RSS

Tag Archives: ֆրանսիա

Անն Շենե | ԱՀԱ՛ ՔԱՂԱՔԸ

Anne Cheynet, 1938 – Ռեյունիոն

ֆրանս. թարգմանեց Գառնիկ Մելքոնյանը

Ոչ ոք չկա՞…ոչ ո՞ք……
Անապատ…անապատ
Բետոնե անապատ Read the rest of this entry »

 
Թողնել մեկնաբանություն

Posted by off 19 Դեկտեմբերի, 2016 in Uncategorized

 

Պիտակներ՝ , ,

Ցանկություն և հաճույք

Ժիլ ԴելյոզԺԻԼ ԴԵԼՅՈԶ

Ըստ իս՝ կա երեք հասկացություն, որոնց Միշելը դիմում է բոլորովին նոր իմաստով՝ առանց դրանք զարգացնելու. ուժի հարաբերությունները, ճշմարտությունները, հաճույքները։

Ժիլ Դելյոզի այս տեքստը Միշել Ֆուկոյին ուղղված մի նամակ է, թվագրված 1977թ.: Այն այլ բան չէ, քան ՖուկոյիԿամք առ գիտելիք աշխատության առիթով Դելյոզի բավական ցրիվ նոթերը: Ժամանակակից ֆրանսիական փիլիսոփայության կարևորագույն ներկայացուցիչներից երկուսի դիրքերը պարզող այս նոթերի հետնախորքում հետպատերազմյան ֆրանսիական մտավորականության առջև կանգնած հիմնական երկընտրանքն էր. հաղթահարել մարքսիզմի և հոգեվերլուծության այն մտածելաեղանակներն ու դրանց արդյունքները, որոնք ժառանգված էին դասական փիլիսոփայությունից՝ դիալեկտիկա և ամբողջացում, պակաս և լրացում, ճշմարտություն և սուբյեկտ, պետություն և գաղափարաբանություն: Վերջիններիս Դելյոզն ու Ֆուկոն հակադրում են “իշխության” ու “ցանկության”, հոսքերի ու ռազմավարացման, փախուստների ու ապատարածքայնացման հղացքները: Մեր առջև հառնում է աշխարհընկալման եղանակների բավական բարդ ու հոսուն մի կառուցվածք, որը, Դելյոզի ու Ֆուկոյի համար լինելով ընդհանուր, այնուամենայնիվ, տեղիք էր տալիս էական տարակարծության: Սույն նոթերից հառնող հիմնական տարբերությունը հետևյալն է. հասարակական ամենատարբեր գոյացությունները “առանց օրգանների մարմնի” վրա ձևավորվող ցանկության դասավորվածքնե՞ր են (Դելյոզ), թե՞ ուժի հարաբերությունների բյուրեղացում հանդիսացող «իշխանության գործիքներ» (Ֆուկո): Ըստ Դելյոզի, այն, ինչ թերանում է ըմբռնել Ֆուկոն, ցանկության ներհատուկության (իմանենտության) գաղափարն է, որի արդյունք են իշխանության գործիքները:  Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ , , ,

Փիլիսոփայական ինտուիցիան

Henri_Bergson20-րդ դարի երևելի փիլիսոփա Հենրի Բերգսոնը (1859-1941), որ լեհական հրեա, դաշնակահար և կոմպոզիտոր Միխալ Բերգսոնի և անգլիական հրեա, բժշկի դուստր Քեթրին Լևինսոնի որդին էր և ստացել էր նաև հրեական կրոնական կրթություն, 14 տարեկանում հիասթափվում է կրոնից, իսկ 16 տարեկանում ընդհանրապես հրաժարվում հավատից։ Կարծիք կա, թե դրան  Բերգսոնը հասել է՝ ծանոթանալով էվոլյուցիայի տեսությանը։  Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ , , ,