RSS

Tag Archives: սեր

Տոնինո Գուերայի հուզիչ զրույցները

 

guerra

Տոնինո Գուերա

Օդը

Օդը թեթև նյութ է գլխիդ շուրջը, որն ավելի լուսավոր է դառնում, երբ ժպտում ես։

 

Փիլիսոփայական եզրահանգում
Դու սիրում ես ծաղիկներ ու քաղում ես դրանք։ Դու սիրում ես կենդանիներին՝ միս ես ուտում։ Ասում ես՝ սիրում ես ինձ։ Ես վախենում եմ քեզնից… Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ , , ,

Ուզում եմ, որ նա ապրի

saroyan62

Վիլյամ Սարոյան

Վիլյամ Սարոյան

 

Տա­նը ինձ մի կա­տու է ըն­կե­րակ­ցում` թա­փա­ռող ծղ­րիդ­նե­րի և սար­դե­րի հետ մի­ա­սին: Զվար­ճա­ում եմ, երբ տես­նում եմ կատ­վին, իր հեր­թին` նաև ծղ­րի­դին, իսկ երբ սար­դը բան­տարկ­վում է լո­գա­րա­նի խո­ղո­վա­կի մեջ և ահա­գին չար­չար­վե­լուց հե­տո` մոտ տա­սը ժամ, հա­մոզ­վում է, որ ան­կա­րող է մագլ­ցել խո­ղո­վա­կի պա­տի ճեր­մակ Ան­նա­պուր­նան ի վեր, եկեք այդ անու­նը տանք դրան, ես թղ­թով վերց­նում եմ սար­դին և ազա­տագ­րում եմ նրան: Ու­զում եմ, որ նա ապ­րի: Ին­չո՞ւ: Որով­հետև ինքս եմ ու­զում ապ­րել: Արդ­յո՞ք սա կյան­քի ծա­րա­վի բա­վա­կան կեղծ ծի­սա­կարգ է բո­լոր արա­րած­նե­րի հա­մար` ի լրումն այդ մա­սին վեր­ջին տե­ղե­կու­թյուն­նե­րին, ասե­լի­քը ո՞րն է: Read the rest of this entry »

 
Թողնել մեկնաբանություն

Posted by off 13 Նոյեմբերի, 2016 in Uncategorized

 

Պիտակներ՝ , ,

Էրիխ Ֆրոմմ. Սիրելու արվեստը

fromm«Սերը ինչ-որ ինքնըստինքյան հասկանալի բան չէ։ Դա ավելի շուտ պահանջում է կարգապահություն, կենտրոնացում, համբերություն, հավատ և նարսիցիզմի հաղթահարում։ Դա ոչ թե զգացում է, այլ գործողություն։ Սերը որոշում է, սերը վճիռ է, սերը խոստում է։ Եթե սերը միայն զգացմունք լիներ, իրար հավերժորեն սիրելու խոստումն անհիմն կլիներ։ Զգացմունքը գալիս է և հնարավոր է՝ անցնի։ Մարդ ինչպե՞ս կարող է վճռել, որ դա պիտի հավերժ մնա, երբ իմ գործողությունը չի ներառում վճիռ ու որոշում։ Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ , , ,

Ճշմարիտ սերն ընդունակ է մենակության

OshoՕշո

Հնարավոր է խորապես սիրել, բայց լինել մենակ։ Իրականում հնարավոր է մենակ լինել միայն այն դեպքում, եթե խորապես սիրում ես։ Սիրո խորությունը շուրջդ օվկիանոս է ստեղծում, խորը օվկիանոս, և դու դառնում ես կղզի՝ բացարձակ միայնակ։ Հա, օվկիանոսը շարունակում է իր ալիքները նետել քո ափը, բայց ինչքան շատ են օվկիանոսի ալիքները ծեծում քո ափերը, էնքան դու ավելի կուռ ես դառնում, էնքան ավելի արմատավորվում ես, էնքան ավելի կենրտրոնաձգվում ես։ Սերն արժեքավոր է հենց նրա համար, որ քեզ մենակություն է տալիս։ Բավարար չափով տարածք է տալիս, որ դու մենակ լինես։ Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ , ,

Արսենի Տարկովսկի | Նամակ որդուն՝ Անդրեյին

tarkovski1950 թ. 17-ամյա Անդրեյ Տարկովսկին սիրահարվում է ոմն Տ. Պ.-ի*՝ որոշելով նույն թվականի ամռանն ամուսնանալ նրա հետ: Այս մասին Անդրեյը չի ասում թե՛ մորը և թե՛ քրոջը: Նամակ է հղում միայն հորը, որում խոսում է իր սիրո, դերասանական հակումների ևն մասին: Ստորև՝ Արսենի Տարկովսկու պատասխան-նամակը՝ որդուն.
——
* աղջկա լրիվ անունը չի նշվում: Read the rest of this entry »

 
Թողնել մեկնաբանություն

Posted by off 20 Դեկտեմբերի, 2014 in ընթերցարան

 

Պիտակներ՝ , ,

Ո՞Վ ԷՐ ԲԱԿՈՒՆՑԻ «ԱԼՊԻԱԿԱՆ» ԿԻՆԸ

Բակունց-1«Ալպիական մանուշակ» պատմվածքը Չարենցի կնոջ` Արփենիկի հիշատակին նվիրելուց առաջ Ակսել Բակունցը մի առիթով խոստովանել է, որ իրականում դա գրվել էր բոլորովին այլ կնոջ համար: Նույնիսկ պատմվածքում տողեր կային, որոնք գաղտնազերծում էին Բակունցի սրտի գաղտնիքը: Եվ այդ ճակատագրական կնոջ անունն էր Ժենյա Գյուզալյան:
Ժամանակակիցները պատմում են, որ Ժենյան միջին հասակի, բարեկազմ, փոքր ինչ սրված դիմագծերով աղջիկ էր: Միշտ երազկոտ հայացք ուներ: Հագնվում էր շատ ճաշակով: Սիրում էր ու ծանոթ էր գրականությանը: Այս սերը գալիս էր նրա ընտանիքից, որտեղ առանձնակի վերաբերմունք կար արվեստների նկատմամբ: Read the rest of this entry »

 
Թողնել մեկնաբանություն

Posted by off 8 Սեպտեմբերի, 2014 in Հոդվածներ

 

Պիտակներ՝ , ,

Ուի՞թմեն, թե Թումանյան

WhitmenՈւոլթ Ուիթմեն

Երազ տեսա, երազիս՝ աշխարհի մնացած մարդկանց
ամեն տեսակ հարձակման համար անառիկ մի քաղաք,
Երազիս՝ դա մի չտեսնված՝ Բարեկամների քաղաք էր.
Ոչինչ այնտեղ ավելին չարժեր, քան ամուր սերը գերագույն.
սա էր առաջինը,
Սա էր երևում քաղաքի մարդկանց գործերում ամեն ժամ,
Եվ նրանց հայացքներում ու բառերում։

Թարգմանությունը՝ Հասմիկ Ղազարյանի

TumamyanՀովհաննես Թումանյան

Լիներ հեռու մի անկյուն,
Լիներ մանկան արդար քուն,
Երազի մեջ երջանիկ,
Հաշտ ու խաղաղ մարդկություն։

Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

WhitmenՈւոլթ Ուիթմենը ամերիկյան ժամանակակից պոեզիայի հիմնադիրն է:

View original post 1,146 more words

 

Պիտակներ՝ , , ,

Ալիսիա Կիրակոսյան

ԱլիսիաԵվ Աստված
Առանց հողաթափերի
Իմ ննջարանը մտավ գիշերով,
Ոտնահետքերը
Թողնելով իբրև
Քանդակված պատգամ: Read the rest of this entry »

 
 

Պիտակներ՝ , , , ,

Hоmо Sentimentalis

96_mainՄիլան Կունդերա
հատված «Անմահություն» վեպից

Ընդունված է համարել, որ եվրոպական քաղաքակրթությունը հիմնված է գիտակցականության վրա։ Բայց դրա մասին նույնքան արդար կլիներ ասելը, որ զգացմունքների, սենտիմենտի քաղաքակրթություն է։ Սա ստեղծել է մարդու մի տիպ, որը ես կոչում եմ «մարդ սենտիմենտալ»՝ homo sentimentalis։ Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ , , , ,

Պետք է գիտնալ

ruovanzaՇարլ Ազնավուր
Պետք է գիտնալ ժպտալ դեռ լայն,
Երբ կորչի բախտն իսկ լավագույն,
Եվ վատթա՛րը մնա միայն
Արցունքի շիթ չարժող կյանքում:
Պետք է գիտնալ կյանքի՛ գնով
Պահել պատիվ ու արժանիք,
Ետ չնայել հեռանալով,
Թեկուզ մահն իսկ գա այդ ժամին: Read the rest of this entry »
 
Թողնել մեկնաբանություն

Posted by off 30 Հոկտեմբերի, 2013 in Uncategorized

 

Պիտակներ՝ , ,