RSS

Tag Archives: Վերբեր

Գեայի պատասխանը

Բերնար Վերբեր
«Բացարձակ և հարաբերական գիտելիքի նոր հանրագիտարան» գրքից

553568_350930764961888_2092752636_nԹե որտեղից են հայտնվում սև ամպի նման մեծ մորեխները, երկար ժամանակ հարց էր մնում։ Դրանց երամների տեղաշարժը սովորական բնական երևույթ չէ։ Դա մարդու գյուղատնտեսական չափազանց եռանդուն աշխատանքի հետևանք է։ Հսկայական տարածքներ ցանում են միևնույն կուլտուրան, ու դրանով սնվող միջատները սկսում են մեծ քանակությամբ հավաքվել նույն տեղում և, բնականաբար, արագ ու անզուսպ բազմանալ։ Մինչև մարդու միջամտելը մորեխն անվնաս միջատ էր, որ չէր հավաքվում հսկայական խմբով։ Բայց մարդու՝ աշխարհը փոխելու փորձին նա յուրովի պատասխանեց։ Read the rest of this entry »

 
Թողնել մեկնաբանություն

Posted by off 16 Հունիսի, 2013 in Uncategorized

 

Պիտակներ՝ , , ,

Դևիդ Բոմ

553568_350930764961888_2092752636_nԲերնար Վերբեր
«Բացարձակ և հարաբերական գիտելիքի նոր հանրագիտարան» գրքից

Երկար տարիներ աշխատելով տեսական ֆիզիկայի և քվանտային մեխանիկայի ասպարեզում՝ Դևիդ Բոմը հետաքրքրվեց, թե իր տեսությունն ինչքանո՞վ է փիլիսոփայության մեջ կիրառելի։  Լազերային ճառագայթների միջոցով ստացվող հոլոգրամների, եռաչափ պատկերների այդ մասնագետը 1950-ականներին՝ հակակոմունիստական «վհուկների որսի» ժամանակ ստիպված էր լքելու Միացյալ Նահանգները։ Ավելի ուշ նացիստներին կարեկցողները նրան վտարում են Բրազիլիայից։ Դևիդ Բոմը տեղափոխվում է Անգլիա և սկսում դասավանդել Լոնդոնի համալսարանում։ Նա տարվում է տիբեթյան բուդդիզմով և դառնում դալայ-լամայի ընկերը։ Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ , ,

Սիրենները

verber_17ctureԲերնար Վերբեր
«Բացարձակ և հարաբերական գիտելիքի նոր հանրագիտարան» գրքից

«Սիրենը» պարանով կապողն է, որովհետև համարվում է, թե իբր նրանց երգը ընդունակ է կապելու, հմայելու տղամարդկանց։ Գետերի աստվածություն Աքելոսի և Կալիոպե փերու դուստրերը կանացի դեմք, ձեռքեր ու կուրծք ունեն և ձկան երկար պոչ։ Նրանց այդպիսին է դարձրել Աֆրոդիտեն, ով, ըստ առասպելի, պատժել է նրանց, որովհետև իրենց կուսությունը չեն տվել աստծուն։ Սիրենների կախարդական երգով հմայված նավազները շեղվում էին երթուղուց, նավաբեկության ենթարկվում, իսկ սիրենները խժռում էին նրանց մարմինները։ Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ , , ,

Նոոսֆերա

577173_380054775382820_1862190794_nԲերնար Վերբեր
«Բացարձակ և հարաբերական գիտելիքի նոր հանրագիտարան» գրքից

Գլխուղեղի ձախ կիսագունդը ենթարկվում է տրամաբանությանը։ Դա «թվերի ուղեղն» է։ Աջ կիսագունդն ապրում է կանխազգացումներով։ Դա «ձևերի ուղեղն» է։ Նույն տեղեկությանը գլխուղեղի երկու կիսագնդերը տարբեր կերպ են արձագանքում և երբեմն գալիս են միանգամայն հակադիր եզրակացությունների։ Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ , , ,

Պիտերի սկզբունքը

verber_17ctureԲերնար Վերբեր
«Բացարձակ և հարաբերական գիտելիքի նոր հանրագիտարան» գրքից

«Հիերարխիկ համակարգում ցանկացած աշխատող բարձրանում է մինչև իր ոչ բանիմացությունը»։ Այս սկզբունքն առաջին անգամ ձևակերպել է  Լոուրենս Ջ.Պիտերը 1969 թվին։ Նա ուզում էր նոր գիտություն ստեղծել՝ հիերարխոլոգիա, որը կզբաղվի աշխատողի ոչ բանիմացության խնդրով։ Նա ուզում էր հետազոտել, վերլուծել ու չափել ոչ բանիմացության բնական զարգացումը ձեռնարկությունների ու կազմակերպությունների ներսում։ Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ , , ,

Հոգու բաղադրությունը

verber_17ctureԲերնար Վերբեր
«Բացարձակ և հարաբերական գիտելիքի նոր հանրագիտարան» գրքից

Սկզբում մարդկային հոգին որոշվում էր երեք գործոնով՝ ժառանգականությամբ, կարմայով և ազատ ընտրությամբ։ Որպես կանոն, սկզբում դրանք ունենում են հետևյալ չափաբաժինները. 25% ժառանգականություն, 25%  կարմա, 50% ազատ ընտրություն։

Ժառանգականությունը. Ճանապարհի սկզբին հոգու ապագան քառորդ չափով որոշվում է գեների որակով, կրթությամբ, բնակության վայրով և շրջապատով։ Այս ամենը կախված է ծնողներից։ Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ , ,

Հուղարկավորության ծեսերը

220px-BernardWerberԲերնար Վերբեր
«Բացարձակ և հարաբերական գիտելիքի նոր հանրագիտարան» գրքից

Հուղարկավորության առաջին ծեսերը ի հայտ են եկել ժամանակակից մարդու՝ Homo sapiens-ի հետ, մոտավորապես 120 հազար տարի առաջ։ Ամենահին հուղարկավորումները հայտնաբերվել են Իսրայելում՝ Կաֆզեխ լեռան վրա՝ Մեռյալ ծովի ափից ոչ հեռու։ Հնէաբանները կմախքի ու ենթադրաբար մահացածներին պատկանած իրերի մնացորդներ են գտել։ Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ , ,

Զուգահեռ իրականություն

bernard-werberԲերնար Վերբեր
«Բացարձակ և հարաբերական գիտելիքի նոր հանրագիտարան» գրքից

Հնարավոր է՝ իրականությունը, ուր ապրում ենք, միակը չէ։ Կարող են և զուգահեռ իրականություններ գոյություն ունենալ։

Օրինակ՝ այս իրականության մեջ դուք կարդում եք այս գիրքը, իսկ ուրիշ իրականության մեջ ձեզ սպանում են։ Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ , ,

Բաժակ բաժակի զարկենք

verber_17cture

Բերնար Վերբեր
«Բացարձակ և հարաբերական գիտելիքի նոր հանրագիտարան» գրքից

Բաժակ բաժակի զարկելը հին ֆրանկական սովորույթ է։ Զարկելիս հարկավոր էր մի քանի կաթիլ հեղուկ սեփական բաժակից ցողել բաժակակցի բաժակի մեջ։ Սա ծառայում էր որպես ապացույց, որ գավաթների պարունակությունը թունավորված չէ։ Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ , ,

Միասին լինել

d181d187d0b0d181d182d18cd0b5-d18dd182d0be-d0bfd180d0bed181d182d0beԲերնար Վերբեր
«Բացարձակ և հարաբերական գիտելիքի նոր հանրագիտարան» գրքից

Սուֆիստական փիլիսոփայության համաձայն երջանկության պարտադիր պայմաններից մեկը ընկերների կամ սիրած մարդկանց կողքին նստելու հնարավորությունն է։ Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ , ,