RSS

Tag Archives: Վերբեր

Տիեզերական ձուն

verber_17cture Բերնար Վերբեր
«Բացարձակ և հարաբերական գիտելիքի նոր հանրագիտարան» գրքից

Ամեն ինչ սկսվում է ձվից և ամեն ինչ վերջանում է ձվով։ Շատ ժողովուրդների առասպելաբանություններում ձուն համարվում է արշալույսի ու մայրամուտի խորհրդանիշը։
Եգիպտական հնագույն առասպելներում  աշխարհի արարումը նկարագրված է որպես իր մեջ արևն ու կյանքի սաղմերը պարունակող Տիեզերական ձվից ելնում։ Օրփեոսականության մեջ համարվում է, որ ժամանակը խժռող Քրոնոսը մթության մեջ արարել է արծաթե մի ձու։ Դրա կեսերից առաջացել են երկինքն ու երկիրը։ Դրանից է դուրս եկել Ֆանեսը՝ արարիչ-աստվածը, որին պատկերել են բզզացող մեղվի տեսքով։ Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ , ,

Պատմություն խոզերի մասին

verber_17ctureԲերնար Վերբեր
«Բացարձակ և հարաբերական գիտելիքի նոր հանրագիտարան» գրքից

Ցանկանալով բարելավել մսի համը՝ խոզի մսի վաճառականների ինչ-որ միություն օգնության խնդրանքով դիմել է քիմիկոս, պրոֆեսոր Դանտցերին Բորդոյից։ Մսավաճառներն ուշադրություն են դարձրել նրան, որ խոզի միսն աստիճանաբար մեզի ավելի ու ավելի ընդգծված համ է ձեռք բերում ու դրանով դառնում է անօգտագործելի։ Պրոֆեսոր Դանտցերը հետազոտություն է արել կառափնարանում և պատճառը գտել։ Խոզերը, որոնց միսը մեզի սուր հոտ էր ունենում, մյուսներից ավելի լավ էին հասկանում՝ ինչ է իրենց սպասում, և մահից առաջ խիստ սարսափ էին ապրում։ Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ , , ,

Ամեն մեկն՝ իր տեղում

553568_350930764961888_2092752636_n

Բերնար Վերբեր
«Բացարձակ և հարաբերական գիտելիքի նոր հանրագիտարան» գրքից

Սոցիոլոգ Ֆիլլիպ Փեյսսելի կարծիքով կանայք բնավորությամբ չորս հիմնական տեսակների են բաժանվում՝ մայր, սիրուհի, ռազմուհի, դաստիարակ։
Մայրը հիմնական ուշադրությունը սևեռում է ընտանիք կազմելու, երեխաներ ունենալու ու դաստիարակելու վրա։
Սիրուհին գայթակղում ու փնտրում է սիրային կրքոտ արկածներ։ Ռազմուհին ձգտում է տարածքի գրավման ու իշխանության, պայքարում է հանուն գաղափարի, իրագործում է քաղաքական նպատակները։ Դաստիարակը հետաքրքրվում է արվեստով, հոգևոր բաներով կամ բժշկությամբ։ Նա իդեալական մուսա է, ուսուցիչ, բժիշկ։ Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ , , , ,

«Մարդ» հասկացության բնորոշումը

577173_380054775382820_1862190794_nԲերնար Վերբեր
«Բացարձակ և հարաբերական գիտելիքի նոր հանրագիտարան» գրքից

Վեցամսյա սաղմը՝ զարգացած անդամներով, արդեն մա՞րդ է։ Եթե՝ այո, մա՞րդ է արդյոք եռամսյա սաղմը։ Հենց նոր բեղմնավորված ձվաբջիջը մա՞րդ է։ Կոմայի մեջ հիվանդը, որ վեց ամիս գիտակցության չի եկել, բայց սիրտը խփում է, թոքերն էլ՝ շնչում, դեռ մա՞րդ է։ Սնուցող լուծույթում պահվող մարդկային ուղեղը մա՞րդ է։ Համակարգիչը, որ ընդունակ է արտահայտելու մարդկային ուղեղի մտածողության բոլոր գործընթացները, արժանի՞ է մարդ կոչվելու։ Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ , ,

Տեսանելիացում

bernard-werberԲերնար Վերբեր
«Բացարձակ և հարաբերական գիտելիքի նոր հանրագիտարան» գրքից

Տեսանելիացումը հոգեթերապիայի  գործունեության ու հիպնոսի խնդիրների լուծման համար օգտագործվող տեխնիկաներից մեկն է։ Այցելուին առաջարկում են փակել աչքերը և պատկերացնել իր կյանքի ամենադժվար պահը։ Նա պիտի պատմի, նկարագրի բոլոր մանրամասները, հնարավորինս խորը վերապրի նաև իր հետ կապված տհաճ զգացողությունները։ Այս փուլում կարևոր է, որ այցելուն ճիշտն ասի ու չփորձի արդարանալ՝ օգտագործելով սուտը, ինչ է՝ իրեն պաշտպանի կամ թեթևացնի հուշերը։ Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ , , ,

Երեք փուլ

ՍարյանԲերնար Վերբեր
«Բացարձակ և հարաբերական գիտելիքի նոր հանրագիտարան» գրքից

Ցանկացած հոգու զարգացում անցնում է երեք փուլ.
Վախ։
Հարցերի առաջացում։
Սեր։ Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ , , ,

Երաժշտությունը

music-head-convertedԲերնար Վերբեր
«Բացարձակ և հարաբերական գիտելիքի նոր հանրագիտարան» գրքից

Եթե հնում Երկրի վրա ապրող մարդիկ լսեին Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտին, անբարեհունչ կհամարեին այդ երաժշտությունը, որովհետև նրանց ականջները սովոր չեն հնչյունների նման համակցմանը։ Առաջ մարդիկ գիտեին միայն այն հնչյունները, որ հնչում էին երաժշտական աղեղից՝ աշխարհի առաջին երաժշտական գործիքից։ Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ , ,

Բանտարկյալի երկընտրանքը

577173_380054775382820_1862190794_nԲերնար Վերբեր
«Բացարձակ և հարաբերական գիտելիքի նոր հանրագիտարան» գրքից

1950 թվականին Մերլին Դրեշերի ու Մերրիք Ֆլուդի հայտնագործությունը բանտարկյալի երկընտրանքն էր։ Ահա՝ դրա էությունը. երկու հոգի ձերբակալվում ու  մենախուց են տարվում բանկ մուտք գործելիս։ Ոստիկանը, որպեսզի ստիպի նրանց խոստովանել բանկը թալանելու մտադրությունը, հետևյալ առաջարկն է անում. եթե լռեն, ամեն մեկը երկու տարվա բանտարկության կդատապարտվի։ Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ , , ,

ՎՃ

553568_350930764961888_2092752636_nԲերնար Վերբեր
«Բացարձակ և հարաբերական գիտելիքի նոր հանրագիտարան» գրքից

Մարդն անդադար ինչ-որ մեկի ճնշման տակ է։ Քանի երջանիկ է, կասկածի տակ չի առնում այն, ինչ իրեն ճնշում է։ Երեխան նորմալ է համարում, որ իրեն ստիպում են ուտել մի բան, որ տանել չի կարողանում. իր ընտանիքն է, չէ՞։ Մեծը նորմալ է համարում, որ պետն իրեն ստորացնում է. նրա աշխատանքն է, չէ՞։ Մարդը նորմալ է համարում, որ իր կինն իրեն չի հարգում, դե, իր կինն է (կամ, համապատասխանաբար, ամուսինը)։ Նորմալ ենք համարում, որ կառավարությունն ավելի ու ավելի է իջեցնում մեր գնողունակությունը. քվեարկել ենք, չէ՞ այս կառավարության օգտին։ Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ , , , ,

Եռակողմ խաղ

577173_380054775382820_1862190794_nԲերնար Վերբեր
«Բացարձակ և հարաբերական գիտելիքի նոր հանրագիտարան» գրքից

Օրինակ՝ հավ, աղվես, օձ։ Երեխաներն անպայման պիտի իմանան, որ կան խաղեր, որին մասնակցում են ոչ թե միայն երկու՝ լավ ու վատ, այլ երեք կողմեր։ Այսպես՝ դերերը փոխվում են։ Այսպիսի խաղում երեխաները հերթով դառնում են լավը, վատը, լավի դաշնակիցը, վատի դաշնակիցները։ Երեխաներն էլ չեն վախենում վատը լինելուց, հասկանում են, որ միանգամայն սև կամ միանգամայն սպիտակ չի լինում։ Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ , ,