RSS

Պահոցներ

Պատկեր

Ինչո՞ւ մեզ լքեցիր, Տե՛ր…

hq-wallpapers_ru_computer_64009_1920x1200Աստված տեսավ՝ մարդիկ էլ իրեն չեն լսում, բանի տեղ չեն դնում, խռովեց…
Մի աման մածուն վերցրեց (մածունը մարսողությանը լավ է), գնաց նստեց իր վե՜րևի՝ եսիմ որ երկնքի ծայրի սենյակում։ Ու մեջքով նստեց, որ ո՛չ տեսնի, ո՛չ խառնվի…
Ասում են՝ մարդիկ, որ, Աստծուն կարոտած, մոտն են գնում՝ ուղղակի տեսնելու, համոզվելու, որ դեռ կենդանի է, փորձում են խոսեցնել, խաթրն առնել։ Read the rest of this entry »

 
1 մեկնաբանություն

Posted by off 13 Հոկտեմբերի, 2013 in Էս էլ՝ ես

 

Պիտակներ՝ , ,

Պատկեր

Մի՞թե դժվար է

Մի՞թե դժվար է

… Կյանքն՝ իր ամբողջության մեջ՝ մեծ է, շատ է մեծ։ Կյանքը— տիեզերական կյանքն է, և մարդու կյանքի ամբողջ վեհությունն ու քաղցրությունն էլ հենց էն է, որ իր շրջապատի միջոցով ապրի էն մեծ կյանքով։ Բայց մարդը սովորաբար չի կարողանում ապրել էն մեծ կյանքով, ապրում է միայն նրա մի մասով― մարդկության կյանքով։ Սակայն նույնիսկ դրանով― մարդկության կյանքով ապրելու էլ քչերն են ընդունակ։ Չէ՞ որ կյանքն ինչպես անսահման մեծ է, էնպես էլ փոքր է անսահման։ Եվ ահա ընդհանրապես ապրում են ավելի նեղ ու փոքրիկ կյանքերով։ Կա ազգային կյանք, պետական կյանք, դասակարգային կյանք, կուսակցական կյանք, ավելի ― նեղ թայֆայական կյանք ― թշնամու բանակների պես կանգնած իրար դեմ մինչև էն պստլիկ ես-ը… Էսպես էլ գնալով, գնալով էնքան է նեղանում ու նեղսոտանում, մինչև կտրում է մարդ արարածի ազատ շունչը ու բանն էնտեղ է հասնում, որ նույնիսկ իրար հարազատ մարդիկ զարմանում են, որ կարող են իրար կողքի կանգնել ու միասին ուրախանալ։
Ով ողորմելի ուրախություն, ինչքան ցավալի բաներ ես ասում դու…
Բայց մի՞թե ճշմարիտ է, էդքանն էլ չկա մեր մեջը։ Մի՞թե անկարելի է լինել առանձին կարծիքի ու համոզմունքի և հարգել իրար ու նույնիսկ միասին ուրախանալ։ Մի՞թե դեռ ժամանակը չի հասել, որ կարողանանք լինել ավելի լայն սիրտ, ավելի համբերատար, ավելի ներող ու սիրող, քան թե ենք։ Մենք շատ ենք քարացել չկամության ու չարակամության մեջ, շատ ենք ընտելացել ատելության մաղձի դառնությանը ու դարձել ենք ատելի. մի՞թե խորթ ու անմատչելի պիտի մնա մեզ սիրո պայծառ զգացմունքը, մի՞թե չենք կարող իրար մոտենալ, բարության աչքերով նայել իրար ու տեսնել իրար մեջ մեր լավ կողմերը, քանզի մարդ չկա, որ լավ կողմեր չունենա, ու էսպեսով էլ կյանքը դարձնել քաղցր ու սիրելի։
Մի՞թե դժվար է։

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ
1913

 
Թողնել մեկնաբանություն

Posted by off 19 Փետրվարի, 2012 in Uncategorized

 
Պատկեր

Օմար Խայամ

Օմար Խայամ

Գոռոզությունը անցնում է գինուց,
Կնճռոտ հարցերը լուծվում են գինուց,
Սատանան մի կում թե գինի խմեր,
Խոնարհում կաներ մարդ-աստծուն հնուց։
***
Հավատից մինչև անհավատություն — չնչի՛ն մի պահ է,
Կասկածից մինչև հավաստիություն,- չնչի՛ն մի պահ է.
Երջանիկ ապրիր, թող ուրախ անցնի պահն այդ անցավոր —
Քանի որ կյանքի իմաստը միակ — հենց այդ մի պահն է

***
Եթե քո կյանքի գեթ մի պահն անցնի,
Չթողնես — առանց խնդության անցնի…
Կյանքի իմաստը հենց ինքն է որ կա,-
Ինչպես որ ապրես, այնպես էլ կանցնի։ Read the rest of this entry »

 
Թողնել մեկնաբանություն

Posted by off 18 Հունվարի, 2012 in Uncategorized

 

Պիտակներ՝ , ,

Պատկեր

Երջանկություն՝ մեկ տարուց

Երջանկություն՝ մեկ տարուց

Կոնստանտին Շերեմետև
«Интелектика»

«Նավիգատոր» վարպետության խմբի առաջադրանքների մեջ կա այսպիսին. «Գրեք՝ երբ է սկսվելու ձեր բացարձակ երջանիկ կյանքը»։ Ընդհատեք ընթերցումն ու աշխատեք ինքներդ պատասխանել այդ հարցին։
Հետաքրքիր է, որ մասնակիցների մեծ մասը մոլորվում է այս պարզ հարցից։ Բայց շատերն էլ (մանավանդ խորամանկները) գրում են. «Իմ երջանկությունը կգա մոտ մեկ տարուց»։ Այսպիսի ժամկետի ընտրությունը միանգամայն հետաքրքիր է։ Գրել՝ տասը կամ քսան տարուց, շատ տխուր կլինի, գրել՝ երկու շաբաթից երջանիկ կլինեմ, ակնհայտորեն ինքնախաբեություն է։ Իսկ «մի տարուց»-ը այն է, ինչ պետք է։ Համ էլ՝ պատկերացրեք, ձեզ զանգեն ու ասեն. Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ , ,

Պատկեր

Ճանապարհ դեպի երջանկություն

Ճանապարհ դեպի երջանկություն

Կոնստանտին Շերեմետև
Ինտելեկտիկա

21-րդ դարի ամենազարմանալի պարադոքսը երկու անհամատեղելի թվացող գործոնների համատեղման մեջ է։ Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ , ,