RSS

Tag Archives: Ումբերտո էկո

Կյանքի օրենքներ. Ումբերտո Էկո

ԷկոՈւմբերտո Էկոն իտալացի գիտնական-փիլիսոփա է, պատմաբան՝ միջին դարերի մասնագետ, լեզվաբան, գրական քննադատ ու գրող։  Աշխատել է հեռուստատեսությունում, եղել է խոշորագույն L’Espresso թերթի մեկնաբանը։ Միլանի, Ֆլորենցիայի, Թուրինի համալսարաններում դասավանդել է էսթետիկա և մշակույթի տեսություն։ Բոլոնյան համալսարանի պրոֆեսոր է, մի շարք արտասահմանյան համալսարանների պատվավոր դոկտոր։

Հետաքրքիր է, որ իր ուսանողական տարիներին դարձել է աթեիստ ու հրաժարվել կաթոլիկ եկեղեցուց։

1986 թվին էկրանավորվել է նրա նշանավոր վեպերից մեկը՝ «Վարդի անունով»-ը, որը հանդիսատեսի հիացմունքին է արժանացել։ Այնքան շատ նամակ է ստացել Էկոն այդ ֆիլմի առթիվ, որ դրա մասին էսսե է գրել՝ պատասխանելով իրեն ուղղված հարցերին։ Բայց այս հաջողությունն անգամ Էկոյին չեն ստիպել ֆիլմի մասին դրական կարծիք ունենալ, և դրանից հետո նա այլևս (առայժմ) համաձայնություն չի տվել իր գործերի էկրանավորման համար։ Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ , ,