RSS

Tag Archives: Սիդհարթա

Սիդհարթա/ Գովինդա

hqdefaultՀերման Հեսսե

Նախորդ հատվածը

Ուրիշ վանականների հետ Գովինդան հանգստանում էր այն այգում, որ կուրտիզանուհի Կամալան նվիրել էր Գոթամային։ Այդտեղ նա լսեց զրույցը իրենցից մի օրվա ճանապարտի վրա՝  գետի մոտ ապրող ինչ-որ մի ծեր մակույկավարի մասին, որին շատերը իմաստուն էին համարում։ Երբ Գովինդան նորից ճանապարհ ընկավ, ընտրեց գետանցումը տանող ճանապարհը, որ տեսնի այդ մակույկավարին, քանի որ, թեպետ ողջ կյանքն ապրել էր կանոններից չշեղվելով, և երիտասարդ վանականները նրան հարգում էին տարիքի ու ժուժկալ կյանքի համար, բայց նրա հոգում անհանգստությունը չէր մարել, և չէին դադարել որոնումները։ Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ , ,

Սիդհարթա/ Օմ

om-sacralՀերման Հեսսե

Նախորդ հատվածը

Երկար ժամանակ վերքը չէր լավանում։ Հաճախ էր պատահում, որ Սիդհարթան իրենց որդիների ու դուստրերի հետ ճամփորդողների էր գետն անցկացնում և չէր կարողանում առանց նախանձի նայել նրանց։ Ամեն անգամ մտածում էր. «Որքան շատ են, որքան բազմահազար են նրանք, ում տրված է այդ մեծագույն երջանկությունը։ Ինչո՞ւ է ինձ մերժված։ Նույնիսկ չար մարդիկ, նույնիսկ գողերն ու ավազակները երեխաներ ունեն, սիրում են նրանց ու սիրված են նրանցից, իսկ ես՝ ոչ»։ Այսպես պարզ, այսպես միամիտ մտքերով էր նա հիմա տարված, այսքան նմանվել էր մանուկ-մարդկանց։ Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ , , ,

Սիդհարթա/ Որդին

images-4Հերման Հեսսե

Նախորդ հատվածը

Տղան ահով ու արցունքների միջից մոր հուղարկավորությունն էր դիտում։ Մռայլ, մարդկանցից խուսափելով ՝ լսում էր Սիդհարթային, որ իրեն որդի էր անվանում, ասում էր, որ հիմա արդեն պիտի ապրի իրենց հետ Վասուդևայի հյուղակում։ Տղան օրերով նստում էր մոր գերեզմանի մոտ, գունատվել էր, ոչինչ չէր ուտում։ Քարացել էին նրա թե՛ հայացքը, թե՛ սիրտը։ Նա պայքարում էր, ըմբոստանում էր ճակատագրի դեմ։ Սիդհարթան պաշտպանում էր տղային. հասկանում էր նրա թախիծի պատճառը։ Սիդհարթան հասկանում էր, որ որդին չի ճանաչում ու չի կարող սիրել իրեն՝ որպես հոր։ Նա աստիճանաբար հասկացավ և այն, որ տասնմեկամյա տղան երես տված, փափկակենցաղ բալիկ է՝ մեծացած հարստությանն մեջ, նրբահամ սննդին, փափուկ անկողնուն սովոր, ծառաներին հրամայելու վարժված։ Սիդհաթան հասկանում էր, որ ձանձրացող ու կամակոր երեխան ոչ անմիջապես, ոչ էլ հաճույքով կհամաձայնի օտար ու աղքատ կյանքին։ Նա չէր պարտադրում տղային, խնայում էր, ընտրում էր նրա համար լավագույն պատառները։ Հույս ուներ, որ աստիճանաբար, բարեկամությամբ ու համբերությամբ կգրավի նրա հոգին։ Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ , ,

Սիդհարթա/ Մակույկավարը

24_06_2015_booda

Հերման Հեսսե

Նախորդ հատվածը

«Ես կմնամ այս գետի մոտ,- մտածում էր Սիդհարթան,- սա հենց այն գետն է, որը մի ժամանակ անցա՝ մանուկ-մարդկանց մոտ գնալու համար։ Ինձ այն ժամանակ մի հիանալի մակույկավար անցկացրեց. կգնամ նրա մոտ։ Նրա հյուղակից մի ժամանակ սկսվեց իմ ճանապարհը դեպի նոր կյանք, որը հիմա մաշվել ու վերջացել է։ Թող հիմա էլ իմ նոր ճանապարհն ու այժմյան կյանքը սկսվեն այնտեղից»։ Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ , , ,

Սիդհարթա/Գետի մոտ

herman-hesse

Հերման Հեսսե

Հերման Հեսսե

Նախորդ հատվածը

Սիդհարթան քայլում էր անտառով՝ հեռանալով քաղաքից։ Նա գիտեր՝ էլ ետ չի դառնալու։ Այն կյանքը, որ այդքան տարի վարում էր, անցած, ավարտված է, խմել է մինչև հատակը, սպառել է ցմրուր։ Այգաբացի երազի թռչնակը մեռել է, մեռել է նրա հոգում թռչնակը։ Նա խորն էր սուզվել սանսարայի մեջ՝ բոլոր կողմերից սպունգի պես ներծծելով գարշանքն ու մոխիրը։ Եվ նա լիուլի հագեցած էր, լիուլի տառապած, լեփլեցուն էր մահով, և չկար աշխարհում մի բան, որ նրան գրավեր, ուրախացներ, կարողանար սփոփել։ Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ , , ,

Սիդհարթա/ Սանսարա

herman-hesse

Հերման Հեսսե

Հերման Հեսսե

Նախորդ հատվածը

Սանսարա[1]

Սիդհարթան երկար ապրեց հաճույքներով, ապրեց աշխարհիկ կյանքով՝ չպատկանելով դրան։ Ճգնակեցության դաժան տարիներով սպանված զգացմունքները նորից արթնանում էին։ Նա ճաշակեց հարստությունը, հաճույքը, ճաշակեց իշխանությունը, բայց այնուամենայնիվ, հոգու խորքում սաման մնաց, և Կամալան՝ իմաստուն Կամալան դա զգում էր։ Մտածելու, սպասելու և ծոմապահության արվեստը նրա կյանքի հիմքն էին կազմում դեռևս, աշխարհի մարդիկ, մանուկ-մարդիկ դեռևս նրան օտար էին մնում այնպես, ինչպես ինքն էր օտար նրանց։ Իսկ տարիներն անցնում էին։ Վայելքներով շրջապատված՝ Սիդհարթան հազիվ էր նշմարում, թե ինչպես են դրանք սահում։ Նա հարստացել էր, վաղուց արդեն սեփական տուն ուներ ու սպասավորներ և քաղաքից դուրս՝ գետի ափին, սեփական այգին։ Մարդիկ նրան սիրում էին։ Գալիս էին, երբ փողի կամ խորհրդի կարիք ունեին, բայց նրան ոչ ոք մտերիմ չէր, բացի Կամալայից։ Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ , , ,

Սիդհարթա/ Մանուկ- մարդիկ

herman-hesse

Հերման Հեսսե

Հերման Հեսսե

Նախորդ հատվածը

Սիդհարթան գնաց Կամասվամիի՝ վաճառականի մոտ։ Նրան մատնացույց արին մի շքեղ տուն, սպասավորները նրան թանկարժեք գորգերի վրայով ուղեկցեցին դեպի սրահը, որտեղ նա պիտի սպասեր տանտիրոջը, ու հեռացան։ Նա սպասում էր։ Կամասվամին ներս եկավ՝ մի թիկնեղ, եռանդուն տղամարդ՝ մազերը խիստ ճերմակած, շատ խելացի ու զգուշավոր հայացքով, զգայուն բերանով։ Բարեկամաբար իրար ողջունեցին տանտերն ու հյուրը։
— Ինձ քո մասին պատմել են,- սկսեց վաճառականը,- որ դու բրահման ես, ամենագետ, բայց աշխատանք ես փնտրում վաճառականի մոտ։ Դու կարիքի մե՞ջ ես, բրահման, որ ծառայություն ես փնտրում։ Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ , ,

Սիդհարթա/Կամալա

herman-hesse

Հերման Հեսսե

Հերման Հեսսե 

ՄԱՍ II
Նվիրվում է Ճապոնիայում ապրող զարմիկիս՝ Վիլհելմ Գունդերտին


Նախորդ հատվածը

Ճանապարին ամեն քայլը Սիդհարթային հանգեցնում էր նոր բացահայտման, քանի որ աշխահը նրա աչքում կերպարանափոխվում էր, և սիրտը կախարդված էր։ Նա տեսնում էր՝ ինչպես է արևը ծագում լեռների անտառածածկ լանջերին, ինչպես է մայր մտնում հեռավոր ափի արմավելու հետևում։ Գիշերները տեսնում էր՝ ինչպես են երկնքում շարվում աստղերը, և կապույտում նավակի պես լողում է լուսնի մանգաղը։ Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ , ,

Սիդհարթա/ Զարթոնք

herman-hesse

Հերման Հեսսե

Նախորդ հատվածը

Հերման Հեսսե

Երբ Սիդհարթան լքում էր այգին, ուր մնաց Բուդդան՝ Կատարյալը, և ուր մնաց Գովինդան, այնպիսի զգացում ուներ, ասես այդ այգում էր մնում ու անջատվում էր իրենից իր ամբողջ անցյալ կյանքը։ Նա դանդաղ հեռանում էր՝ ընկղմվելով այդ զգացողության մեջ, լցվելով այդ զգացումով։  Խորն էր ընկղմվում, ինչպես ջրի խորության մեջ, մինչև ամենահատակը, մինչև թաքուն պատճառների ամենաներքին շերտերը, քանի որ պատճառները ճանաչելը, ինչպես կարծում էր, հենց մտածելն է։ Չէ՞ որ հենց այդ ճանապարհին են զգացողությունները վերածվում Ճանաչողության և չեն կորչում, այլ դառնում են նշանակալից, սկսում են թափանցիկ դառնալ և ի ցույց հանել այն, ինչ պարունակում են։  Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ , , , ,

Սիդհարթա/ Գոթամա

herman-hesse

Հերման Հեսսե

Նախորդ հատվածը

Հերման Հեսսե

Սավաթհի քաղաքից ոչ հեռու տարածվում է Ջետավանի[1] այգին, որ հարուստ վաճառական Անադհապինդիկան` վսեմափայլ Բուդդայի հավատարիմ հետևորդն է նրան ու նրա աշակերտներին նվիրել։ Սավաթհիում ամեն երեխա էլ գիտեր վսեմափայլ Բուդդայի անունը, և ամեն տուն մի բան ուներ՝ լցնելու Գոթամայի անբարբառ մուրացող աշակերների աղքատիկ թասը։ Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ , ,