով՝ «կեր», «թշնամի», «թռչենք», «գնանք՝ խմենք»։ Թեպետ՝ չէ. երևի թե՝ երեք  հաղորդումով։
Մարդու համար խոսքը իրականությունը մոդելավորելու հզոր միջոց է։ Ինչի համար է դա պետք.  Ապահովելու համար միասնական գործողություններ։ Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ , ,