RSS

Tag Archives: Օմար Խայամ

Պատկեր

Օմար Խայամ

Օմար Խայամ

Գոռոզությունը անցնում է գինուց,
Կնճռոտ հարցերը լուծվում են գինուց,
Սատանան մի կում թե գինի խմեր,
Խոնարհում կաներ մարդ-աստծուն հնուց։
***
Հավատից մինչև անհավատություն — չնչի՛ն մի պահ է,
Կասկածից մինչև հավաստիություն,- չնչի՛ն մի պահ է.
Երջանիկ ապրիր, թող ուրախ անցնի պահն այդ անցավոր —
Քանի որ կյանքի իմաստը միակ — հենց այդ մի պահն է

***
Եթե քո կյանքի գեթ մի պահն անցնի,
Չթողնես — առանց խնդության անցնի…
Կյանքի իմաստը հենց ինքն է որ կա,-
Ինչպես որ ապրես, այնպես էլ կանցնի։ Read the rest of this entry »

 
Թողնել մեկնաբանություն

Posted by off 18 Հունվարի, 2012 in Uncategorized

 

Պիտակներ՝ , ,