RSS

Բացարձակ և հարաբերական գիտելիքի հանրագիտարան

25 Դկտ

ImageԲերնար Վերբեր

Իդեոսֆերա

Գաղափարները նման են կենդանի արարածների։ Դրանք ծնվում են, աճում, ուժ են հավաքում, բախվում են ուրիշ գաղափարների և, ի վերջո, մեռնում են։
Իսկ եթե հանկարծ մտքերը կենդանիների նման էվոլյուցիա՞ են ապրում։ Իսկ եթե գաղափարների աշխարհում բնական ընտրությո՞ւն է լինում. թույլերը զոհվում են, իսկ ուժեղները՝ բազմանում, ինչպես պիտի լինի դարվինիզմի օրենքներին համաձայն։ Ժակ Մոնոն 1970 թվին «Պատահականություններ և անհրաժեշտություններ» աշխատությունում վարկած է առաջադրում, որ գաղափարները գոյություն ունեն ինքնուրույն, և, որպես օրգանական արարածներ, ընդունակ են վերարտադրվելու և բազմանալու։
1976 թվին «Եսասեր գենում» Ռիչարդ Դոուկինսն առաջ է քաշում իդեոսֆերայի հայեցակարգը։ Իդեոսֆերան մտքերի աշխարհում նույնն է, ինչ բիոսֆերան կենդանական աշխարհում։ Դոուկինսը գրում է. «Երբ իմ ուղեղում բեղուն միտք եք ներդնում,  դուք օգտագործում եք ուղեղս՝ որպես մեքենա՝ այդ գաղափարը պրոպագանդելու»։ Եվ նա օրինակ էբերում աստծո գաղափարը, որի մասին միտքը մի օր ծնվել է, ու այդ օրից ի վեր շարունակում է զարգանալ ու ընդարձակվել, դա փոխանցում ու տարածում են բանավոր, գրավոր, երաժշտության մեջ, արվեստում, իսկ հոգևորականները կրկնում ու մեկնաբանում են՝ հարմարեցնելով համապատասխան տարածքին ու ժամանակին։
Բայց գաղափարները, հակառակ կենդանի արարածների, արագ են մուտացվում։ Օրինակ՝ Կարլ Մարքսի գլխում ծնված կոմունիզմի գաղափարը սրընթաց տարածվում էր՝ գրավելով մոլորակի գրեթե կեսը։ Դա զարգանում էր, մուտացվում էր, հետո, ինչպես կենդանու անհետացող տեսակ, ուժը կորցրեց՝ հուզելով ավելի ու ավելի քիչ մարդկանց։
Բայց դրա հետ պատճառ դարձավ «հին ձևով կապիտալիզմ» գաղափարի մուտացվելուն։
Գաղափարների պայքարից իդեոսֆերայում առաջանում է մեր քաղաքակրթությունը։
Այսօր գաղափարի մուտացիայի արագությունը մեծանում է համակարգչի օգնությամբ։ Համացանցի շնորհիվ միտքը կարող է շատ արագ տարածվել, ավելի արագ կարող է հանդիպել իր մրցակիցներին կամ սպանողներին։ Սա, ցավոք, հավասարապես վերաբերում է թե՛ լավ, թե՛ վատ գաղափարներին, քանի որ «գաղափար» հասկացությունը բարոյականության չի ենթարկվում։
Կենսաբանության մեջ նույնպես էվոլյուցիան բարոյականություն չի ճանաչում։ Ահա թե ինչու, հնարավոր է՝ արժե երկու անգամ մտածել նախքան «գրավիչ» գաղափարներ արտահայտելը, քանի որ դրանք ուժեղ են դառնում մարդուց, ում ուղեղում ծագել են, և ավելի ուժեղ նրանցից, ովքեր պրոպագանդում են ։

Բայց սա հեչ՝ ընդամենը գաղափար է։

Ռուսերենից թարգմանեց Հասմիկ Ղազարյանը

 

Պիտակներ՝ , ,

3 responses to “Բացարձակ և հարաբերական գիտելիքի հանրագիտարան

  1. milanista

    7 Հունվարի, 2012 at 3:28 ե.

    Ահ հիանալի է, շնորհակալություն թարգմանության համար 🙂

     

Թողնել մեկնաբանություն