RSS

Tag Archives: Ռոլան Բարտ

«Մեջբերումների խճանկար». ինչ բան է ինտերտեքստուալությունը, և դա ինչպես է օգնում մեկնաբանելու տեքստերը

Տորմակավանք

Տորմակավանք

Մենք ապրում ենք տեքստերի տարածության մեջ՝ ավանդական գեղարվեստականից մինչև քաղաքագետների ասույթներ կամ հաղորդագրություններ, որ տեղավորված են ցանկացած մեդիանյութի մեջ (երաժշտություն, տեսանյութ, ֆիլմ)։ Ընդ որում լեզվաբանությունը վաղուց է գործ բռնում տեքստերի հետ և մշակում է դրանց վերլուծության տարբեր մեթոդներ։ Ելենա Դավիդովայի հետ պարզենք, թե ինչ մոտեցումներ կան գեղարվեստական տեքստ վերլուծելու համար, ինչ բան է տեքստի ինտերտեքստայնությունը և երկխոսայնությունը, ինչու է մեր ցանկացած խոսք ելնում ուրիշի խոսքից, և ինչպես է սա հասկանալը օգնում վերլուծել տեքստերը, որոնցով շրջապատված ենք։ Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ , , ,

ՌՈԼԱՆ ԲԱՐՏ | Հեղինակի մահը

Roland-BarthesLa mort de l’auteur

Իր «Սարակինոս» նորավեպում խոսելով կնոջ կերպափոխված ներքինու մասին, Բալզակը գրում է հետևյալ արտահայտությունը. «Դա մի կին էր՝ հանկարծական երկյուղներով, անբացատրելի քմայքներով, բնազդական տագնապներով, չպատճառաբանվող հանդգնությամբ, կրքոտությամբ ու զգացմունքների հրապուրիչ նրբագեղությամբ»: Ո՞վ է խոսում այդպես: Նորավեպի հերո՞սը՝ հակված անտեսելու կնոջ [կերպարանքի] ներքո քողարկված ներքինուն: Կամ սեփական կենսափորձի հիման վրա կնոջ մասին փիլիսոփայող Բալզակ անհա՞տը: Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ , ,