RSS

Tag Archives: փիլիսոփայություն

Հուդայի մատնության երեք վարկածները

borges

Խորխե Լուիս Բորխես

There seemed a certainty in degradation.
T. E. Lawrence, Seven Pillars of Wisdom[1]

Փոքր Ասիայում կամ Ալեքսանդրիայում, երբ Բասիլիդեսը մեր քրիստոնեական շրջանի երկրորդ դարում հայտարարում էր, թե տիեզերքը անկատար հրեշտակների հանդուգն կամ չարանենգ նյութանքն է, գուցե Նիլս Ռունեբերգը յուրօրինակ մտավոր կրքով ղեկավարեր գնոստիկների համայնքներից մեկը: Երևի Դանտեն նրա համար էլ սահմաներ կրակե մի պարունակ, գուցե նրա անունը Սատորնիլոյի և Կարպոկրատեսի միջև լրացներ կրտսեր աղանդապետերի ցանկը, երևի իր ամբարտավանություններով պճնյալ քարոզներից մեկը՝ «Liber adversus omnes haereses»-ը[2] պարականոն գրքում պահպանվեր կամ ոչնչանար, երբ վանական գրադարանի հրդեհը խժռեր «Sintagma»-ի[3] վերջին օրինակը: Սակայն Աստված նրա համար սահմանեց 20-րդ դարը և Լունդ քաղաքը: Այնտեղ, 1904 թվականին լույս տեսավ նրա «Kristus och Judas»-ի[4] առաջին հրատարակությունը, այնտեղ, 1909 թվականին լույս տեսավ նրա գլուխգործոցը՝ «Den hemlige Frälsaren»-ը[5]: (Այս վերջինի 1912 թվականի հրատարակությունից գերմաներեն մի տարբերակ կա՝ Էմիլ Շերինգի փոխադրությամբ, և  կոչվում է «Der heimliche Heiland»)[6]: Read the rest of this entry »

 
 

Պիտակներ՝ , ,

Հուսահատություն և անզորություն. ելք կա՞

img_5361Ալֆրիդ Լենգլե
2015 թվի նոյեմբերի 8-ի դասախոսությունը

Այսօր շատ բարդ թեմա ունենք. հուսահատության ու անզորության զգացումը։ Այս թեման մի հարցադրում ունի. դեռ որքանո՞վ կյանքը իմաստ ունի։ Ինչպե՞ս է հնարավոր իմաստ գտնել ու լավ կյանքով ապրել, եթե մարդ անզոր է և հուսահատ։
Սկսենք նրանից, թե ինչ է հուսահատությունը։ Ես երբևէ արդեն ապրե՞լ եմ հուսահատություն։ Եթե մարդ հուսահատվել է, ճնշվածություն է զգում,նա էլ ելք չի տեսնում, լուծում չի գտնում։ Օրինակ՝ ուսանողը նկատում է. վաղը քննությունն է, իսկ ես արդեն չեմ հասցնի ամբողջ գիրքը կարդալ։
Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ , ,

Լռակյաց մեծամասնության ստվերում

Ժան Բոդրիար699_baudrillard1111.jpg_max

Սոցիալականի ամբողջ քաոսային կուտակումը պտտվում է  հանրության՝ այդ ծակոտկեն առարկայի, այդ միաժամանակ անթափանց ու թափանցիկ իրականության, այդ ոչ մի բանի  շուրջը։ Վիճակագրության բյուրեղյա մոգական գնդի մեջ դրանք նյութի ու բնական տարերքի նման «ներծծված են հոսանքներով ու հոսքերով»։ Գոնե մենք հենց այդպես ենք դրանք պատկերացնում։ Դրանք կարող են «մագնիսացած» լինել՝ սոցիալականը շրջապատում է դրանց՝ հանդես գալով որպես հաստատուն էլեկտրականություն, բայց իրենց ժամանակի մեծ մասի ընթացքում նրանք ձևավորում են «զանգված»՝ բառի ուղիղ իմաստով, այլ կերպ ասած՝ սոցիալականի ու քաղաքականի ողջ էլեկտրականությունը դրանք կուլ են տալիս ու չեզոքացնում անվերադարձ։ Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ , ,

Ջեբրան Խալիլ Ջեբրան/ ՄԱՐԳԱՐԵՆ

khalil-gibran1Հատվածներ

ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Եվ խնդրեց հռետորը.
_ Ասա’ մեզ ազատության մասին:
Եվ նա պատասխանեց.
_ Քաղաքի դարպասների և ձեր օջախների մոտ ես
տեսել եմ, թե ինչպես եք դուք ծնրադրում և
խոնարհվում ձեր ազատությանը,
այդպես ստրուկներն են քծնում բռնակալի առջև
և փառաբանում են նրան, թեև նա սպանում է նրանց: Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ , , ,

Դորիան Գրեյի դիմանկարը/ Օսկար Ուայլդ

Մեջբերումներ

portrait_of_dorian_gray_by_mercuralis***

…գեղեցկությունը,  իսկական գեղեցկությունը անհետանում է այնտեղ, որտեղ հայտվում է ոգեշնչվածությունը։ Բանականությունն ինքնին օրինաչափության շեղում է, որ խախտում է դեմքի ներդաշնակությունը։

***

Որպես բարեկամ ես ընտրում եմ գեղեցիկ մարդկանց, որպես ընկեր՝ լավ համբավ ունեցողներին և որպես թշնամի՝ խելացիներին։

***

Դու բոլորին սիրում ես, իսկ սիրել բոլորին, նշանակում է անտարբեր լինել ամենքի նկատմամբ Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ , ,

Ցանկություն և հաճույք

Ժիլ ԴելյոզԺԻԼ ԴԵԼՅՈԶ

Ըստ իս՝ կա երեք հասկացություն, որոնց Միշելը դիմում է բոլորովին նոր իմաստով՝ առանց դրանք զարգացնելու. ուժի հարաբերությունները, ճշմարտությունները, հաճույքները։

Ժիլ Դելյոզի այս տեքստը Միշել Ֆուկոյին ուղղված մի նամակ է, թվագրված 1977թ.: Այն այլ բան չէ, քան ՖուկոյիԿամք առ գիտելիք աշխատության առիթով Դելյոզի բավական ցրիվ նոթերը: Ժամանակակից ֆրանսիական փիլիսոփայության կարևորագույն ներկայացուցիչներից երկուսի դիրքերը պարզող այս նոթերի հետնախորքում հետպատերազմյան ֆրանսիական մտավորականության առջև կանգնած հիմնական երկընտրանքն էր. հաղթահարել մարքսիզմի և հոգեվերլուծության այն մտածելաեղանակներն ու դրանց արդյունքները, որոնք ժառանգված էին դասական փիլիսոփայությունից՝ դիալեկտիկա և ամբողջացում, պակաս և լրացում, ճշմարտություն և սուբյեկտ, պետություն և գաղափարաբանություն: Վերջիններիս Դելյոզն ու Ֆուկոն հակադրում են “իշխության” ու “ցանկության”, հոսքերի ու ռազմավարացման, փախուստների ու ապատարածքայնացման հղացքները: Մեր առջև հառնում է աշխարհընկալման եղանակների բավական բարդ ու հոսուն մի կառուցվածք, որը, Դելյոզի ու Ֆուկոյի համար լինելով ընդհանուր, այնուամենայնիվ, տեղիք էր տալիս էական տարակարծության: Սույն նոթերից հառնող հիմնական տարբերությունը հետևյալն է. հասարակական ամենատարբեր գոյացությունները “առանց օրգանների մարմնի” վրա ձևավորվող ցանկության դասավորվածքնե՞ր են (Դելյոզ), թե՞ ուժի հարաբերությունների բյուրեղացում հանդիսացող «իշխանության գործիքներ» (Ֆուկո): Ըստ Դելյոզի, այն, ինչ թերանում է ըմբռնել Ֆուկոն, ցանկության ներհատուկության (իմանենտության) գաղափարն է, որի արդյունք են իշխանության գործիքները:  Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ , , ,

Ռավեննայում

isahakyanԱվետիք Իսահակյան

Արարատի ծեր կատարին
Դար է եկել, վայրկյանի պես,
Ու անցել: Read the rest of this entry »

 
Թողնել մեկնաբանություն

Posted by off 14 Դեկտեմբերի, 2014 in ընթերցարան

 

Պիտակներ՝ , , ,

Փիլիսոփայական ինտուիցիան

Henri_Bergson20-րդ դարի երևելի փիլիսոփա Հենրի Բերգսոնը (1859-1941), որ լեհական հրեա, դաշնակահար և կոմպոզիտոր Միխալ Բերգսոնի և անգլիական հրեա, բժշկի դուստր Քեթրին Լևինսոնի որդին էր և ստացել էր նաև հրեական կրոնական կրթություն, 14 տարեկանում հիասթափվում է կրոնից, իսկ 16 տարեկանում ընդհանրապես հրաժարվում հավատից։ Կարծիք կա, թե դրան  Բերգսոնը հասել է՝ ծանոթանալով էվոլյուցիայի տեսությանը։  Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ , , ,

Գրականությունը եւ հնարավոր աշխարհները

ֆրանսահայ փիլիսոփա Ժիրայր Մալխասյանի դասախոսությունը, “Ականաթ” գալերի-սրճարանում։

 
Թողնել մեկնաբանություն

Posted by off 29 Հոկտեմբերի, 2014 in Uncategorized

 

Պիտակներ՝ , , ,

Գյուրջիևի խորհուրդներն իր դստերը

gyurjiev040311-178x300

Գեորգի Գյուրջիև

Գեորգի Գյուրջիևը ճանապարհորդ է, կոմպոզիտոր ու միստիկ-փիլիսոփա, ներքին իրացման  «չորրորդ ուղու» ուսմունքի հեղինակը։ Այս խորհուրդները նա ողջ կյանքի ընթացքում տվել է իր դստերը՝ Դուշկա Խովարդին։ Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ , ,