RSS

Tag Archives: ուսուցում

Ինչ և ինչու ենք սովորեցնում դպրոցում

bim-bad_1_sԲորիս Բիմ-Բադ

Դաստիարակին և ուսուցչին իշխանություն է տրված իր խնամքին հանձնված աճող մարդու հոգու ու ճակատագրի վրա։ Հարկ է հիշել, որ այդ իշխանությունը մեծ է, դրա համար էլ չարաշահելու կամ դա անփույթ կիրառելու վտանգը կա։ Երբ սա մոռացվում է, անկախ մեր բարի նպատակներից, թաքուն չարիք է հյուսվում։ Դուրս պրծնելով՝ չարիքը մեզ հանկարծակիի է բերում. «Որտեղի՞ց, ինչո՞ւ։ Չէ՞ որ մենք մենակ լավն ենք ցանկացել»։  Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ , ,

Համաշխարհային գրականության փունջը՝ շուրջ երկու ամսում

Գոյատևում է ոչ ամենաուժեղը և ոչ էլ առավել խելացին, այլ նա, ով լավագույնն է արձագանքում փոփոխություններին:
Չ.Դարվին

Գեղարվեստական գրականության ընթերցանությունը ժամանակակից աշխարհում ամենևին էլ միակ հաճելի զբաղմունքը չէ, ավելին, նույնիսկ առաջնային տեղ չունի։ Դանիելն Պենակն այս առիթով գրում է. « Չնեղանանք, բայց եթե ընտրելու անհրաժեշտություն է առաջանում՝ լավ գիրք, թե՞ հիմար ֆիլմ, վերջինը շատ ավելի հաճախ ենք գերադասում, քան կուզեինք խոստովանել»։ Բայց եթե նույնիսկ տեղեկացված լինելը կարևորվում է, ժամանակի անընդհատ վազքի հետ տեղեկությանը (նաև մտածողության մեջ եղած փոփոխություններին) ժամանակիս մարդը գերադասում է ավելի արագ միջոցներով ծանոթանալ։ Համաձայն եմ, որ դա հաճախ կատարվում է արվեստականության հաշվին, բայց հենց գրողներն` իրենք, 20-րդ դարի կեսերից սկսած, ավելի ու ավելի են հեռանում գեղարվեստականության՝ անցած դարերի պատկերացումներից, նախընտրում են խոսքի դիպուկությունը դրա զարդարունությունից։ Սա մտածողության տեսակ է, որին հասնում ես ճանաչողությամբ ու ժամանակի թելադրանքով։  Read the rest of this entry »

 
Թողնել մեկնաբանություն

Posted by off 18 Հունվարի, 2014 in Հոդվածներ

 

Պիտակներ՝ , , , ,