RSS

Tag Archives: փիլիսոփայություն

«Մեջբերումների խճանկար». ինչ բան է ինտերտեքստուալությունը, և դա ինչպես է օգնում մեկնաբանելու տեքստերը

Տորմակավանք

Տորմակավանք

Մենք ապրում ենք տեքստերի տարածության մեջ՝ ավանդական գեղարվեստականից մինչև քաղաքագետների ասույթներ կամ հաղորդագրություններ, որ տեղավորված են ցանկացած մեդիանյութի մեջ (երաժշտություն, տեսանյութ, ֆիլմ)։ Ընդ որում լեզվաբանությունը վաղուց է գործ բռնում տեքստերի հետ և մշակում է դրանց վերլուծության տարբեր մեթոդներ։ Ելենա Դավիդովայի հետ պարզենք, թե ինչ մոտեցումներ կան գեղարվեստական տեքստ վերլուծելու համար, ինչ բան է տեքստի ինտերտեքստայնությունը և երկխոսայնությունը, ինչու է մեր ցանկացած խոսք ելնում ուրիշի խոսքից, և ինչպես է սա հասկանալը օգնում վերլուծել տեքստերը, որոնցով շրջապատված ենք։ Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ , , ,

Սիդհարթա/ Մակույկավարը

24_06_2015_booda

Հերման Հեսսե

Նախորդ հատվածը

«Ես կմնամ այս գետի մոտ,- մտածում էր Սիդհարթան,- սա հենց այն գետն է, որը մի ժամանակ անցա՝ մանուկ-մարդկանց մոտ գնալու համար։ Ինձ այն ժամանակ մի հիանալի մակույկավար անցկացրեց. կգնամ նրա մոտ։ Նրա հյուղակից մի ժամանակ սկսվեց իմ ճանապարհը դեպի նոր կյանք, որը հիմա մաշվել ու վերջացել է։ Թող հիմա էլ իմ նոր ճանապարհն ու այժմյան կյանքը սկսվեն այնտեղից»։ Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ , , ,

Սիդհարթա/Գետի մոտ

herman-hesse

Հերման Հեսսե

Հերման Հեսսե

Նախորդ հատվածը

Սիդհարթան քայլում էր անտառով՝ հեռանալով քաղաքից։ Նա գիտեր՝ էլ ետ չի դառնալու։ Այն կյանքը, որ այդքան տարի վարում էր, անցած, ավարտված է, խմել է մինչև հատակը, սպառել է ցմրուր։ Այգաբացի երազի թռչնակը մեռել է, մեռել է նրա հոգում թռչնակը։ Նա խորն էր սուզվել սանսարայի մեջ՝ բոլոր կողմերից սպունգի պես ներծծելով գարշանքն ու մոխիրը։ Եվ նա լիուլի հագեցած էր, լիուլի տառապած, լեփլեցուն էր մահով, և չկար աշխարհում մի բան, որ նրան գրավեր, ուրախացներ, կարողանար սփոփել։ Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ , , ,

Սիդհարթա/ Զարթոնք

herman-hesse

Հերման Հեսսե

Նախորդ հատվածը

Հերման Հեսսե

Երբ Սիդհարթան լքում էր այգին, ուր մնաց Բուդդան՝ Կատարյալը, և ուր մնաց Գովինդան, այնպիսի զգացում ուներ, ասես այդ այգում էր մնում ու անջատվում էր իրենից իր ամբողջ անցյալ կյանքը։ Նա դանդաղ հեռանում էր՝ ընկղմվելով այդ զգացողության մեջ, լցվելով այդ զգացումով։  Խորն էր ընկղմվում, ինչպես ջրի խորության մեջ, մինչև ամենահատակը, մինչև թաքուն պատճառների ամենաներքին շերտերը, քանի որ պատճառները ճանաչելը, ինչպես կարծում էր, հենց մտածելն է։ Չէ՞ որ հենց այդ ճանապարհին են զգացողությունները վերածվում Ճանաչողության և չեն կորչում, այլ դառնում են նշանակալից, սկսում են թափանցիկ դառնալ և ի ցույց հանել այն, ինչ պարունակում են։  Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ , , , ,

Սիդհարթա/Սամանների հետ

herman-hesse

Հերման Հեսսե

Հերման Հեսսե

Նախորդ հատվածը

Նույն օրվա երեկոյան ընկերները հասան երեք ճգնավորներին, երեք հյուծված սամաններին ու խնդրեցին թույլ տալ դառնալու իրենց ուղեկիցն ու աշակերտը։ Նրանց ընդունեցին։ Մոտակա գյուղակում Սիդհարթան իր հագուստը նվիրեց մի աղքատ բրահմանի։ Հիմա միայն կոնքերն էր մի լաթով կապել, ու մի պատառ կտավ էլ նրան որպես թիկնոց էր ծառայում։ Ուտում էր օրը միայն մեկ անգամ և չէր ուտում եփած բաներ։ Նա տասնհինգ օր ծոմ պահեց։ Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ , , , ,

Պոստստրուկտուրալիզմ

20-րդ դարի փիլիսոփայության տարրական ուղեցույց

faces-6

Ժակ Դերրիդա

 

Ծագել է Ֆրանսիայում 60-80-ական թվականներին։ Ստրուկտուրալիզմի ժառանգորդներն են։

Այս ուղղության հիմնական խնդիրը.
Ինչո՞ւ Արևմուտքի ավանդական ամբողջ փիլիսոփայությունը բանի պետք չէ։ Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ , ,

Ստրուկտուրալիզմ

20-րդ դարի փիլիսոփայության տարրական ուղեցույց

faces-5.jpg

Միշել Ֆուկո

 

Ծագել է Ֆրանսիայում 50-70-ական թվականներին։ Ժխտում է էկզիստենցիալիզմը և ճանապարհ է դեպի պոստ ստրուկտուրալիզմ։

Այս ուղղությանը հիմնական խնդիրը.
Ինչի՞ց է ստեղծված մշակույթը, եթե անհատին դուրս բերենք միջակայքից։

Ձևավորված հիմնական թեզը.
Մշակութային ամենատարբեր երևույթների հիմքում հիմնարար հասկացությունների հակադրմամբ ստեղծված կառույցներն են. օրինակ՝ հումը՝ որպես բնականի խորհրդանիշ և կրակով եփածը՝ որպես քաղաքակրթության խորհրդանիշ։ Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ , ,

Նեոմարքսիզմ

20-րդ դարի փիլիսոփայության տարրական ուղեցույց

faces-3

Թեոդոր Ադորնո

 

Ծագել է Գերմանիայում՝ 19-րդ դարի 60-90-ական թվականներին։

Այս ուղղությունը հիմնական խնդիրը.
Ինչպես է հնարավոր պայքարել մարդու ազատագրման համար ժամանակակից աշխարհում։

Ձևավորված հիմնական թեզը.
20-րդ դարում կապիտալիզմը հայտնագործել է մարդու շահագործման նոր ձևեր` հաջողության պատրանքային արժեքների, ցուցադրական պահանջմունքի, այդ թվում՝ մասսայական արվեստի պահանջմունքի միջոցով։ Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ , ,

20-րդ դարի փիլիսոփայության տարրական ուղեցույց

faces-1

Մարտին Հայդեգեր

Ֆենոմենոլոգիա

Առաջացել է Գերմանիայում մոտավորապես 1910 թվին և ծաղկում է ապրել 30-ականներին։ Նախորդում է գերմենևտիկային և կապվում է էքզիստենցիալիզմին՝ հատկապես ի դեմս Սարտրի։ Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ , ,

Հիմնական տասը փիլիսոփայական հասկացությունները

1372-730x512«Фактрум»-ը հրատարակում է շատ հետաքրքիր մի ժողովածու, որտեղ կարճ ու մատչելի լեզվով բացատրվում են փիլիսոփայության ամենակարևոր հասկացությունները, որոնք ամեն մարդու համար օգտակար են։ Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ ,