RSS

Tag Archives: պատերազմ

Կուրոսավայի և Գարսիա Մարկեսի զրույցը

մարկես-կուրասավահունիսի 23, 1991թ.
Los Angeles Times

Օգոստոսի 6-ի և 9-ի տարելիցին՝
բոլոր անհեթեթ պատերազմների
անմեղ զոհերի հիշատակին (Հ.Ղ.)

Գրող Գաբրիել Գարսիա Մարկեսը Տոկիոյում զրուցել է ճապոնացի 81-ամյա ռեժիսոր Ակիրա Կուրոսավայի հետ անցյալ տարի հոկտեմբերին, երբ կինոբեմադրիչը նկարահանում էր իր վերջին ֆիլմը՝ «Օգոստոսյան ռապսոդիան»։ Ֆիլմը, որ թողարկվել էր դեկտեմբերին, օրերս ցուցադրվել է Կաննի կինոփառատոնին, որտեղ, ինչպես Մարկեսն է հաղորդում, արժանացել է հասարակության ու քննադատների բարձր ծափահարություններին, սակայն նյարդայնացրել է որոշ ամերիկյան լրագրողների, «…ովքեր դրանում թշնամանք են տեսել իրենց երկրի նկատմամբ»։ Մարկեսը, որ նախկինում կինոքննադատ էր Կոլումբիայում և ավելի լավ ծանոթ է որպես «Հարյուր տարվա մենություն» վերպի հեղինակ, զրուցում է Կուրոսավայի հետ տարբեր թեմաներից ավելի քան վեց ժամ։   Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ , , , ,

Պարտվածների հիշողությունը

Բերնար Վերբեր
«Բացարձակ և հարաբերական գիտելիքի նոր հանրագիտարան» գրքից

Մենք անցյալի մասին գիտենք միայն հաղթողների մեկնաբանությամբ։ Տրոյայի մասին գիտենք միայն այն, ինչ պատմում են հույն պատմաբանները։ Կարթագենի մասին նույնպես իմանում ենք հույներից, գալլերի մասին՝ Հուլիոս Կեսարի հիշողություններից։ Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ , , , ,