RSS

Tag Archives: Չարենց

Եղիշե Չարենց.

 

5

 

****

Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց.
Լսո՞ւմ եք անուշ մի զնգոց –
Գիտե՞ք, որ գարուն է արդեն։
Դյութում են շրթերը վարդե,
Սրտերը կրակ են ու բոց-
Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց։

Խոհ

Ե՛վ բիրտ, ե՛ւ գռեհ, ե՛ւ հոռի է քո

Ոգին՝ դարերի տաժանքից ելած,–

Որպես դարավոր դաշտ սմբակակոխ՝

Բյուր բանակների ոտքով փորփրած։

Քո վրա ընկած սերմերն հանճարեղ

Ո՛չ ցող են տեսել, ո՛չ փայփայող գիրկ

Քեզ չի գուրգուրել եւ ո՛չ մի արեւ,

Եվ ո՛չ մի քնքուշ անձրեւող երկինք։

Էլ ո՞նց ելնեին հերկերից քո բիրտ

Ազնիվ ցողուններ՝ ե՛ւ նուրբ, ե՛ւ ոսկուն, —

Էլ ո՞նց մերկանար ե՛ւ հոգի ե՛ւ սիրտ

Բանաստեղծների գերբնական խոսքում:

Որքան էլ վերից շռայլ արեւեր,

Մի պատահական, անտերունչ արեւ, —

Որքան էլ քո ջերմ ընդերքում տեւեր

Անմահ սերմերի իղձը, որ դարե՜ր

Անթիվ տարինե՜ր պահվելով քո հին

Քո հազարամյա հարազատ ծոցում –

Հայրենի սիրով երազում՝ քո հին

Ելնել, բարձրանալ հասկով դողդոջուն

Հայրենի հողի սրբազան գրկից

Ելած արեւոտ գոյության երթի, —

Դառնալ հայրենի մի ժողովրդի

Սնունդ ու ավյուն՝ սնված աշխարհքից,-

Միեւնույնն է, դու, օ՜ հող հայրենի

Միայն կոտրած շյուղ պիտի ծնեիր

Լեղի խաղողի ողկույզ վայրենի,

Որ չի ծնանե մի երգ գոնե հին…

Էլ ինչու ես դու դժգոհ քո գրկից

Դժնությամբ ելած զավակներից սեւ,–

Որ ընդմիշտ օտար հնամյա երգիդ

Ձգտում են դեմքիգ մրուր լոկ քսել…

Շառավիղներիդ քայլերից մոլոր

Որ անգամ այս նոր, հրով լուսացայտ

Ողողված՝ լոկ այն մրմհւն են սնում

Իրենց մտքերում եւ հույզերում խոր –

Թե ինչպես հերքեն թե կաթ, թե ծնունդ,

Թե ինչպես քերեն նշանները մուր՝

Իրենց լրբենի դեմքին մնացած…

Անհուն ցավերով երեկ ծնանւած

Որդիները քո՝ գանձերիդ հանդեպ

Շարժում են խոզի մռութ լոկ քնած՝

Անցյալիդ բեղուն բերքին անտարբեր…

Սիրում են նոքա լափել հանգիստ

Հաճույքից ճոճել վզերը ճարպոտ –

Եվ ճարպակալած կոկորդով գոռալ.

«Կեցցե՛ մեզ կոխող ամեն օտար ոտք»։

Ե՛վ բիրտ, ե՛ւ գռեհ, եւ հոռի է քո

Բերքը՝ քո ցամաք կողերից ծնած, —

Էլ  ինչո՞ւ ես դու, երկիր իմ, դժգոհ

Բիրտ սերունդներից քո կաթով սնած…

Սիրում են նոքա եռանդով խոզի

Կողերիդ վերջին հյութերը քամել, —

Եվ թքել ապա զառամ երեսիդ

Որ չես ծնանում ե՛ւ հեշտ ե՛ւ համեղ

Անհատների կեր, որպես մի Եդեմ,-

Որ խժռեն նոքա, հավիտյան ուտեն…

…………………………………………………………

Օ՜, քստմնելի, խոզային սերունդ,

Հտպիտ ժառանգորդ անզուգական հոր, —

Այն ո՞ր երջանիկ ժողովուրդն է, որ

Դարեր ու դարեր քրտինքով եռուն,

Անլուր տքնությամբ, եռանդով, արյամբ

Չի բեղմնավորել իր հողն հայրենի,–

Այլ խժռել է լոկ, անգամ հայրերի

Սերմանած վերջին ծաղիկը բուրյան…

 
Թողնել մեկնաբանություն

Posted by off 26 Հունվարի, 2018 in Uncategorized

 

Պիտակներ՝ , ,

Չարենց. «Տաղարան»

charents

Ինչքան որ հուր կա իմ սրտում — բոլորը քեզ.
Ինչքան կրակ ու վառ խնդում — բոլորը քեզ.—
Բոլո՜րը տամ ու նվիրեմ, ինձ ո՛չ մի հուր թող չմնա՝
Դո՜ւ չմրսես ձմռան ցրտում.— բոլո՜րը քեզ… Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ , ,

Ինչ որ լավ է…

Ինչ որ լավ է՝ վառվում է ու վառում,
Ինչ որ լավ է՝ միշտ վառ կմնա.
Այս արև, այս վառ աշխարհում
Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛։
Մոխրացի՛ր արևի հրում,
Արևից թող ոչինչ չմնա, —
Այս արև, այս վառ աշխարհում
Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛։

 
 

Պիտակներ՝

Եղիշե Չարենցի վերջին բանաստեղծությունը

VLUU L110, M110  / Samsung L110, M110Ավետիք Իսահակյան, Բանասիրական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն

Հոկտեմբերյան շրջանի հայ մեծագույն բանաստեղծ Եղիշե Չարենցին ձերբակալեցին 1937թ. հուլիսի 27-ին, թեև Հայկ. ԽՍՀ ՆԳԺԿ-ում 1935թ. փետրվարից արդեն նրա դեմ հետաքննություն էր սկսվել: 1935-1936թթ. ընթացքում բանաստեղծին քանիցս կանչել են ցուցմունքներ տալու, նրանից ստորագրություն են վերցրել մինչև դատավարության սկսվելը չբացակայել Երևանից: Չարենցին Երևանում ընդհատակյա նացիոնալիստական կազմակերպություն ստեղծելու հանցանք էին վերագրում, որի նպատակն էր խորհրդային իշխանության տապալումը Հայաստանում և պրոլետարիատի առաջնորդների հանդեպ մահափորձերը: Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ , ,

Թե ինչպես ընթերցվեց Չարենցի գաղտնագիրը

charՀովիկ Չարխչյան

Հայտնի փաստ է, որ Եղիշե Չարենցի գրավոր ժառանգության մեջ քիչ չեն էջերը, որոնք գաղտնագրեր ու խորհրդանշաններ են պարունակում: Դրանց մի մասը մասնագետներին հաջողվել է բացահայտել: Սակայն դեռ մնում են այնպիսիները, որոնք առայսօր գաղտնազերծված չեն: Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ , ,

Գրքի ֆենոմենն իբրև շրջափուլաստեղծ գործոն Եղիշե Չարենցի պոեզիայում

charentsԱրքմենիկ Նիկողոսյան

Չարենցի պոեզիայի այսպես կոչված` «գրքայնության» (դրական իմաստով), ինչպես նաև` նրա հրատարակչական գործունեության մասին չարենցագիտության մեջ բավականին խոսվել է, նշվել է նրա մեծ ընթերցասիրության, ընտիր գրադարանի, պոլիգրաֆիական զարմանալի գիտելիքների ու նուրբ ճաշակի մասին: Փաստվել է, որ «Մի քանի տարի` 1928-ից մինչև 1933 թվականը, վարելով Պետական հրատարակչության գեղարվեստական բաժինը, Չարենցը հայտնի է դարձել իբրև Հայաստանի ցայսօր չգերազանցված հրատարակիչը,հրատարակչական գործի մեջ դնելով և՛ իր անսպառ եռանդը, և՛ անթերի ճաշակը, և՛ գեղարվեստական մեծ կուլտուրան»[1], ինչպես նաև` որ «Գիրքը, գրականությունը, մշակույթը Չարենցի ոճի տարրերն են»[2]:

Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ , ,

Տրիոլետ

charents

Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց. Read the rest of this entry »

 
 

Պիտակներ՝ , ,